Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները` ըստ սեքսոպաթոլոգի

16.01.2013

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:




Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները` ըստ սեքսոպաթոլոգի


Թվում է` աշխարհում ոչինչ այնքան ներդաշնակ չէ, որքան նորաձևություն-սեքսուալություն կապը, եթե միայն սեքսուալությունը չներառեր նաև սեքսուալ առողջությունը…. Ինչ հագնել-չհագնելու հարցը՝ սեքսուալ առողջության տեսանկյունից. LN-ի զրուցակիցն է Սեքսուալ առողջության պաշտպանության ՀԿ նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Արամ Հակոբյանը:

 

-Նորաձևության յուրաքանչյուր նոր թրենդ ներկայացնելիս սովորաբար արվում են սեքսուալության հետ կապված ակցենտներ, մյուս կողմից էլ՝ սեքսոպաթոլոգները տարբեր առիթներով բարձրաձայնում են, որ զարգացումների մեծ մասը դեմ է հենց սեքսուալ առողջությանը: Ինչպես եք Դուք տեսնում նորաձևություն-սեքսուալություն-սեքսուալ առողջություն եռախոսությունը:

-Առաջին հերթին նշեմ, որ նորաձևությունը մի ֆենոմեն է, որն անբաժան է սեռականությունից: Այն ինքնաարտահայտվելու, այդ թվում՝ սեռականությունը դրսևորելու չափանիշներից է: Եվ, այո, պատահում է, որ նորաձևության մոդեռն դրսևորումների եւ ֆիզիոլոգիական բարենպաստ պահանջների միջև խզում է առաջանում: Գեղեցկության, նորաձևության ձգտումը դառնում է ֆետիշային կատեգորիա, որը դեմ է գնում առողջությանը: Դրանք սովորաբար ռեալությունից անջատված, ինքնանպատակ թրենդներ են: Հայտնի չէ՝ ինչին են ծառայում… Օրինակ՝ երբ ռետինե ձեռնոց է հագնում էլեկտրիկը, ամեն ինչ պարզ է. դա հոսանքի լարերի հետ աշխատելիս պաշտպանված լիելու համար է: Բայց երբ նմանատիպ ձեռնոցով ինչ-որ աղջիկ կամ տղա գնում է դիսկոտեկ, ոչ այլ ինչ է, եթե ոչ նորաձևության քմահաճույք, որը որպես հագուստ չի ծառայում նպատակին, եւ դրա հետևանքները պարզված չեն:

-         Կարծում էի՝ այս թեմայի շրջանակներում առաջին օրինակները կլինեին ներքնազգեստները…Սեքսուալ առողջությունը սովորաբար դրանց հետ է կապվում:

 

-         Շատ հետաքրքրական հարցի հասանք… Շատերին թվում է, թե սեքսուալությանը վերաբերողը միայն ներքնազգեստն է: Բայց իրականում էրոտիկ կարող է լինել անգամ ձմեռային վերարկուն: Ոչ էլ սեքսուալ առողջությունն է կապվում միայն ներքնազգեստի հետ. գործ ունենք բազմաթիվ կապերի ու առնչությունների հետ: Երբ հարցին նայում ես բժշկի աչքով և բժշկական տեսանկյունից, խնդիրներ կան շատ անկյուններում: Սեքսուալությունը մեր՝ բժիշկներիս տեսանկյունից առաջին հերթին անձի առողջությունն է: Այսինքն՝ մեզ համար արդարացված չէ այն հագուստը, որը ֆիզիոլոգիական խախտումների կարող է հանգեցնել:

 

 

-         Եթե նաև մենք նայենք հարցին ձեր՝ սեքսոպաթոլոգների տեսանկյունից, պետք է, օրինակ, մոռանանք կրծկալների մասին, որոնք առողջության տեսանկյունից այդքան քննադատվում են, մոդայիկ տաբատների մասին, որոնք սովորաբար նեղ են եւ կարճ գոտկատեղով ու ամենևին էլ չեն ծառայում հագուստի առաջնային՝ մարմինը ծածկելու ֆունկցիային… Եվ էլի շատ բաներից: Ինչ խորհուրդ կտաք կանանց որպես սեքսուալ առողջության մասնագետ:

 

-         Կյանքն իրականում առաջ չի գնում առանց նորաձևության: Մոդայիկ թրենդներին բացարձակ դեմ կանգնելը նշանակում է դեմ լինել պրոգրեսին: Ավագ սերունդը քննադատաբար է վերաբերվում երիտասարդների հագուկապին և սովորաբար հենց առողջության տեսանկյունից: Այսինքն՝ սա մի հարց է, որի շուրջ մշտական պայքարի ու վեճի մեջ են պահպանողականն ու պրոգրեսիվը: Ուղղակի պետք է հարցին խելացի մոտենալ, ներդաշնակության մասին չմոռանալ: Օրինակ՝ այս սեզոնին փողոցում ամենից շատ կտեսնես կիպ ջինսե տաբատներով և կարճ կաշվե բաճկոններով աղջիկների. նման հագուկապը, որը, փաստորեն, նորաձև է, կարող է իսկապես բացասաբար անդրադառնալ սեքսուալ առողջության վրա: Ֆիզիոլագիական շատ երևույթներ կախված են մարմնի այս կամ այն հատվածը մրսեցնելուց, ավելորդ ճնշում գործադրելուց, որը տեղի է ունենում, ասենք, նեղ հագուստ կրելիս: Կամ, օրինակ, բարձրակրունկների այդքան տարածվածությունը առօրյայում…

 

 

-         Այո, իսկապես շատ են բարձրակրունկների սիրահարները, ինչ վտանգներ եք տեսնում սեքսուալ առողջության տեսանկյունից:

 

-         Բարձր կրունկները ձևափոխում են փոքր կոնքը: Դա, իհարկե, տեղի է ունենում տարիների ընթացքում: Նման փոփոխությունը կարող է արհեստական դժվարություններ ստեղծել ծննդաբերության ժամանակ: Մյուս կողմից էլ՝ շատ կանանց համար բարձր կրունկները ստեղծում են էմոցիոնալ այնպիսի ֆոն, որն ուժեղացնում է նրանց կանացիությունը, սեքսուալությունը: Այսինքն՝ պարզապես պետք է իմանալ չափը… Լինել սեփական օրգանիզմի պահանջների հետ ներդաշնակ: Բացի այդ, եթե բարձրակրունկներից սկսում եք օգտվել, ինչպես հողաթափերից, կորչում է դրանց սեքսուալ կոմպոնենտը…

 

 

-         Ձեր պրակտիկայում շա՞տ են դեպքերը, երբ կինը դիմում է Ձեզ սեքսուալ առողջության խնդրով, եւ պարզվում է՝ նորաձևությունն է պատճառը:

 

-         Լինում են, այո,  դեպքեր, երբ այդ կապն ակնհայտ է:

Աղբյուր` LADYNEWS.am

sexology.am

 

 

Դիտվել է 14376 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 665 անգամ
15.05.2024
Դիտվել է 188 անգամ
17.05.2024
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster