Հետտոնական դիետա. կազմակերպում ենք բեռնաթափման օր
05.01.2013
Տոնական մոտ մեկ շաբաթվա ընթացքում ամենայն հավանականությամբ արդեն հասցրել ենք հավաքել ավելորդ կիլոգրամներ: Այս խնդիրը ծանոթ է յուրաքանչյուրին: Տոներից հետո, սակայն, պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել ու փչացնել ողջ տրամադրությունը մի քանի ավել ճարպիկի պատճառով: Պետք է ուղղակի կազմակերպել բեռնաթափման օր: LN-ը կօգնի ձեզ: Ահա այն սննդակարգը, որին պետք է հետևել մեկ օր:
Առաջին նախաճաշ – անյուղ շիլա, գազարի աղցան մի կաթիլ ձիթայուղով, մեկ հատ նարինջ կամ խնձոր, ոչ քաղցր սուրճ:
Երկրորդ նախաճաշ – թթու կաղամբից պատրաստված աղցան բուսական յուղով, մի փոքր կտոր հավի միս կամ մեկ եփած ձու և մրգային հյութ առանց շաքարի:
Ճաշ – բանջարեղենային սուպ, կանաչ խնձոր կամ կիվի և գազարի աղցան բուսական յուղով:
Ընթրիք – Որևէ ծովամթերք, բանջարեղենային աղցան, կանաչ խնձոր և ոչ քաղցր սուրճ:
Քնից առաջ ընդունեք նաև անյուղ կեֆիր:
Ահա այն մթերքները, որ պետք է որոշ ժամանակով հանել սննդակարգից' կենդանական ճարպ, թխվածքներ, ալկոհոլ: Ահա այն մթերքները, որոնցից չի կարելի հրաժարվել' ոչ յուղոտ ձուկ, ոչ յուղոտ միս, շիլաներ, քիչ յուղայնությամբ կաթնեղեն, մրգեր, բանջարեղեն, սև հաց, բուսական յուղ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5709 անգամ
|