Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղը հիվանդություն է, այլ ոչ մահապատիժ

04.02.2013

Փետրվարի 4-ին ՄԱԿ-ի տոնացույցով նշվում է «Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը»: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հիվանդության ու դրա դեմ պայքարի խնդիրներին:

Հայաստանում քաղցկեղի տարածվածության, խնդիրների, հիվանդության դեմ պայքարի գործում վերջին ձեռքբերումների մասին զրուցեցինք Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գինեկոլոգիայի և լապարոսկոպիայի բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր, բ.գ.դ. Գագիկ Բազիկյանի հետ: ԳԱԳԻԿ ԲԱԶԻԿՅԱՆ. Քաղցկեղը հիվանդություն է, այլ ո´չ` մահապատիժ

 

– 2013 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շեշտադրումը հիվանդության մասին միֆերի և մոլորությունների պատճառած վնասների փարատումն է։ Ակնկալում ենք Ձեր մեկնաբանությունը…

– Այդ օրվա հիմնական նպատակն է իրազեկ պահել բնակչությանը. ինչ բան է քաղցկեղը, որ այն ընդամենը ախտորոշում է, այլ ո´չ' մահապատիժ: Մենք դիտում ենք քաղցկեղը որպես հիվանդություն. այն տվյալները, որին այսօր տիրապետում ենք, խոսում են ոչ միայն մեր, այլև համաշխարհային մակարդակով գրանցված հաջողությունների մասին:

– Խոսքը ո՞ր տվյալներին է վերաբերում:

– Մինչև նախորդ տարվա' 2012 թվականի վերջը, մեր հսկողության տակ եղել է քաղցկեղով 32.500 հիվանդ։ Եթե հաշվի առնենք, որ այդ թվում 17.000-ից ավելի հիվանդները բուժումից հետո ապրել են 5 և ավելի տարիներ, ապա դա լուրջ թիվ է մեր փոքրիկ հանրապետության համար:

– Բժշկագիտական լրատվական յուրաքանչյուր 2-րդ նյութը քաղցկեղի մասին է, իրականում ի՞նչ դիրքերում են ուռուցքաբանության ասպարեզում հետազոտությունները' այլ ոլորտների համեմատ:

– Պատկերացրեք մի բուրգ, որի գագաթը քաղցկեղն է։ Իրավամբ' ամենադժվար, ամենածանր, ամենածախսատար հիվանդություններից մեկը, այո´, հենց քաղցկեղն է: Լինելով նենգ հիվանդություն' այն չունի իրեն բնորոշ ախտանիշներ. կարող է քողարկվել, օրինակ, թոքաբորբի, աղիքայինի բորբոքման, դաշտանադադարի ախտանիշների տակ:

– Քաղցկեղի զարգացումն ինչպե՞ս է ընթանում:

– Քաղցկեղն ունի զարգացման չորս փուլ, և գրեթե 50% դեպքերում դիմում են ուռուցքաբանին հիվանդության զարգացման վերջին երկու փուլերում, երբ այլևս լիարժեք բուժման մասին խոսելն անիմաստ է. մնում է աշխատել հիվանդի կյանքի որակը բարձրացնելու և երկարացնելու ուղղությամբ: Երբ քաղցկեղը հայտնաբերվում է հիվանդության առաջին փուլում, 95% դեպքերում գործնականում հնարավոր է բուժումը, երկրորդ փուլում ցուցանիշն իջնում է 50-55 %-ի, երրորդ և չորրորդ փուլերում, ցավոք, 5 տարի ապրում են միայն 10-11%-ը:

– Ի՞նչ պետք է անել հիվանդության վաղ հայտնաբերման համար:

– Եթե բժիշկը թոքաբորբ է բուժում կամ մեկ այլ հիվանդություն, դա արվում է առանց համապատասխան ու լուրջ հետազոտությունների: Մենք անտարբեր ենք մեր առողջության նկատմամբ: Պետք է լուրջ ու հետևողական աշխատեն բժշկության առաջնային օղակները: Ելնելով դրանից' մենք կազմել ենք հետազոտությունների ալգորիթմ' հաշվի առնելով նաև այն, որ մասնագիտական բարձրագույն կրթօջախներում բժիշկները ուռուցքաբանություն անցնում են ընդամենը 2-3 շաբաթ, որից հետո' գործնականում չկիրառելով, մոռանում են, ուստի քաղցկեղի նկատմամբ զգոնությունը թուլանում է, և առաջնային օղակի բժիշկները կարող են բաց թողնել այս կամ այն հետազոտությունը: Մեր կազմած ձեռնարկը կնպաստի նախաուռուցքային և ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշմանը:

– Շատ է խոսվում վակցինաների մասին։ Այսօր կա՞ն իրականում գործող վակցինաներ, և համընդհանու՞ր են արդյոք։

– Վակցինաների մասին իսկապես շատ է խոսվում, բայց այսօր մենք չունենք համընդհանուր վակցինա, կա միայն արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Վերջինիս դեպքում հարուցիչը պապիլոմա վիրուսն է։ Վիրուսակիրները հիմնականում տղամարդիկ են, իսկ նրանց օրգանիզմի վրա այն որևէ ազդեցություն չի թողնում, սակայն, հենց սեռական ճանապարհով անցնում է կանանց, վերջիններիս կարող է հասցնել քաղցկեղի: Իհարկե, ոչ բոլորն են հիվանդանում քաղցկեղով, բայց վիրուսակիրներին մենք ավելի զգոն ենք վերաբերվում:

Ստեղծվել է երկու տեսակ վակցինա, և շուրջ ութ տարի է, ինչ կիրառվում է տարբեր երկրներում: Կարևոր է' սեռական կյանքով չապրող աղջիկը ստանա այդ վակցինան, որպեսզի սեռական կյանքը սկսելիս վիրուսով չվարակվի: Մնացած բոլոր վակցինաները, որոնց մասին խոսվում է, չեն գործում:

– Կա՞ն հիվանդության նոր՝ արմատական բուժման մեթոդներ: Եվ արդյո՞ք հասանելի են նորագույն մեթոդները Հայաստանում:

– Քաղցկեղը օրգանի հիվանդություն չէ, այլ' օրգանիզմի. միայն վիրահատվելը, կտրել ուռուցքն ու դեն նետելը բուժում չէ, այդ պատճառով մենք կիրառում ենք համալիր բուժում: Ուռուցքաբանության մեջ բուժման հիմնական մեթոդներն են' վիրահատություն, դեղորայքային (քիմիոթերապիա) բուժում, նաև' ճառագայթային, հորմոնալ և իմունաբանական. մեր կենտրոնում հինգն մեթոդներն էլ կիրառվում են և զուգակցվում են բուժման ընթացքում: Դա այն համալիր բուժումն է, որը բարձրացնում է արդյունավետությունը:

– Ինչպիսի՞ն է աշխարհում և Հայաստանում հիվանդության տարածվածության համեմատական պատկերը։

– Համեմատականություն անցկացնելու համար մենք ունենք ինտենսիվ կոչվող ցուցանիշ, օրինակ' 100.000 բնակչության մեջ քանի՞ մարդ է հիվանդ: Մեզ մոտ 2011թ.-ին 100.000 բնակչության մեջ հիվանդացել են մոտ 240 մարդ: Հայաստանը գտնվում է միջին հորիզոնականում:

– Առաջին հերթին ի՞նչ պատճառներով է առաջանում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը:

– Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել ոչ միայն սխալ սննդակարգը, աբորտների թիվը, այլև հարվածը, նեղ կրծկալները, հորմոնալ փոփոխությունները, այսինքն' այն ամենը ինչ դուրս է առողջ ապրելակերպից:

– Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր առանձնահատուկ ֆոբիա ունեն այդ հիվանդության հանդեպ։ Ի՞նչ մեթոդներով համոզվել հակառակում կամ ազատվել ֆոբիայից։

– Կանայք անպայման պետք է հետազոտվեն: Հատկապես 35 տարեկանից հետո հարկավոր է տարին մեկ անգամ անցնել պարտադիր հետազոտություն: Եթե կա ինչ-որ խնդիր, ուրեմն օրգանիզմը ահազանգ է տալիս ու չպետք է անտեսել:

– Իսկ քաղցկեղի ժառանգականորեն փոխանցվելու հավանականությունն ինչպիսի՞ն է:

– Ըստ մեր տվյալների' ժառանգաբար փոխանցվելու ցուցանիշը ցածր է. կազմում է մինչև 15%, բայց այն առողջ մարդիկ, ովքեր ունեցել են քաղցկեղով հիվանդ բարեկամներ, պետք է զգոն լինեն:

– Ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում հիվանդության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ:

– Ծրագրերից մեկն այն է, որ փետրվարի 4-ից մեզ մոտ հայտարարվելու է անվճար ստուգումների տասնօրյակ: Մենք ամեն տարի գնում ենք շրջաններ, կատարում ստուգումներ' տարածաշրջանային մեր գործընկերների օգնությամբ։ Ակտիվ մասնակցություն կունենանք արդեն ծրագրված գիտաժողովներին' արտասահմանում: Ունենք գիտաժողով Ֆրանսիայի խոշորագույն ուռուցքաբանական ինստիտուտի հետ: Նրանք մեկ ամսից կլինեն Հայաստանում:

Հեղինակ` Շողիկ Գալստյան

Աղբյուր` med-practic.com

LADYNEWS.am

Դիտվել է 12607 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1181 անգամ
12.08.2026
Դիտվել է 298 անգամ
14.08.2026
Դիտվել է 221 անգամ
15.08.2026
Դիտվել է 140 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster