Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես միշտ արտասովոր եմ եղել. ԼԱՆԱ ԴԵԼ ՌԵՅ

20.01.2013

Նա հայտնի դարձավ ընդամենը 2 տարի առաջ իր «Video Games» տեսահոլովակով: 2 ամսվա ընթացքում այն հավաքեց ավելի քան 1 միլիոն դիտում:

Էլիզաբեթ Գրանտը, ավելի հայտնի ինչպես Լանա Դել Ռեյ, ծնվել է Նյու Յորքում 1986 թ.: Նրա հայրը` Ռոբ Գրանտը, միլիոնատեր բիզնեսմեն է: «Իմ հայրը ինովացիոն ձեռնարկատեր է: Դա չի նշանակում, որ նա ֆինանսական մագնատ է: Դա նշանակում է միայն, որ նա ապրում է հետաքրքիր կյանքով»:   

Իսկ մինչև միլիոնատեր դառնալը, Լիզայի հայրը չուներ բավականաչափ գումար սեփական տուն ձեռք բերելու համար: «Մինչև այս ամենը, մենք ծանր ճանապարհ ենք անցել: Այս կյանքն առհասարակ բավականին բարդ ու խճճված է, երբեմն նաև անտանելի»:  Դեռ մանկուց ունենալով բավականին լավ ձայնային տվյալներ և ցանկություն՝ լինելու  ճանաչված, Էլիզաբեթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ճանապարհ էր հարթում դեպի փառքն ու ճանաչվածությունը:

Իր երաժշտական կարողությունները Լիզան առաջին անգամ արտահայտել է եկեղեցական երգչախմբում: 15տարեկանում նրան դուրս են հանում դպրոցից վատ պահվածքի համար:   «Ես միշտ զգում էի, թե մտածում եմ բոլորովին այլ կերպ, քան մնացածը: Ես ինձ միայնակ էի զգում իմ հարազատ քաղաքում: Ես չգիտեի, թե որտեղ էի ուզում լինել, բայց հաստատ զգում էի, որ այդտեղ ես դեռևս չեմ եղել»:

Հետագայում Լիզան սկսում է երգել ակումբներում, սրճարաններում, սակայն նրա երգերը այդպես էլ ճանաչում չեն գտնում: Այս շրջանում աղջիկը հանդես էր գալիս Լիզի Գրանտ բեմական անվամբ:

18 տարեկանում Լիզան հեռանում է իր քաղաքից` Լեյք-Փլեսիդից: Նա ուղևորվում է գրավելու Նյու Յորքը և հետագայում ամբողջ աշխարհը:

Առաջին փորձը` հայտնելու իր մասին, տապալվեց: Լիզան թողարկեց փոքրածավալ ալբոմ` «Kill Kill»,  որը ոչ մի հաջողություն չունեցավ, սակայն որոշ գործակալների ուշադրությունը գրավեց Լիզայի հետաքրքիր ձայնն ու ոճը:  Առաջին չհաջողված փորձից հետո Լիզային օգնության է հասնում հայրը: Նա սկսում է աշխատել պրոդյուսեր Դևիդ Կեյնի հետ, որը հայտնի է Փոլ Մակքարթնիի, Ռեդջինա Սպոկտորի հետ իր աշխատանքներով: Լիզայի վրա սկսում է աշխատել մենեջերների մի ամբողջ խումբ: Հենց նրանց խորհրդով էլ աղջիկը դառնում է Լանա Դել Ռեյ: Այս հետաքրքիր բեմական անվանումը մենեջերներն առաջարկում են`  համադրելով  դերասանուհի Լանա Տերների անունը Ford Del Rey մակնիշի մեքենայի վերջին բաղադրիչների հետ: Ընտրությունը պատահական չէր. նրանք ուզում էին հոլիվուդյան շունչ հաղորդել նրա կերպարին`ընդգծելով Լանայի գործունեության հնաոճ փայլը: Հասարակ աղջկա կերպարից Լանային դարձրին հոլիվուդյան գլամուր կերպար:

2011-ի հունիսին Լանա Դել Ռեյը պայմանագիր է կնքում Stranger Records-ի հետ և համատեղ ձայնագրում Video Games սինգլը: Այս երգն ու տեսահոլովակը, որը Լանան ինքնուրույն է ստեղծել, անհավանական հաջողություն են բերում երգչուհուն: Տեսամոնտաժը Լանայի սիրելի զբաղմունքն է: Տեսահոլովակի` համացանցում հայտնվելուց անմիջապես հետո նա դառնում է հայտնի: Տեսահոլովակի` միլիոնի հասնող դիտումները բոլորի մոտ  հետաքրքրություն առաջացրին Լանա Դել Ռեյի հանդեպ: «Ես անգամ թույլ չէի տա ինձ մտածել, որ տեսահոլովակս կհետաքրքրի ինչ-որ մեկին: Ես արթնացա հայտնի, ճանաչված ու սիրված. ամեն ինչ մեկ  վայրկյանում»:  

Իսկ երգը նվիրված է մի տղայի, ում հետ Լանան երկար ժամանակ հանդիպում էր Նյու Յորք տեղափոխվելուց անմիջապես հետո: «Մենք միասին էինք, որովհետև երկուսս էլ այս աշխարհից չէինք: Ինչ-որ երկնային բան կար մեր կյանքում: Ես ուրախ էի, որ իմ հուսահատությունների շրջանում իմ կողքին սիրելի մարդ կար: Ես աննկարագրելի երջանիկ էի` ապրելով  նրա կողքին, ում սիրում էի: Բայց արդյունքում մենք կորցրինք մեր երազանքները»:

2011-ին Լանա Դել Ռեյին համարում են տարվա սենսացիա: Դա այն դեպքում, երբ Լանան դեռ ոչ մի սկավառակ չէր թողարկել, ոչ մի համերգ չէր ունեցել: 

Լանայի առաջին համերգը` Նյու Յորքի ակումբներից մեկում, տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին: Համերգի տոմսերը սպառվեցին այն վաճառքի հանելուց րոպեներ անց: Հաջողված համերգն արդեն քայլ էր դեպի լուրջ բեմեր: 2012-ի հունվարի 14-ին Լանան հանդես է գալիս իր երկու երգերով` «Saturday Night Live» շոուի ժամանակ: Հանդիսատեսը հիացած էր նորահայտ տաղանդով, իսկ քննադատները կասկածամտությամբ էին լցված:

2011-ի դեկտեմբերին Լանա դել Ռեյը ներկայացնում է իր թերևս ամենաճանաչված երգերից մեկը` «Born to Die»-ը, որն իսկական հիթ է դառնում: Այն նաև հիանալի հիմք էի ապագա ալբոմի համար:

Արդեն 2012-ի փետրվարին Լանան թողարկում է իր նոր ալբոմը` «Born to Die» և բարձրանում է  հիթ շքերթների առաջին հորիզոնականը: ԱՄՆ-ում տարածվում են այս սկավառակի մոտ 100 հազար օրինակները:

Ինչպես ասում են, տաղանդավոր մարդը տաղանդավոր է բոլոր հարցերում: Լանային սա նույնպես վերաբերում է: Բացի երաժշտական կարիեռայից Լանան նաև մեծ հաջողություններ է գրանցել մոդելային աշխարհում: Առհասարակ նրա տեսքը ամիսներ շարունակ ամսագրերի քննարկման առիթ է եղել, և մինչև այժմ էլ շարունակվում են քննարկումները, թե իրականում Լանայի շուրթերը արհեստականորեն փքված են, նրա հետաքրքիր դիմագծերը վիրաբուժական միջամտության արդյունք են, թե ոչ: «Ոչ մի արհեստական բան չկա իմ և իմ աշխատանքի մեջ: Տանել չեմ կարողանում, երբ ինձ շուրթերիցս են հարցնում: Ես հազար անգամ կրկնել եմ, որ սրանք իմ բնական շուրթերն են»:  Իսկ իր ռետրո կերպարի մասին Լանան ասում է, որ դա զուտ իր ընտրությունն է:

Լանան նաև մի քանի դիզայներական տների պաշտոնական մուսա է ճանաչվել, ինչպես օրինակ Mulberry-ի: Նրա անունով նաև անվանված են պայուսակներ, որոնք հիանալի վաճառք ունեն:

Բրիտանական հեղինակավոր ամսագիր GQ-ն Լանային համարել է 2012-ի «Տարվա կին»:

Լանա Դել Ռեյի անձնական կյանքում նույնպես ամեն ինչ հիանալի է: Ճիշտ է, երգչուհին այնքան էլ անկեղծ չէ լրատվամիջոցների հետ, բայց, այն որ այժմ հանդիպում Բարի Ջեյմսի հետ, հաստատել է հենց ինքը` Լանա Դել Ռեյը: «Նա շատ լավիկն է: Ինքն էլ զբաղվում է երաժշտությամբ: Հետաքրքիր է նրա հետ, երբեք չես ձանձրանա»: Առայժմ պաշտոնական հայտարարություններ իր անձնական կյանքի վերաբերյալ Լանան չի արել, բայց նորությունների կարելի է սպասել ամեն դեպքում:

Հոլիվուդի 50-ականների փայլն իր մեջ ամփոփող այս 26-ամյա երգչուհին այժմ շուրջ տասնյակ երգեր ունի, որոնցից յուրաքանչյուրը հիթ է դառնում` ևս մի քանի քայլ առաջ տանելով նրան:   «Ես մտածում եմ, որ հիմա հին, բարի ինտելեկտուալիզմը ավելի ուժեղ է «ճակատագրական կին» գաղափարից»:


Մի անգամ ավտոկանգառներից մեկում մի տղայի հետ էի կռվում, դրանից հետո իմ մասին սկսեցին ամենավախենալու հոդվածները  գրել: Ես լավ աղջիկ եմ, բայց չեմ սիրում, երբ չարաշահում են համբերությունս:

Ես այնքան մեծ դժվարությամբ եմ կարողանում արտահայտել զգացմունքներս, որ երբեմն նախընտրում եմ պարզապես չցուցադրել դրանք:

Լանան ու Լիզան նույն մարդիկ են: Ես երբեք չեմ ձևացնում բեմի վրա: Ես նույնն եմ թե որպես Լանա, թե որպես Լիզի:

Իմ կերպարն ինձ համար ամեն ինչ է: Խորհրդատուներն իրավունք չունեն խառնվել իմ ոճի հարցերին: Ես հագնվում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում:

Երբ դու վերջապես հաջողության ես հասնում, և մարդիկ զգացված են քո երաժշտությամբ, առաջանում է բավարարության զգացում:

Միայն մահվան մեջ են տեսանելի լույսի փայլերը:

Ես միշտ արտասովոր եմ եղել: Եվ դա ինձ չի մտահոգում, հակառակը` ես ուրախ եմ, որ կարողանում եմ տարբերվել:

Սերը մոլուցք է:  Իսկ ես հակված եմ մոլուցքների: Հերիք է սիրահարվեմ, և ես նվիրվում եմ մինչև վերջին կաթիլը:

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6908 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-05-2025 12:31
Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։
31-05-2025 12:29
Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։
29-05-2025 09:33
Հռոմում տեղի 1 ունեցел Մարիա Գրացիա Կյուրիի հրաժեշտի ցուցադրությունը Dior նորաձևության տան համար: Եվ չնայած ստեղծագործական տնօրենը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ լքում է իր պաշտոնը, շատերը կասկած չունեն. սա նրա ղեկավարության շրջանի տպավորիչ ավարտն էր: Մինչ նորաձևության աշխարհը կռահում է, թե երբ է Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես գլխավորելու ամբողջ Dior-ը (նա արդեն աշխատում է տղամարդկանց հագուստի շարքի վրա), Մարիա Գրացիա Կյուրին շարունակում է ստեղծագործել նորաձևության տան համար:
29-05-2025 09:30
Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը:
29-05-2025 09:27
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Կրթության բարձր մակարդակը և ողջ կյանքի ընթացքում մտավոր խթանիչ գործողությունները դանդաղեցնում են դեմենցիայի որոշ տեսակների առաջընթացը, ցույց են տվել հետազոտությունները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.05.2025
Դիտվել է 1128 անգամ
27.05.2025
Դիտվել է 572 անգամ
29.05.2025
Դիտվել է 492 անգամ
28.05.2025
Դիտվել է 460 անգամ
31.05.2025
Դիտվել է 256 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster