Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես իսկապես անամոթ եմ. ՄԻԼԱ ԿՈւՆԻՍ

19.11.2012

Դերասանուհի Միլա (Միլենա) Կունիսը ծնվել է 1983 թ. օգոստոսի 14-ին Ուկրաինայում: Բացի Միլայից, նրանց ընտանիքում մեծանում էր նաև մեծ եղբայրը` Միշան: Ծնողները հրեաներ էին: Մայրը` Էլվիրան, ֆիզիկայի ուսուցչուհի էր, իսկ հայրը տաքսի ծառայության տնօրե:  Իր մանկության տարիների մասին Միլան տխրությամբ հիշում է.«Առավոտյան մենք դուրս էինք գալիս բակ, ավելի ճիշտ` մեզ հանում էին բակ, և մենք 6-8 ժամ թափառում էինք` սոված, ճղճղված հագուստով»: Նրա այս խոսքերին ուկրաինական մամուլը շատ քննադատաբար մոտեցավ: Միլան պատմել էր նաև, որ իրենց Չերնովցի  քաղաքում այնպիսի ծանր դրություն էր, որ բոլոր ընտանիքներում էր այդ իրավիճակը` քաղցած երեխաներ, անճար ծնողներ, թշվառ վիճակ: Շատերը հերքեցին և մեղադրեցին Միլային սուտ պատմությունները պատմելու համար: Երբ Միլային հարցնում են, թե որն է եղել նրա մանկության ամենաերջանիկ պահը, աղջիկը պատասխանում է. «Ես 5 տարեկան էի, պապիկս պառկած էր անկողնում, նա ինձ Նոր տարվա թագավորական նվեր էր արել` մի տուփ ծամոն: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է նշանակում ունենալ մի ամբողջ տուփ ծամոն Ուկրաինայի գավառական քաղաքում 80-ականներին»:

1991-ին Միլայի ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես: «Ես մի բառ անգամ չգիտեի անգլերեն: Հենց երկրորդ օրը ծնողներս ինձ տարան դպրոց, որտեղ ես չէի կարողանում շփվել ոչ մեկի հետ: Սարսափով եմ հիշում այդ օրերի մասին»: 

Դժվարություններ հաղթահարելը միշտ էլ հիանալի ստացվել է Միլայի մոտ: Այս անգամ նույնպես: Աղջիկը ժամերով դիտում էր անգլալեզու հաղորդումներ, ուսումնական ծրագրեր: Հետզհետե նա յուրացնում է լեզուն:  «Ես ամեն օր լաց էի լինում: Չէի հասկանում մարդկանց, չէի հասկանում լեզուն: Ես չէի հասկանում նրանց մշակույթը: Իմ առաջին նախադասությունը քոլեջի ընդունելության համար գրված շարադրության մեջ  սա էր` «Պատկերացրեք` խուլ և կույր 7տարեկանում»: Հենց այսպես էի ես զգում ինձ Նահանգներ տեղափոխվելիս»:

9 տարեկանում Միլա Կունիսն ընդունվում է դերասանական վարպետության դպրոց Բեվերլի Հիլզում: Այնտեղ նա հանդիպում է Սյուզեն Կորտիսի հետ, ով դառնում է նրա մենեջերը: Հենց այս տարիքում էլ գործակալները գնահատում են աղջկա գեղեցկությունն ու նկարահանում նրան փոքրիկ գովազդներում: Երիտասարդ դերասանուհու կարիերան սկսվում է 1994-ին, երբ էկրան է դուրս գալիս Բարբի տիկնիկների գովազդը` Միլայի մասնակցությամբ:  Աստիճանաբար Միլային են վստահվում նաև ֆիլմերում երկրորդական դերերը:

1998թ. Միլայի կարիերայի համար իսկական շրջադարձ էր:  Նա մասնակցում է «70-ականների շոու»  հեռուստասերիալի քաստինգին: Քաստինգի միակ պայմանն այն էր, որ մասնակիցները պետք է 18 տարեկանից բարձր լինեն:  Երբ նրան հարցնում են տարիքի մասին, Միլան ժպիտով պատասխանում է, որ շուտով իր ծննդյան օրն է մոտենում, բայց մոռանում է նշել, թե քանի տարեկան է դառնում: Աղջիկը դեռ 14 տարեկան էր:

  Իր տաղանդով Միլան այնպես է ապշեցնում  ռեժիսորին, որ կեղծիքը բացահայտելուց հետո էլ նա որոշում է հաստատել նրա դերը ֆիլմում: Աղջիկը պետք է կատարեր  երիտասարդ, երես առած Ջեկի Բուրհարտի դերը:

1999թ. Միլային հնարավորություն է ընձեռնվում  կրկնօրինակել հայտնի «Գրիֆիիներ» մուլտֆիլմի հերոսուհու ձայնը: Այս աշխատանքի համար 15-ամյա Կունիսը նոմինացվում է Էմմի մրցանակաբաշխությանը:  Սակայն սա արդեն այն բանից հետո էր, երբ Միլա Կունիսը բավականին ճանաչված աստղ էր դարձել:

1998-2006 թթ. նա մասնակցում է «70-ականների շոու» սերիալի 8 սեզոնների նկարահանումներին: Ի դեպ, հենց նկարահանման տաղավարում Միլայի հետ աշխատում էր լեզվի մասնագետ, շտկում նրա լեզվական սխալները: 

Միլան սկսում է հանդիպել շոուում իր հետ նկարահանվող Դենի Մաստերսոնի հետ: Սակայն նրանց հարաբերությունները ամենևին լուրջ բնույթ չունեին: Շուտով Միլան սկսում է հանդիպել նույն ֆիլմի ռեժիսոր Մորգան Ֆրիմենի հետ: Այս կապը բոլորն անվանում էին «շահավետ», իսկ ինքը Կունիսը ասում էր. «Եթե կարծում եք` մենք հանդիպում ենք միայն նրա համար, որ  դա շահավետ է, ապա դուք երբեք չեք կարող պատկերացում կազմել անկեղծ ու անմիջական հարաբերությունների մասին»:

Միլան 2001թ.-ից սկսեց նկարահանվել ավելի մեծ մասշտաբով ֆիլմերում: Առաջին մի քանի փորձերը ձախողվեցին: Սակայն դա չի հիասթափեցնում Կունիսին: «Ես մի քաստինգից մյուսն էի վազում, խոսում բոլոր ռեժիսորների հետ, համաձայն էի յուրաքանչյուր դերի: Ես անընդհատ հիշեցնում էի իմ մասին, փորձում էկրանին  մնալ»:

Միլա Կունիսի համար իսկական հաջողություն էր «Forgetting Sarah Marshall» ֆիլմը: Աղջկան ընտրում է Ջադ Ապատոուն, ով դեռ ուրիշ ֆիլմի լսումներից հիշում էր Կունիսին: Կինոքննադատները դրական են արձագանքում, և ֆիլմն իսկապես հաջողություն է ունենում:

2002թ. Միլան սկսում է հանդիպել «Տանը միայնակ» ֆիլմի գլխավոր դերասան Միկոլեյ Կալկինի հետ: Սիրահար զույգը նույնիսկ համատեղ շուն ուներ, որը հերթափոխով ապրում էր մեկ Միլայի, մեկ Կալկինի տանը:  Բոլորը կարծում էին, թե հարաբերությունները կհասնեն նաև ամուսնության, իսկ լրատվամիջոցները բազմաթիվ անգամներ այս զույգին ամուսնացրին- բաժանեցին: Եվ մի օր բոլորովին անսպասելի Կունիսը հայտարարեց, որ այլևս չի կարող Մակոլեի հետ:

«Ես ձանձրանում էի: Նա ինձ սահմանափակել էր ամեն հարցում: Սիրում էր նստել տանը և ժամերով հեռուստացույց նայել, իսկ ես կյանք էի ուզում վայելել, ոչ թե ծերանալ հեռուստացույցի առաջ: Նա շատ լավն է, բարի, դրական, բայց ինձ համար չէ»:

2010թ. Միլան նկարահանվում է «Իլայի գիրքը» ֆիլմում, որը նույնպես մեծացնում է նրա ճանաչումը, նաև հարստացնում աղջկա բյուջեն: «Ես երբեք չեմ դժգոհել իմ ֆինանսական վիճակից: Ես աշխատել եմ, վաստակել, ծախսել, վայելել: Էլ ինչու եմ ինքնամոռաց աշխատում, եթե չպետք է վայելեմ արդյունքը»:

2010 թվականն իսկական հաջողության տարի էր այս գեղեցկուհու համար: Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին հրավիրում է Միլային «Սև կարապ» ֆիլմում նկարահանվելու: «Եթե չլիներ իմ մտերիմ ընկերուհին` Նատալի Փորթմանը, ես այդ դերը չէի ստանա: Գիտեք` այնքան դժվար է լինել մտերիմ ընկերներ և մարմնավորել հակառակորդների»:

Ֆիլմում Միլան մարմնավորում էր գլխավոր հերոսուհու ընկերուհուն` Լիլիին: Իսկ ֆիլմի նկարահանումների համար Միլան ստիպված էր խիստ դիետա պահպանել և ամեն օր մի քանի ժամ տրամադրել բալետին: «Աննկարագրելի են հիշողություններս այդ ֆիլմի նկարահանումներից; Մի քանի անգամ լուրջ վնասվածքներ եմ ստացել, բայց էլի շարունակում էի պարապել: Իսկ դիետայի մասին միայն հիշելիս արդեն ինձ քաղցած եմ զգում»: 

Պետք է ասել, որ այս զոհաբերություններն անտեղի չէին: Ֆիլմն իսկապես մեծ հաջողություն է ունենում, կինոքննադատները գնահատում են Միլայի խաղը: Իր կարիերայում առաջին անգամ Միլա Կունիսը նոմինացվում է «Ոսկե գլոբուս» մրցանակի:

2011-ի ամռանը էկրան է դուրս գալիս Միլայի հաջորդ հաջողված աշխատանքը` «Ընկերական սեքս», որտեղ գլխավոր դերում հենց ինքը`Միլան էր և Ջասթին Թիմբրլեյքը: Ֆիլմի պրեմիերայից հետո բոլորը խոսում էին այս մասին, որ ֆիլմի երկու դերասանները հանդիպում են: «Ես հոգնել եմ կրկնել, որ իմ և Ջասթինի միջև բացի ընկերական հարաբերություններից ուրիշ ոչինչ չկա: Մենք ընկերներ ենք, բայց ընկերական սեքսին դեմ» ,- ծիծաղելով ասում է Միլան:

2012-ի սկզբին Միլա Կունիսը դառնում է Christian Dior նորաձևության տան դեմքը` գովազդելով նրանց գարնանային հավաքածուն:

Միլայի կյանքում հենց այս տարի հայտնվեց Էշթոն Կաթչերը` Դեմի Մուրի նախկին ամուսինը: Հարաբերությունները ի սկզբանե մեծ աղմուկով էին ուղեկցվում: Դեմի Մուրը չէր ուզում ապահարզան տալ Կաթչերին և դրա պատճառով նաև հոգեկան անհավասարակշռություն էր ձեռք բերել: Միլա Կունիսին շատերը մեղադրեցին Էշթոնին Դեմի Մուրից խլելու մեջ: «Էշթոնն ինքն է ինձ ընտրել, ես նրան ոչ մեկից չեմ խլել: Պարզապես մարդիկ սկսել են հավատալ էժանագին բամբասանքների, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ես ու Էշթոնը սիրում ենք իրար` անկախ այն բանից` դուր է գալիս դա Դեմի Մուրին, թե` ոչ»:  Ի դեպ այս զույգը ծանոթացել էր դեռ «70-ականների շոու» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Միլա Կունիսի կարիերան գնալով աճում է, նոր նախագծեր, նոր դերեր, իսկ բոլորովին վերջերս Միլա Կունիսը ճանաչվեց «Երկրագնդի ամենասեքսուալ կին»: 


 Ես` էկրանին և ես` իրականում, բոլորովին տարբեր մարդիկ ենք: Ես չեմ ուզում դառնալ այնպիսին,. ինչպիսին ուզում են ինձ տեսնել ուրիշները:

Ես բնույթով գլամուր աղջիկ չեմ, չեմ վարում աստղային կյանք, չեմ ծախսում փողերս անիմաստ բաների վրա, ինձ չեն հետաքրքրում անիմաստ զվարճությունները: Ես աշխատող եմ և անում եմ ամեն ինչ կյանքում էական արժեքներ ձեռք բերելու համար:

Ես երբեք տիկնիկներով չեմ խաղացել, ինձ հետաքրքրել են բոլոր տղայական խաղերը: Տիկնիկների ահռելի հավաքածու ունեի, բայց միշտ երազում էի խաղալիք զինվոր ունենալ:

Հիշեք, որ ոչ ոք Ձեզ ոչինչ պարտական չէ: Դուք նույնպես ոչ մեկին  ոչնչով  պարտական չեք:  Հույսներդ մի դրեք ուրիշների վրա , այլապես Ձեզ մեծ հիասթափություն է սպասվում:

Ոչ ոք երբեք իսկապես ազնիվ չի խոստովանում, թե որքան երջանիկ է և ինչքան բավարարված այն մարդու հետ, ում հետ ապրում է:

Եկեք իրերն իրենց անուններով կոչենք. ես իսկապես անամոթ եմ:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10793 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
06-06-2025 10:32
Աշխարհի երկրորդ ռակետ Կորի Գաուֆը դուրս եկավ Փարիզում անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 361-րդ ռակետ, ֆրանսիացի Լոիս Բուասոնի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:2 հաշվով։ Եզրափակիչում Կորի Գաուֆի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։
06-06-2025 07:50
Անա դե Արմասը շարունակում է բորբոքել 62-ամյա Թոմ Քրուզի հետ իր սիրավեպի մասին լուրերը: 37-ամյա դերասանուհին հարցազրույց է տվել E! News պորտալին և պատասխանել Քրուզի` իրեն ուղղված հաճոյախոսությանը. «Անիրական է, որ նրա նման մեկին դուր է գալիս իմ աշխատանքը, աջակցում է դրան և գովաբանում այն: Դա զարմանալի է»: Աստղային զույգի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են 2025 թվականի փետրվարին: Այդ ժամանակից ի վեր Անան և Թոմը մի քանի անգամ միասին են նկատվել, բայց նրանք հրապարակայնորեն չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները:
06-06-2025 01:53
«Ստրկուհի Իզաուրա» սերիալի 68-ամյա աստղ Լուսելիա Սանտոսը ժամանել է Մոսկվա։ Դերասանուհուն ուղեկցում էր նրա միակ որդին՝ 41-ամյա Պեդրո Նեշլինգը։ Հայտնիները սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց զբոսանքի կադրերը Մոսկվայում։ Աստղային ընտանիքը կիսվել է իր տպավորություններով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 1242 անգամ
02.06.2025
Դիտվել է 867 անգամ
31.05.2025
Դիտվել է 582 անգամ
03.06.2025
Դիտվել է 311 անգամ
04.06.2025
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster