Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Օրիորդները մեր ընկերները չեն

24.02.2012

Ֆրանսիան չլիներ, արդեն մոռացել էի, որ Հայաստանում օրիորդներին  «ընկեր» ենք ասում:

Բոլոր դատարկություններն ինչ-որ կերպ լցվելու հակում ունեն, երեւի այդպես է խորհրդային  «ընկեր»-ը խցկվել-մնացել մեր բառապաշարում, մասնավորապես  «դպրոցական»,  «ուսանողական»: Ի՞նչ է ասում այդ կոնտեքստում գործածված  «ընկեր» բառը մեր սերնդին: Այն վաղուց որեւէ գաղափար չի փոխանցում. պարզապես մնացել է որպես շատ «ապահով» դիմելաձեւ: Եվ իսկապես, ինչպե՞ս դիմես, ասենք, ուսուցչիդ կամ դասախոսիդ, եթե հաստատ չգիտես' օրիորդ է, թե տիկին, կամ ասենք գիտես, դա քո ի՞նչ գործն է…

Ֆրանսիան երկու օր առաջ իր համար վերջնականապես լուծեց այդ հարցը, չնայած այնտեղ դա շատ ավելի նորմալ հարթության մեջ էր (գոնե «ընկեր»-ը չկա): Բանաստեղծություններից ու երգերից անբաժան «մադմազել»-ը մեկընդմիշտ կլքի պաշտոնական գրությունները, փաստաթղթերը: Սա ֆրասիացի ֆեմինիստուհիների պահանջն էր, որի հետ հաշվի նստեցին իշխանությունները: Փաստաթղթերում չեն լինի նաեւ սեքսիզմի դրսեւորում համարվող արտահայտություններ, ասենք' «օրիորդական ազգանուն», «ամուսնական ազգանուն»: Ֆրանսիայում բոլոր կանանց կդիմեն միանման' մադամ:

Այս առիթով հնչած ամենասուր քննադատությունը կարծես թե այն էր, որ «մադմազել»-ը, որի հիմքում «կույս» արմատն է, ընկալվում է նաեւ որպես հաճոյախոսություն, եւ տղամարդիկ ցանկություն չունեն հրաժարվել երիտասարդ, գեղեցիկ կնոջն այդ բառով հաճոյանալու հնարավորությունից:

Կարծում եմ' մադմազելը դեռ երկար կշարունակի շոյել ֆրանսուհիների ականջները, բայց արդեն' առանց կյանքը բարդացնելու:

Հ.Գ. Կանանց եւ աղջիկների համար ընդհանուր դիմելաձեւ գտնելու ցանկությունն էր առաջին հերթին, որ ուղղորդեց մեզ դեպի «լեդի»-ն: Հայերենում կոշտ միջամտության սպասող նուրբ հարցեր կան:

                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                       Տ.Մ.

Դիտվել է 3318 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Ինչպես պահել ցանկություն, որպեսզի այն անպայման իրականանա․ անհրաժեշտ մեթոդներն ու քայլերը

26.12.2024
Շատերը գիտեն ցանկության ուժի մասին: Ինչպե՞ս անել, որ ցանկությունը միայն երազանք չմնա, այլ իրականանա։

Ապագա ամուսնալուծության 4 նախանշան

18.12.2024
Ինչպե՞ս հասկանալ՝ ամուսնությունը կարելի՞ է փրկվել, թե՞ այն դատապարտված է փլուզման:

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024
Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2025 10:22
Վիրջինիայի համալսարանի և ԱՄՆ-ի Ընտանեկան հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ լիբերալ կանայք երեք անգամ ավելի հաճախ են զգում միայնության զգացում, քան պահպանողական կանայք: Այս միտումը նկատվում է նաև տղամարդկանց վարքագծի մեջ, թեև նրանց սոցիալ-տնտեսական դիրքը մնում է համեմատաբար կայուն։
18-02-2025 10:14
Նյու Յորքի և Սթենֆորդի համալսարանների ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ հատուկ ստեղծված երաժշտությունը աշխատանքային գործընթացի համար իսկապես բարելավում է արտադրողականությունը: Հետազոտողներն այս ազդեցությունը կապում են մոդալ գրգռման տեսության հետ, որը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր իրենց ավելի լավ են զգում, ավելի արդյունավետ են աշխատում:
18-02-2025 07:41
Սելենա Գոմեսը և նրա զուգընկեր Բենի Բլանկոն միասին գնել են իրենց առաջին տունը։ Դա տեղի է ունեցել նշանադրության լուրից անմիջապես հետո, որի մասին նրանք հայտնել են միայն մի քանի ամիս անց․ այդ ժամանակ Սելենայի նախկին սիրեցյալ Ջասթին Բիբերը երեխա էր ունեցել, և զույգը չէր ցանկացել ուշադրություն գրավել իր վրա։
18-02-2025 02:50
Օրերս Իրինա Շեյքը սոցիալական ցանցերում կիսվել է, թե ինչպես է նշել Սուրբ Վալենտինի օրը։ Մոդելը հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար, որը նա նետել է աղբարկղը։ Ըստ երևույթին, Իրինան նվերը ստացել է անցանկալի կամ կպչուն երկրպագուից։ «Քո Վալենտինը չէ»,- մակագրության մեջ նշել է մոդելը։
17-02-2025 10:53
Լոնդոնում կայացել է BAFTA կինոմրցանակաբաշխությունը։ Հաղթող ճանաչվեցին «Բրուտալիստ»-ը և «Կոնկլավ» ֆիլմերը, որոնք ստացան չորսական անվանակարգեր, իսկ գլխավոր դերերի համար մրցանակներ ստացան Մայքի Մեդիսոնը և Էդրիեն Բրոուդին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2025
Դիտվել է 744 անգամ
13.02.2025
Դիտվել է 565 անգամ
14.02.2025
Դիտվել է 502 անգամ
18.02.2025
Դիտվել է 258 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster