Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է ապրել` կյանքը տոնի վերածելով. ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ

17.01.2013

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական ասպեկտի մասին զրուցեցինք Երեւանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:


– Պարո՛ն Մադաթյան, հատկապես վերջին տարիներին շատացել են հումանիզմ քարոզող տոները, որոնք նշվում են մասսայաբար, օրինակ' աղքատության, երախտագիտության, գրկախառնության, սմայլիկի միջազգային օրեր եւ այլն…. Որպես հոգեբան' ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ միտումներ եք նկատում:

– Ամեն ինչի միջազգային օր էլ կարելի է նշել. այստեղ ուղղակիորեն օգտավետության խնդիր կա… Եթե տոնը պոզիտիվ տրամադրվածություն է ստեղծում, մարդկանց կյանքում դրական, ուրախ պահեր ավելացնում, ուրեմն' թող լինի: Եթե նույնիսկ ամբողջ կյանքը տոն լինի, մեկ է՝ մարդիկ դրանից չեն տուժի: Անգամ, կարելի է ասել, նրանք պետք է այդպես ապրեն' կյանքը տոնի վերածելով:

 

– Նմանատիպ տոների մեծ մասը ծնունդ է առնում ԱՄՆ-ում, ապա տարածում գտնում ամբողջ աշխարհում: Ըստ Ձեզ' դա ինչ-որ կապ ունի՞ գլոբալացման հետ: Հնարավո՞ր է, որ ենթատեքստում լինի հատուկ մշակված քաղաքականություն:

– Երեւի թե կապ ունի. գուցե դա ինչ-որ ձեւ է մարդկանց շեղելու իրենց սոցիալական խնդիրներից… Չեմ կարող հստակ ասել, բայց մեկ է՝ դա իր մեջ բացասական ոչինչ չի պարունակում, հնարավոր է' արեւմտյան թելադրանք է, գլոբալացման գործընթաց, բայց կոնկրետ այս հարցում տեսնել միայն բացասականը ճիշտ չէ: Ի վերջո, խորհրդային տարիներին էլ կային նման տոներ, այսինքն' այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է, պարզապես այն տարիներին սոցիալական խավն էր ուրիշ, ուրիշ էին արժեքները, եւ, ըստ այդմ, տոները մի փոքր այլ բնույթի էին, իսկ այսօր' այլ: Ինքս ուրախանում եմ, երբ նմանատիպ օրերին երիտասարդները դուրս են գալիս փողոց' ժպտերես, «սմայլիկներով»:

 

– Ձեր գնահատմամբ՝ նմանատիպ տոները հոգեբանական ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել:

– Լավատեսական հոգեբանություն կարող են ձևավորել, որը խիստ պակասում է Հայաստանում: Հայերի համար այդ տեսակ տոները իմաստային առումով կարեւոր կարող են լինել թեկուզ այնքանով, որ կստիպեն հոգսաշատ ու խոժոռ դեմքերին ժպտալ, մարդիկ կսովորեն միմյանց ավելի հաճախ շնորհակալություն հայտնել: «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը շատ գեղեցիկ բառեր են եւ մեր բառապաշարում պետք է յուրաքանչյուր երկրորդ բառը դրանք լինեն:

 

– Օրինակ՝ ի՞նչ է նշանակում երախտագիտության միջազգային օր. գուցե առաջին հայացքից շատ ջերմ է թվում, բայց իր մեջ ինչ-որ պարտավորեցնող, ձեւական էլեմենտներ ունի, ի՞նչ կասեք:

– Կան բաներ, որոնք մարդուն պետք է ստիպել' հաճախ անելու, որպեսզի հետագայում դա դառնա սովորություն, օրինակ, կան մարդիկ, որ սովոր չեն շնորհակալություն հայտնել…

 

– Այսինքն' Դուք, որպես հոգեբան, կողմ եք, որ նմանատիպ տոները մեզ մոտ էլ տարածում գտնեն:

– Եթե տոնն իր մեջ իմաստ է կրում ու դեմ չէ մեր եկեղեցուն, մեր նիստուկացին, ինչո՞ւ չտոնենք, այո՛, պետք է գրկախառնվել, շնորհակալություն ասել, ժպտալ, սիրել, ու այդ ամենն անել երեւույթի հանդեպ անկեղծ վերաբեմունքով, առանց բացասական տրամադրվածության: Ընդհանրապես, դեմ են լինում այն մարդիկ, ովքեր դիմակներով են, և իրենց անձնական տիրույթը ոչ մեկին չեն թողնում:

 

– Հավատո՞ւմ եք, որ նմանատիպ օրերի նշումն ու մասսայականացումն ինչ-որ բաներ կփոխեն մարդկանց մեջ դեպի դրականը:

– Դրական եմ վերաբերում ցանկացած պոզիտիվ բանի, ինչը բերում է մարդու՝ սահմանափակումներից ձերբազատմանը: Ինքս այդ տոների մեջ չեմ տեսնում զգուշանալու առիթ, այլ միայն դրական տրամադրվածություն ու պոզիտիվ մտածելակերպի ձեւավորում մարդկանց մեջ: Նմանատիպ տոները, կարծում եմ, միայն կգեղեցկացնեն մեր կյանքը:

 

– Պարո՛ն Մադաթյան, իսկ մարդու վերափոխման, քաղաքակրթման գործընթացը' հոգեբանական տեսանկյունից, բա՞րդ է, հնարավո՞ր է մարդուն մեծ տարիքում «դաստիարակել»:

– Ես կասեի' տեւական գործընթաց է, կապված է աշխարհայացքի փոփոխման եւ արժեհամակարգի վերակազմավորման հետ: Մարդը պետք է ուզենա փոխվել. մարդուն ոչ մի տարիքում հնարավոր չէ դաստիարակել, նույնիսկ մեր երեխաներին: Դաստիարակելու ամենալավ միջոցը մարդու մեջ ցանկություն առաջացնելն է, որ նա փոխվի:

 

            Հեղինակ. Շողիկ Գալստյան
           Աղբյուր՝ med-practic.com

                       LADYNEWS.am

Դիտվել է 9239 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1196 անգամ
06.06.2026
Դիտվել է 402 անգամ
09.06.2026
Դիտվել է 322 անգամ
10.06.2026
Դիտվել է 216 անգամ
11.06.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster