Ձմեռային դիմահարդարման 5 կանոն
07.01.2021
Դիմահարդարումը ձմռանը պետք է զգալիորեն տարբերվի… Մեզնից քչերը կարող են գլուխ գովել, որ ձմռանն ունենում են դեմքի հավասար բաշխված գույն, և մաշկն էլ չի չորանում կամ կարմրում: Պարզվում է' ճիշտ դիմահարդարման դեպքում այս խնդիրներից կարելի է խուսափել:
1. Օճառը, տոնիկներն ու լոսիոնները պարունակում են սպիրտ, ինչը ցուրտ եղանակին պետք է մի կողմ դնել: Փափկացրեք ու մաքրեք դեմքը ավելի բնական միջոցներով: Հաճախակի ձիթայուղի դիմակներ պատրաստեք: Ձիթայուղը փափկեցնում է ու փայլ է հաղորդում մաշկին ձմռանը: Մի մոռացեք քնելուց առաջ դեմքի մաշկը սառույցով մերսելու մասին: Դա դիմացկունություն կհաղորդի մաշկին:
2. Ձմռանը, անկախ նրանից՝ օրը համեմատաբար տաք է, թե' ոչ, պետք է մշտապես օգտագործել տոնային կրեմ: Իսկ այ դիմափոշուց պետք է հրաժարվել: Այն չորացնում է մաշկը:
3. Ցրտահարումից պաշտպանել պետք է նաև շուրթերը: Ձմռանը խորհուրդ չի տրվում դուրս գալ տնից առանց շրթներկի: Իսկ առավելագույն պաշտպանության համար օգտագործեք հիգիենիկ շրթներկ: Փափկացնող դիմակներ պատրաստեք նաև շուրթերի համար:
4. Ձմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից: Դրանք միայն կընդգծեն Ձեր մաշկի ընդհանուր սպիտակությունն ու հիվանդոտ տեսք կհաղորդեն: Ինչ վերաբերում է թարթիչաներկին, ձմռանն այն պետք է ջրակայուն լինի, որովհետև ցրտից աչքերը կարող են արցունքակալվել, կամ էլ ձյունը կարող է փչացնել Ձեր դիմահարդարման ողջ էֆեկտը:
5. Ձմռանը խորհուրդ է տրվում օգտագործել բաց վարդագույն այտաներկ, որը կքողարկի մաշկի՝ ցրտի պատճառով ստեղծված հիվանդոտ սպիտակությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10863 անգամ
Читать на русском
|