Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նա ասաց «այո»․ Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

12.08.2025

Ինը տարվա հարաբերություններից հետո ֆուտբոլիստը ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։

40-ամյա ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է հրաժեշտ տալ ամուրի կարգավիճակին՝ նա ամուսնության առաջարկ է արել իր վաղեմի սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին։

Ջորջինան իր սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է տպավորիչ ադամանդով մատանի, և սիրեցյալի համար հուզիչ հաղորդագրություն է գրել. «Այո, ես դա ուզում եմ։ Այսօր և ամբողջ կյանքումս»։

300x400

Իմոջեն Թոմաս, Կարինա Ֆերո, Մերչե Ռոմերո, Սորայա Չավես, Միա Յուդակեն, Ջեմմա Ատկինսոն, Լուսիանա Աբրեու, Միրելլա Գրիզալես, Իրինա Շեյք. Ջորջինա Ռոդրիգեսից առաջ Ռոնալդուն հայտնի էր որպես իսկական Դոն Ժուան։ Շատերն էին երազում լեգենդար ֆուտբոլիստի հետ ամուսնանալ, բայց միայն նրան՝ այն աղջիկան, որին մարզիկը հանդիպել էր Gucci–ի խանութում, հաջողվեց դա անել։

300x400

Սիրահարները երկար ժամանակ միասին են. նրանց հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2016 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց երկուսի կյանքը կտրուկ փոխվել է։ Ջորջինան շքեղ խանութի վաճառողուհուց վերածվել է ազդեցիկ անձի և կարմիր գորգի աստղի։ Ռոդրիգեսը բազմիցս փայլել է Կաննի և Վենետիկի կինոփառատոներում և դարձել Նորաձևության շաբաթների հերոսուհի։

300x400

Այդուհանդերձ, չնայած ակտիվ հասարակական կյանքին, Ռոդրիգեսը բազմիցս խոստովանել է, որ իր տիեզերքի կենտրոնը ընտանիքն է, և Կրիշտիանուն աջակցում է նրան այս հարցում: Ռոնալդուն հարցազրույցներում բազմիցս ասել է, որ Ջորջինան օգնում է իրեն հանգիստ և մոտիվացված մնալ խաղադաշտից դուրս: Ֆուտբոլիստի խոսքով՝ սիրելիի աջակցությունը կարևոր դեր է խաղում ոչ միայն իր անձնական կյանքում, այլև մարզական կարիերայում:

300x400

Միասին սիրահարները մեծացնում են հինգ երեխա՝ 15-ամյա Կրիշտիանու կրտսերին, երկվորյակներ Եվային և Մատեոյին, դուստրերին՝ Ալանա Մարտինային և Բելլա Էսմերալդային: Մարզիկի երեք ավագ երեխաները ծնվել են փոխնակ մայրերից, իսկ կրտսեր դուստրերը՝ ընդհանուր են Կրիշտիանուի և Ջորջինայի համար: Սակայն, չնայած դրան, Ռոդրիգեսը երեխաներին չի բաժանում «ուրիշների» և «սեփականի» և սիրում է յուրաքանչյուրին հավասարապես ու անձնուրաց:

300x400

300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 515 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անջելինա Ջոլին պատրաստվում է լքել ԱՄՆ-ն, հենց իր կրտսեր երեխաները դառնան 18 տարեկան

20.08.2025
50-ամյա Անջելինա Ջոլին չի պլանավորում ապրել Միացյալ Նահանգներում: Դերասանուհին մտադիր է տեղափոխվել արտասահման, հենց որ իր կրտսեր երեխաները՝ Նոքսը և Վիվիենը, դառնան 18 տարեկան:

Նա ասաց «այո»․ Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

12.08.2025
Ինը տարվա հարաբերություններից հետո ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։

Դուբայում խեղված ուկրաինացի մոդելն առաջին անգամ պատմել է ողբերգության մասին

22.07.2025
Ուկրաինացի OnlyFans մոդել Մարիա Կովալչուկը, որին մարտին հաշմված գտել էին Դուբայում ճանապարհի եզրին, առաջին անգամ խոսել է իր հետ կատարվածի մասին: 

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2025 08:53
«X Factor»-ի երգչուհի Դիանա Վիքերսը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ նախկինում անցկացրած «տարօրինակ» երեկոյի մասին։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է զվարճանալ հոլիվուդյան աստղի ընկերակցությամբ, բայց դրա փոխարեն դերասանն ամբողջ երեկո պարզապես հեռուստացույց է դիտել։
21-08-2025 08:47
Նիկոլա Պելցը Ինստագրամում կիսվել է «Pretty Ugly» դրամայի նկարահանման հրապարակից առաջին լուսանկարներով, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը և նաև գործադիր պրոդյուսերն է։ Պելցը  նաև այլ լուսանկարներով կրկին ցույց է տվել, թե որքան երջանիկ հարաբերությունների մեջ է գտնվում՝ Բրուքլին Բեքհեմի հետ (նրանք վերջերս երկրորդ անգամ հարսանիք արեցին):
21-08-2025 08:45
Ռուս Մարինա Ստարովոյտովան դարձել է միջուկային սառցահատի աշխարհում առաջին կին նավապետը։ Նրա նշանակումը «Յամալ» նավի վրա հայտարարվել է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված գալա համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին Նիժնի Նովգորոդում։
20-08-2025 09:49
Դուբայում ոստիկանությունն ընդամենը ութ ժամվա ընթացքում ձերբակալել է 25 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ վարդագույն ադամանդ գողացած երեք գողի: Քարը էմիրություն է բերել Եվրոպայից մի ոսկերիչ, որը համաձայնել է այն ցույց տալ վարձակալված առանձնատանը պոտենցիալ հաճախորդին, հաղորդում է CBS News-ը:
19-08-2025 10:44
ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան համալսարանի սննդի կարգավորման հարցերի ծրագրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դերին Դեթվայլերի խոսքով՝ բորբոսնած պանիր ուտելուց հետո օրգանիզմում կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ, ստամոքսի խանգարում և սննդային թունավորում: Բժիշկը բացատրել է, որ անցանկալի հետևանքները կախված կարող են լինել պանրի վրա առաջացած բորբոսի տեսակից, մանրէներից և անձի իմունային համակարգի վիճակից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2025 թ․

01.08.2025
Ամսվա առաջին տասնօրյակը կլինի հետադարձ Մերկուրիի ճնշման տակ, բայց օգոստոսի 11-ին այն կավարտի իր «սխալ» շարժումը, և ամեն ինչ ավելի հեշտ կդառնա։ Դիմացեք, մենք անպայման կհաղթահարենք։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.08.2025
Դիտվել է 702 անգամ
15.08.2025
Դիտվել է 449 անգամ
19.08.2025
Դիտվել է 293 անգամ
20.08.2025
Դիտվել է 235 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster