Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Նա հիանալի սիրեկան կլինի. ինչպես հասկանալ

09.01.2013

Շատ հաճախ մենք ուշ ենք հասկանում, թե ով էր նա: Քիչ չի պատահում, երբ խոստումնալից արտաքինով տղամարդիկ բացարձակ գայթակղիչ չեն անկողնում: Իսկ դա կանխավ գուշակելու մի քանի միջոց կա: Բավական է հետևել միայն նրա պահվածքին և կհասկանաս, թե ինչպիսի տղամարդ է նա անկողնում:

Նա ջենթլմեն է:  Քո տղամարդն իրեն իսկական արքայազնի պես է պահում, իսկ քեզ ստիպում է արքայադուստր զգալ յուրաքանչյուր պարագայում: Նա հասցնում է քեզնից առաջ բացել դուռը, օգնում է հագնել  կամ հանել վերարկուն, հարմար տեղավորվել սրճարանի սեղանի շուրջ: Հաճոյախոսություններ է անում, հետաքրքրությամբ լսում քո մեծ պլանների մասին, երկար պատմություններդ ու նույնիսկ հարցեր տալիս:   Համոզված եղիր, որ այսպիսի տղամարդիկ նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն իրենց սիրելիներին ննջասենյակում:

Նա գիտի հպման ուժն ու հմտորեն օգտագործում է գիտելիքները:  Դժվար է, բայց պետք է գտնել այնպիսի մեկին, ով գիտի ինչպես հպվել կնոջը: Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա դիպչում քեզ: Եթե նա անզգուշորեն, առանց ուշադրություն դարձնելու վերցնում է ձեռքդ, կամ անհարմար շարժումներով դիպչում քեզ, ապա նա նույնքան անփույթ կլինի գիշերը: Հեռու մնա այսպիսի տղամարդկանցից: Իսկ ավելի զգայուններն ու ուշադիրները վստահաբար գիտեն, թե ինչպես պետք է դիպչել մարմնի յուրաքանչյուր միլիմետրին:

Նա եսասեր չէ:  Կան տղամարդիկ, որոնք զգում են իրենց երկրագնդի կենտրոնում:  Այսպիսի տղամարդը կարող է ժամերով գովաբանել իրեն քո առաջ, մինչ դուք նստած եք իր նախընտրած ռեստորանում և ճաշակում եք իր սիրելի ուտեստները: Նա նույնիսկ կտանի ձեզ իր սիրելի մարտաֆիլմը դիտելու, քանի որ այնտեղ խաղում է իր սիրելի  դերասանը և նրան չի հուզում, թե դու կարող ես ձանձրանալ:   Քո փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուր ուրիշ աղջիկ, միայն թե նա բավարարի իր ցանկությունները: Ուրիշ բան է, երբ նա ուշադրությամբ լսում է նաև քո պատմությունները,  առաջարկում գնալ քո ուզած վայրը, նայել այն ֆիլմը, որը դուք ես ուզում, անգամ եթե նա տանել չի կարողանում այդ ժանրը:

Նա չի ճնշում և չի շտապեցնում:  Ով շտապեցնում է, նրան հաստատ չեն հետաքրքրում ապագա հարաբերությունները: Նրան հետաքրքրում է միայն քո մարմինը, այլ ոչ թե դու:  Եթե տղամարդն անկեղծորեն ուզում է ավելի խորը հարաբերություններ, նա հասկանում է, որ շտապելով միայն կվնասի:  Եթե նա ասում է «Լավ, արի սպասենք» կամ «Ես չեմ շտապում», պետք չէ եզրակացնել, որ նրա համար միևնույն է: Նա պարզապես գնահատում է ձեր հարաբերությունները:

Նրա կողքին դու քեզ գեղեցկուհի ես զգում: Աննկարագրելի, էմոցիաներով հարուստ, առանց բարդույթների սեքս է քեզ սպասվում այն տղամարդու հետ, ով սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:  Նրա կողքին դու քեզ անկրկնելի, գեղեցիկ, սեքսուալ ու գրավիչ ես զգում: Նա քեզ  ինքնավստահություն է պարգևում:

 Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5194 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 665 անգամ
15.05.2024
Դիտվել է 188 անգամ
17.05.2024
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster