Քրիստինա Ագիլերայի գեղեցկության գաղտնիքներից
22.01.2013
Քրիստինա Ագիլերան այն հազվադեպ կանանցից է, ովքեր, անգամ փոխելով XS չափսը XL-ի, շարունակում են մնալ կանացի ու անչափ հմայիչ… LN-ն անդրադառնում է նրա գեղեցկության գաղտնիքներին, որոնք բոլորն էլ շատ երկրային են ու բնավ էլ դժվար չեն կիրառման տեսանկյունից:
Ագիլերայի թիվ մեկ գաղտնիքը մաշկի խնամքն է: Նա ամեն օր մաքրում ու փափկեցնում է դեմքի մաշկը և պարտադիր օգտագործում քսուք՝ նախատեսված աչքերի շուրջը խնամելու համար:
Նա շատ ջուր է խմում և սիրում է բավականաչափ քնել:
Ագիլերայի կարծիքով, բոլոր կոսմետիկական միջոցները չէ, որ պետք է օգտագործել ըստ փաթեթին նշված կիրառության: Նա հաճախ, օրինակ, ձեռքերի սնուցող կրեմով խնամում է շուրթերը:
Ագիլերայի հայտնի «կարմիր շուրթերը» ստանալու համար ձեռքի տակ պետք է ունենալ ընդամենը մատիտ, դիմափոշի ու կարմիր շրթներկ: Պետք է ընդգծել շուրթերը մատիտով, թեթևակի դիմափոշի քսել գծին ու ավարտել գործողությունը կարմիր շրթներկով:
Թարթիչներին Քրիստինան քսում է թարթչաներկի հաստ շերտ: Ներքևի թարթիչները նա չի ներկում միայն այն ժամանակ, երբ վերևի թարթիչները արհեստական են:
Գեղեցկուհու համար կարևոր է նաև բույրը: Նա ունի ավելի քան բավական քանակությամբ տարբեր բույրեր ամենատարբեր տեղեր գնալու համար' աշխատավայր, թե ժամադրության:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3535 անգամ
|