Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեժավյու -ժամեվյու կամ ժամանակի խաղը մեզ հետ. հոգեվերլուծաբան

11.02.2013

Երբեմն հաճելի է լինում ապրել ու զգալ ինչ-որ անհասկանալի բան, որի բացատրությունը չես էլ ուզում փնտրել ու գտնել: Բայց ինչքան էլ առեղծվածների սիրահար լինենք, դեժավյու կամ ժանեվյու զգալիս տագնապի թույլ զգացողություն է առաջանում, գերբնական ուժի հետ հաղորդակցումից վախ…

Շատերս գոնե մեկ անգամ ունեցել ենք զգացողություն, երբ թվացել է' ճանապարհը, որով անցնում ենք, ծանոթ է, խոսակցությունը, որ լսում ենք, առաջին անգամ չէ, անգամ իմացել ենք՝ ինչ է լինելու հաջորդ վայրկյանին… Մի խոսքով՝ իրադարձություն, որը նախկինում չի եղել, մարդուն ծանոթ թվում է. կարծես պահը կրկնվում է: Սա հենց դեժավյու ասվածն է, որի պատճառների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կան. յուրաքանչյուր հոգեվերլուծաբան յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում այն:

LADYNEWS.am-ն առեղծվածային երևույթի վերաբերյալ զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հետ: «Կան դեժավյուի հիմնական տեսակներ, որոնցից մեկը կոչվում է ակնթարթային, մյուսը' տեւական, այսինքն' ակնթարթայինի հետ համեմատած մի քանի վայրկյանով ավել է»,- ներկայացրեց Վլադիմիր Միքայելյանը:

Նրա խոսքով՝ դեժավյուն կապված է ժամանակի ընկալման խնդրի հետ. «Մենք ապրում ենք ժամանակի ընկալման դաշտում' անցյալ, ներկա, ապագա: Դեժավյուի ժամանակ այդ երեք դաշտերը միանում են, իսկ դա նշանակում է'մարդը դուրս է գալիս ժամանակից… Ընդհանրապես «ժամանակ» ասվածն ուսումնասիրված չէ, այն առեղծված է, օրինակ' երազների դեպքում ժամանակ չկա, դրա համար էլ մեզ թվում է' մեր երազը տեւում է շատ երկար: Երազում մենք միաժամանակ կարող ենք լինել տասը վայրում. չկա ո՛չ տարածություն, ո՛չ ժամանակ, իսկ դեժավյուի դեպքում ամենահավանակ բացատրությունն այն է, որ կարծես թե ժամանակները միանում են իրար: Մարդը դուրս է գալիս ժամանակի հաջորդականությունից: Եթե հոգեբանորեն մտածենք, ապա գոյություն ունի միայն անցյալ. եթե մեզ թվում է'մենք ներկայում ենք, ապա սխալվում ենք, հիմա խոսում ենք, ու դա արդեն դառնում է անցյալ, իսկ անցյալն ու ապագան իրար զուգահեռ գնացող ուղիներ են: Ապրելով ժամանակի հաջորդականության մեջ' մարդն անցյալից գնում է դեպի ապագա, իսկ դեժավյուի ժամանակ տեղի է ունենում հակառակ պրոցեսը'մարդը գալիս է ապագայից, տեսնում է դրվագներ, որոնք կապված են իր կյանքի ապագայի հետ»,- բացատրեց հոգեվերլուծաբանը:

Ըստ նրա'ժամանակից դուրս գալու այդ գործընթացը կրում է անգիտակցական բնույթ, մարդը չի կարող դա անել իր ցանկությամբ. «Ոչ ոք չգիտի'ինչու է ժամանակն անհետանում այդ պահին»:

Հոգեվերլուծաբանը խոսեց նաեւ դեժավյուի հակառակ պրոցեսի' ժամեվյուի մասին: «Դա եւս կապված է ժամանակի խնդրի հետ, երբ մարդը չի ճանաչում այն, ինչը գիտի: Իհարկե, դա կարող է լինել նաեւ հիշողության պաթոլոգիկ զարգացման դեպքում, բայց եթե նման խնդիր չկա, մարդն առողջ է,ապա ժամեվյուն եւս բացատրվում է ժամանակի ընկալման տեսանկյունից»,- ասաց Վլադիմիր Միքայելյանը:

Հոգեվերլուծաբանն ավելացրեց, որ այդ երեւույթները մինչ օրս չունեն հստակ բացատրություն, բայց կան բազմաթիվ մեկնաբանություններ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7132 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1201 անգամ
06.06.2026
Դիտվել է 406 անգամ
09.06.2026
Դիտվել է 324 անգամ
10.06.2026
Դիտվել է 220 անգամ
11.06.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster