Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Հայ հայտնիները` իրենց սիրելի գրքերի մասին. «աստղային» խորհուրդներ գրքասերներին

23.01.2013

Հատկապես ձմռան ցուրտ օրերին, երբ չենք կարողանում ստիպել մեզ տնից դուրս գալ, հին ու բարի ավանդույթով՝ մեր հավատարիմ ընկերը դառնում է գիրքը: Հետաքրքիր գրականության հետ կարելի է շատ օգտակար ժամանակ անցկացնել: Այս հարցում LN-ի ընթերցողներին կօգնեն ընթերցասեր հայտնիները: Պարզեք, թե ինչ գրքեր են կարդում հայ հայտնիները և  ինչ գրքեր ոն խորհուրդ տալիս կարդալ LN-ի ընթերցողներին:

Նարինե Դովլաթյանի կարծիքով՝ կան որոշ գրքեր, որոնք ընթերցելն ուղղակի  պարտադիր է.  «Ընդհանուր առմամբ ամեն մեկն ինքն է գտնում իր գիրքը: Այն գիրքը, որն ինձ շատ բան է տվել, հնարավոր է մեկ ուրիշին ոչինչ չասի»

Նարինեի սիրելի գրքերի ցանկում են Շերլոկ Հոլմսի մասին պատմությունները, Ջեկ Լոնդոնի «Ծովագայլը», բայց ամենասիրելին Չարլի Չապլինի ինքնակենսագրականն է: «Կարդացողներից շատերը երևի թե տպավորված են հենց Չապլինի նամակով, որը գրել էր իր աղջկան: Բայց ինձ շատ բան է տվել ամբողջ գիրքը, ոչ միայն նամակը: Գրեթե ամեն էջի վրա մատիտով նշումներ եմ արել և հաճախ վերընթերցում եմ դրանք»: Նարինեն չի սիրում, երբ գրքի էջերը ծալում են կամ գիրչով նշումներ անում: Այս օրերին Նարինե Դովլաթյանը պոեզիայով է տարված` Համո Սահյան, Վահան Տերյան: «Պարույր Սեվակի պոեզիան միշտ եմ կարդում»:

Արթուր Աբրահամը  LN-ի ընթերցողներին խորհուրդ է տալիս կարդալ Ալբերտ Քամյուի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Վլադիմիր Նաբոկովի, Վիլյամ Սարոյանի պատմվածքներն ու վեպերը: Իսկ պոեզիայից Արթուրը խորհուրդ է տալիս հատկապես Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի, Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունները:

«Դժվար է ասել, թե որն է իմ ամենասիրելի գիրքը, քանի որ մեկը չէ, այլ շատ են: Ամեն դեպքում մեկը նշեմ` Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը: Ահա ինձ համար մի սիրելի դրվագ Մարկեսի այդ գործից. «Խոսե Արկադիո Բուենդիան նախ իր ընտանիքում, ապա քաղաքում գործի դրեց որդու հայտնագործությունը: Վրձինը թանաքի մեջ թաթախելով, նա պիտակներ գրեց տան բոլոր առարկաների համար՝ «սեղան», «աթոռ», «ժամացույց», «դուռ», «պատ», «մահճակալ», «կաթսա»: Հետո փարախ գնաց ու դաշտ ու պիտակավորեց կենդանիները, թռչունները, բույսերը՝ «կով», «այծ», «խոզ», «հավ», «մանիոկա», «բանան»: Աստիճանաբար ուսումնասիրելով մոռացման անսահման տեսակները` մարդիկ հասկացան, որ կգա մի օր, երբ իրենք մակագրությամբ կճանաչեն առարկան, սակայն չեն կարողանա հիշել դրա կիրառումը: Ամեն ինչ ավելի խճճվեց:
«Սա կով է, որին պետք է կթել ամեն առավոտ, որպեսզի կաթ ունենաս, իսկ կաթը պետք է եռացնել, որպեսզի խառնես սուրճի հետ ու ստանաս կաթով սուրճ»:
Կովի վզից կախված այս հայտարարությունն էլ երևի բավական է պատկերացում կազմելու համար, թե ինչպես էին Մակոնդոյի բնակիչները պայքարում հիշողության կորստի դեմ:
Ահա այսպես ապրում էին նրանք իրենցից մշտապես փախչող իրականության մեջ, որը դեռևս կարճ ժամանակով հնարավոր էր պահել, բայց որն անխուսափելի էր ու վերջնականապես պիտի անհետանար, հենց մոռացվեր տառերի նշանակությունը»: Արթուր Աբրահամը մարզական հավաքների ժամանակ, պարապմունքներից հետո միշտ ընթերցում է. «Իսկ այս օրերին սկսել եմ  կարդալ գերմանացի գրող Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպը: Ի դեպ իմ նշած արտասահմանյան հեղինակների գործերը թարգմանված են հայերեն»:


Աստղիկ Սաֆարյանը խորհուրդ է տալիս. «Ժամանակ առ ժամանակ պետք է կարդալ Պուշկինի «Ոսկե ձկնիկ»-ը, որպեսզի անկուշտ ագահության հիվանդությունից ինքներս մեզ հեռու պահենք, և Շեքսպիրի «Օթելլոն» , որպեսզի զգույշ լինենք մերօրյա բոլոր յագոներից:  Այն, ինչ գրվել է անցյալում, ներկա է նաև մեր օրերում, պարզապես այլ մարդկանց կերպարներով և այլ իրավիճակներում»:

Աստղիկի ամենասիրելի գիրքը քրոջ` Համեստ Սաֆարյանի «Ուրբաթ 13» գործն է, որը բաղկացած է մի քանի յուրահատուկ և խորը պատմվածքներից: Վերջին գիրքը, որ կարդացել է Աստղիկը, Պուշկինի «Կապիտանի աղջիկ»-ն է: «Այս գրքից իմ մեջ հատկապես տպավորվել է  հերոսի` Պյոտր Գրինյովի զուսպ, ուժեղ, հանդարտ, չնայած որ երիտասարդ, բայց բավականին հասուն և տղամարդկային կերպարը: Նա պատահաբար, անշահախնդրորեն լավություն է անում մեկին, որը որոշ ժամանակ անց, դառնալով դաժան կառավարիչ, խնայում է միայն Պյոտրի կյանքը իր երբեմնի արած լավության համար»:

Աստղիկը ցավով է նշում, որ դասերի խիստ գրաֆիկի պատճառով այդքան ժամանակ չի ունենում գեղարվեստական գրքեր կարդալու, բայց քնելուց առաջ կարդում է բանաստեղծություններ:  «Ես ավելի շատ բանաստեղծությունների սիրահար եմ: Հիմա էլ կարդում եմ Ավետիք Իսահակյանի  ստեղծագործություններից, ինչպես նաև պապիկիս` Մովսես Յախշունցի վերջին` «Երկնամերձ երկիր» ստեղծագործությունների ընտրանին»: Ի դեպ, Աստղիկը հավելեց, որ  հենց պապիկի ստեղծագործություններից շատերն էլ ոգեշնչում են իրեն նոր երգեր գրելիս:

 

Հրանտ Թոխատյանի  կարդացած վերջին գիրքը Կոնստանտին Ստանիսլավսկու «Դերասանի աշխատանքն իր վրա» գործն է: «Տպավորիչ է ամբողջ գիրքը: Դա քրեստոմատիա է դերասանի համար: Երիտասարդներին խորհուրդ կտայի կարդալ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները»:

  Իսկ հիմա Հրանտ Թոխատյանն ընթերցում է Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» գիրքը: «Բոլոր ժամանակներում էլ եղել է և ընթերցասեր երիտասարդություն, և ոչ ընթերցասեր: Ճիշտ է, մեր ժամանակ ավելի քիչ տոկոս էին կազմում ոչ ընթերցասեր երիտասարդները, քան այսօր: Բայց հիմա դուք ունեք համակարգիչ: Ձեր արհեստական ինտելեկտն եք  կարողանում զարգացնել, ցավոք սրտի»:


Սուրեն Առուստամյանը պատմական գրքերի սիրահար է: «Առհասարակ սիրում եմ այնպիսի գրքեր, որոնք հետք կթողնեն և ուղեցույց կլինեն հետագայում: Սիրում եմ կարդալ լեգենդառ մարդկանց մասին, նրանց կենսագրությունը: Այդ ամենն ուսումնասիրելով, անշուշտ շատ բան ես սովորում»: 

Սուրենի ամենասիրած գրքերից մեկը Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» երկհատորյա ստեղծագործությունն է: «Շատ հետաքրքիր են նկարագրված պատերազմին վերաբերով դրվագները: Երբ կարդում ես, թվում է, թե մասնակից ես այդ ամենին: Նկարագրվում է զինվորների հերոսական պայքարը: Քանի որ բնույթով ռոմանտիկ մարդ եմ, շատ եմ սիրում Շեքսպիրի ստեղծագործությունները, սոնետները»:  Հիմա Սուրենն ընթերցում է և մեզ էլ խորհուրդ է տալիս ընթերցել Վալենտին Զորինի «Ամերիկայի չթագադրված թագավորներ» գիրքը:

 

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը խորհուրդ է տալիս առհասարակ շատ կարդալ, քանի որ այն հաճույքը, որ կարելի է գիրք կարդալուց ստանալ, անփոխարինելի է: «Գրքերը պետք է կարդալ ըստ տարիքի և նախասիրությունների: Պատանիներին խորհուրդ կտամ արկածային գրականություն կարդալ` Դյումա, Ժյուլ Վերն, ռոմանտիկ ներաշխարհով մարդիկ թող կարդան Ռեմարկ, Սոմերսեթ Մոյեմ, Գի դե Մոպասան»:

Հետաքրքրասերներին Լուլուն առաջարկում է պատմավեպեր կարդալ, հատկապես մեր հայկական պատմավեպերը, որոնք շատ հետարքիր են՝ ըստ նրա, Դեն Բրաունի «Կոդ Դա Վինչի»-ն: «Որքան էլ  ասեն, որ անհետաքրքիր է, բայց ես սիրում եմ Պաուլո Կոելիոյի փիլիսոփայությունը: Ինձ շատ հոգեհարազատ է, միշտ մի բան կգտնեմ նրա գրվածքներում, որ մտածելու տեղիք կտա: Գարսիա Մարկեսի մտքի ուղությունն եմ շատ սիրում»:   Լուլուի սիրելի գրքերի շարքում են նաև Խարուկի Մուրակամիի «Ոչխարների որս»-ը, Ռեմարկի «Կյանք՝ հատուցումով» գործերը: «Ես յուրաքանչյուր գրքից էլ մի բան սովորում եմ. Կոելիոյի «Ալքիմիկոս»-ից սովորեցի չվախենալ երազելուց»,- ասում է Լուսինեն: Հիմա նա մեծ հաճույքով ընթերցում է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը: «Սիրո, դավաճանության, կամքի ուժի, հայրենասիրության, իմաստության մասին հրաշք ստեղծագործություն է»:


DJ Վակցինան խորհուրդ է տալիս կարդալ փիլիսոփա Օշոյի բոլոր գրքերը: «Իմ ամենասիրելի գիրքը  Սթիվեն Հոկինգի «Ժամանակի համառոտ պատմությունը»  ստեղծագործությունն է»:

Իսկ այն հարցին, թե հատկապես ինչն է տպավորվել այդ գրքից, Արուսիկը պատասխանում է. «Տպավորվել են հատկապես այս խոսքերը. «Գիտությունը, ըստ երևույթին, բացահայտել է բոլոր այն կանոնները, որոնք մեղքերի սահմանում են, որոնք, հիմնվելով անորոշության սկզբունքի վրա, թույլ են տալիս կանխորոշել, թե ինչպես Երկիրը կփոխվի ժամանակի ընթացքում, եթե հայտնի է նրա վիճակը կոնկրետ ժամանակամիջոցում: Հնարավոր է, որ այդ կանոնները տրված են Աստծո կողմից, բայց այն ժամանակներից Նա, ամենայն հավանականությամբ, թողնում է զարգանալ համապատասխան մարդկանց, և այժմ չի խառնվում նրանց կյանքին»: Իսկ հիմա Արուսիկը կարդում է Բերնարդ Վերբերի «Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան»-ը:

Առաջին լուսանկարում՝ Նարինե Դովլաթյան

 

Հեղինակ` Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 21340 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 329 անգամ
23.04.2024
Դիտվել է 255 անգամ
25.04.2024
Դիտվել է 224 անգամ
26.04.2024
Դիտվել է 198 անգամ
27.04.2024
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster