Մերիլ Սթրիփը երրորդ «Օսկար»-ն ունեցավ
27.02.2012
Ավարտվեց այդքան սպասված սպասված Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը՝ տարվա կարևորագույն իրադարձությունը կինոյի ասպարեզում: Այս տարի «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում «Օսկար» ստացավ հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը՝ «Երկաթե լեդին» ֆիլմում Մարգարետ Թեթչերին լավագույնս ներկայացնելու համար:
Այս մրցանակի համար պայքարում էին նաև Ռունի Մարան («Վիշապի տատուով աղջիկը»), Գլեն Քլոուզը(«Խորհրդավոր Ալբերտ Նոբս»), Վիոլա Դեւիսը («Սպասուհի»), Միշել Ուիլյամսը («7 օր ու գիշեր Մերիլինի հետ»): Սա Մերիլի 3-րդ «Օսկարն» էր:
Մինչ այս 62-ամյա դերասանուհին «Օսկար» էր ստացել 1979-ին «Կրամեռն ընդդեմ Կրամեռի» ֆիլմի, իսկ 1982-ին՝ «Սոֆիի ընտրությունը» ֆիլմի համար: Դիտվել է 4412 անգամ
Читать на русском
|