Բրիտանիայում արգելել են Միլա Կունիսի մասնակցությամբ գովազդը
18.01.2013
Մեծ Բրիտանիայում արգելել են Միլա Կունիսի մասնակցությամբ գովազդը: Միլայի նկարները որոնք արվել են Esquire ամսագրի համար, օգտագործվել են հակացելյուլիտային քսուքի ցուցապաստառի համար, որոնք «Յուրաքանչյուր կին կարող է ունենալ մարմին, որի համար ափսոս չէ անգամ կյանքը» գրառմամբ տարածվել են բազմաթիվ էլեկտրոնային փոտերով որպես սպամ:
Գովազդով զբաղվող բրիտանական կոմիտեին բազմաթիվ բողոքներ են ուղարկվել: Հետաքննություն է անցկացվել, որի արդյունքում որոշվել է, որ կոսմետիկայի ընկերությունը չի ունեցել ապացույց հակացելյուլիտային արտադրանքի կատարած հրաշքների մասին:
«Նրանք չունեն որևէ ապացույց, որ Միլա Կունիսը այդպիսի տեսք է ստացել' օգտագործելով իրենց գովազդած ապրանքը: Այդ պատճառով էլ մենք իրավասու ենք արգելել այդ գովազդը»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2531 անգամ
|