Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քչերը գիտեն` ինչ դժվարություններ եմ տեսել մինչև առաջին անգամ կուշտ փորով հաց ուտելը. ՄԱՐԻԱ ՇԱՐԱՊՈՎԱ

28.12.2012

«Եթե չլիներ Չերնոբիլը, ոչինչ էլ չէր լինի: Ամենայն հավանականությամբ ես թենիս էլ չէի խաղա: Ես պետք է շնորհակալություն  հայտնեմ իմ ծնողներին. նրանք չէին վախենում օգտագործել այն շանսերը, որը ճակատագիրն էր տալիս: Նրանք շատ համարձակ մարդիկ էին, ես ենթագիտակցորեն հետևել եմ նրանց օրինակին»:  Մարիա Շարապովայի կյանքում իսկապես մեծ դեր են ունեցել ծնողները, անգնահատելի է նրանց ներդրումը Շարապովայի կարիերայի ու առհասարակ հաջողությունների մեջ:  Չերնոբիլի դեպքից հետո Մարիայի ծնողներն անմիջապես տեղափոխվում են սիբիրյան քաղաք` Նյագան, որտեղ էլ 1987թ. ապրիլի 19-ին ծնվում է Մարիան: 2 տարի անց ընտանիքը տեղափոխվում է Սոչի: «Փոքր տարիքում, երբ դեռ մանկապարտեզ էի հաճախում, ինձնով հիմնականում մայրս էր զբաղվում, հայրս օր ու գիշեր աշխատում էր, բայց ամեն ինչ անում էր, որ մի քանի ազատ վայրկյաններն անգամ անցկացնի ինձ հետ: Հորս տարերքն էր թենիսը: Հենց նրա կամքով էլ ամեն ինչ սկսվեց»:  Սկզբում հայրն էր պարապում աղջկա հետ, իսկ հետո արդեն սպորտդպրոց ընդունվեց:

 «Ես միանգամից ցնցվեցի, երբ 4,5 տարեկանում նա հասուն ուղեղ ուներ, լավ զարգացած էր ընկալումը: Նա ակնթարթորեն որսում էր այն, ինչ ասում կամ ցույց էի տալիս նրան »,- ասում է Շարապովայի առաջին մարզիչ Յուրի Յուդկինը: 

Մարիայի հորը` Յուրի Շարապովին, բոլորն ասում էին, որ աղջկա տաղանդը զարգացնելու համար պետք է նրան Ռուսաստանից դուրս հանել: Ռուսական պայմաններում նրա տաղանդը գնալով կմարի:

6 տարեկանում Մարիան «որոշում է», որ Ռուսաստանում իր թենիսային կարիերան չի կարող աճել: Ձմռանը փակ կորտեր վարձակալելը ընտանիքի բյուջեի համար իսկական փորձություն էր: Հայրը որոշում է տեղափոխվել Ամերիկա:  Նա պարտքով գումար է վերցնում ընկերներից, գնում տոմսեր և գրպանում մնում է ընդամենը 700 դոլար: «Ես հիշում եմ, թե ինչպես էի ամենից շատ անհանգստանում գրքերիս համար: Մի ճամպրուկ գիրք եմ տարել ինձ հետ: Մայրիկիս ասացի, որ ուզում եմ իմ աշխարհից մի կտոր հետս տանել»,- հիշում է Շարապովան:  Շարապովայի մորը թույլ չեն տալիս երկրից դուրս գալ, բայց դա չի խանգարում Յուրիին աղջկա կարիերան ստեղծելու ճանապարհին:  Շարապովայի կարիերան հոր համար առաջին տեղում էր, հանուն դրա նա Մարիային կտրում է մանկությունից, դպրոցից և ամենակարևորը` մորից: Օդանավակայանից Մարիան ու հայրն անմիջապես գնում են թենիսի ակադեմիա, որը ամենահեղինակավորն էր առհասարակ Ամերիկայում և Եվրոպայում: Պարզվում է, որ ընդունելության համար տարիքային շեմը 9-ն է, իսկ Մարիան  դեռ 7 տարեկան էր:  Այնուամենայնիվ, վերադարձի հնարավորություն չկար: «Մենք վարձակալել էինք շատ փոքրիկ մի սենյակ, հայրս օր ու գիշեր աշխատում էր, որպեսզի կարողանանք գումարը մուծել: Աշխատանքից վերադառնալուն պես ինձ համար ապուր էր պատրաստում, փաթաթում էր վերմակներով, որպեսզի շատ չսառչի մինչև առավոտ: Ես զարթնում էի, իսկ նա արդեն տանը չէր»:

2 տարի Յուրին և Մարիան պայքարում էին Ֆլորիդայում իրենց տեղը գտնելու համար, և վերջապես առաջին քայլն արվեց:  Մարիան Ակադեմիայում սովորելու դրամաշնորհ է շահում և սկսում պարապել Նիկ Բոլիթերիի մոտ, ով բազմաթիվ աշխարահռչակ թենիսիստների է մարզել:  «Երբ Մարիան նոր եկավ ինձ մոտ, ես մտածում էի, թե ինչպես է այս փոքրիկ աղջիկն այդքան ուժեղ հարվածում գնդակին: Պետք է ասել, որ Մարիայի հաջողության եթե ոչ կեսից ավելին, ապա հաստատ ուղիղ կեսը նրա հոր` Յուրիի շնորհքն է: Նա գրի էր առնում այն ամենը, ինչ ես Մարիային ասում էի խաղալիս: Հաջորդ անգամ այդ սխալներն արդեն ուղղված էին»,- պատմում է Նիկ Բոլիթերին:   Վերջինիս խոսքով՝ Մարիան տարբերվում էր հասակակիցներից իր մարտական տրամադրվածությամբ, գնադակին հարվածելու ուժով:  «Կորտում ինձ գազան էին անվանում, իսկ կորտերից դուրս` համեստ ու նուրբ աղջնակ»:

Մրցաշարից մրցաշար Մարիան ավելի էր կատարելագործվում: Արդեն 2003-ին Կանանց թենիսի ասոցիացիան Շարապովային ճանաչում է լավագույն նորեկը:  16 տարեկանում նա հաղթում էր արդեն փորձառու վարպետներին, այդ թվում՝ աշխարհի 8-րդ ռակետ Ելենա Դեմենտեւային: «Ես չէի հասցնում վայելել հաղթանակս, երբ արդեն մյուս մրցաշարին էի մասնակցում ու էլի հաղթանակներ, գովասանքներ»:



 Մարիայի հայրը նպատակ էր դրել հասցնել աղջկան Ուիմբլդոն, ինչը և արեց 2004թ: Այս մրցաշարը բոլոր թենիսիստների երազանքն է, բոլորը ձգտում են գոնե մասնակցություն ունենալ Ուիմբլդոնի մրցաշարում:  Մարիան անհավանական հաջողություն է գրանցում այստեղ:   17 տարեկանում հասնելն Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ փուլ իսկապես անհավանական է:  Բայց Մարիան գերազանցում է անգամ ինքն իր սպասումները: Որոշիչ խաղի ժամանակ Շարապովան ոչ մի հնարավորություն չի թողնում աշխարհի 1-ին ռակետ Սերենա Ուիլյամսին:    «Վերջին խաղարկության ժամանակ ես խփեցի գնդակին, հետո լսեցի, թե ինչպես հասարակությունը ամպրոպանման ձայն հանեց, և ծնկի իջա ինքնըստինքյան: Ես մտածեցի` «Ի՞նչ եմ ես արել»: Մարդիկ ծափահարում էին ինձ, գոռում, որ ես հաղթել եմ, իսկ ես չէի կարողանում հավատալ դրան»:

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, չէին կարող բեմականացնել անգամ մելոդրամաների հոլիվուդյան ռեժիսորները: Շոկից ետ գալով` Մարիան վազում է դեպի տրիբունա, որտեղ ամենավերևում նստած էր հայրը` Յուրին:

Մարիան դժվարությամբ անցնում  է շարքերի միջով, հասնում հորը, ով ձեռքը մեկնել էր դեպի նա, և ուժեղ գրկում նրան: Մի քանի րոպե հայր ու աղջիկ գրկված լալիս էին: Իսկ Յուրին նայում էր վերև ու շարժում շուրթերը՝  հավանաբար շնորհակալություն  հայտնելով Աստծուն:  «Ես նայում էի հորս ու մտածում, թե ինչ եմ արել, որ հիմա նրա աչքերին ուրախության արցունքներ եմ տեսնում: Ես թեթևացած էի զգում ինձ, և առաջին հերթին նրա համար, որ ես արդարացրի հորս սպասումները, նրա անշահախնդիր աշխատանքն ինձ վրա: Ես միայն հորս արցունքներն էի տեսնում այդ պահին և չէի կարողանում զսպել իմը»:

Ուիմբլդոնի հաղթանակը Մարիայի համար բացում է բոլոր դռները: Նա միանգամից դառնում է 8-րդ ռակետը, իսկ կես տարի անց բարձրանում 4-րդ հորիզոնականը:  Երիտասարդ շիկահերն ամբողջ ամերիկայի սիրելին էր: Լրագրողներն իրար հերթ չէին տալիս Շարապովայի հետ հարցազրույց ունենալու համար, նրա նկարները հայտնվեցին բոլոր ամսագրերի շապիկներին, նրա հետ պայմանագիր էին ուզում կնքել բոլոր հեղինակավոր ընկերությունները: 2005թ.  Forbes հեղինակավոր  ամսագիրը Մարիային մտցնում է «100 ամենաազդեցիկ հայտնիներն աշխարհում» ցուցակի մեջ: Իսկ հետո Մարիան հաշվեց իր եկամուտներն ու հասկացավ, որ դարձել է աշխարհի ամենահարուստ  մարզուհին:  «Ես չհասցրի հասկանալ, թե ինչպես հարստացա: Մեկ՝ ես գումար չունեի նոր զգեստի, մեկ էլ ՝ հասկացա, որ պահարանումս այլևս տեղ չկա նոր իրերի համար»:  

Առաջին անգամ իր անձնական կյանքի մասին Մարիան ակնարկեց 2005թ., երբ ընկերություն էր անում ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկի հետ, որը 5 տարով մեծ էր Մարիայից:  Ռոդիկն ու Մարիան գրեթե միշտ միասին էին: Նրանք միասին լողափ էին գնում, զբոսնում էին, սրճարան գնում, իսկ հետաքրքրասեր հասարակությանը հանգստացնում էին` ասելով, թե իրենց միայն ամուր ընկերությունն է կապում: Ինչպիսի հարաբերություններ էլ որ դրանք լինեին, շատ շուտ վերջացավ այդ ամենը:

Շարապովան դարձավ աշխարհում ամենահայտնի սպորտսմենուհիներից մեկը: Այս ամբողջ ընթացքում Մարիայի կարիերան կամ շատ կտրուկ ընթանում էր վեր, կամ շատ կտրուկ իջնում վար: Բայց մարդկանց արդեն չէին հետաքրքրում նրա հաղթանակները. նրան սկսեցին սիրել իր կերպարի համար:   Հայտնի գործակալությունները գնահատեցին Շարապովայի մոդելային կառուցվածքն ու դարձրին նրան հեղինակավոր ընկերությունների «դեմքը»:

Մարիային սկսեցին ճանաչել նաև նրա գոռոցով, որն ամեն անգամ միլիոնավոր տղամարդկանց երջանկացնում է կորտերում: Մարդիկ արդեն սովորել են Մարիայի կրքոտ ձայներին կորտերում: «Երբ ես գոռում եմ, ես շեղվում եմ ամեն ինչից,-բացատրում է Շարապովան:- Աշխարհում միլիոնավոր բաներ է կատարվում, չեմ կարող ես այդ մասին մտածել խաղերի ժամանակ: Ես արդեն հոգնել եմ այս մասին խոսելուց: Լրագրողներն ինձ հարցնում են իմ գոռոցի մասին՝ սկսած իմ առաջին խաղերից, ասես դա է իմ ամենամեծ ձեռքբերումը»:

Մարիան ընդգրկվում է 50 ամենահարուստ մարզիկների ցուցակում, և այստեղ նա միակ կին ներկայացուցիչն է:  Մարիայի ֆինանսական եկամուտները տարվա կտրվածքով մոտ 20-24 միլիոն դոլար են կազմում: Մի քանի տարի առաջ Շարապովան պայմանագիր կնքեց Nike-ի  հետ, որի շնորհիվ 8 տարվա համար ստացավ 70 միլիոն դոլար:  Բացի սրանից Մարիան գովազդում է մի շարք հայտնի ընկերություններ, ինչպիսիք Tiffany-ն, Prince-ն, Land Rover-ը, Canon-ը և Evian-ն են:

Ի տարբերություն կարիերայի, անձնական կյանքում վայրիվերումներ առհասարակ չեն լինում:  Աղջկա երիտասարդ տարիքը և չափից դուրս ծանրաբեռնվածությունը մինչև վերջերս բացառել էին նրա կյանքում անձնական կյանքի առկայությունը: Շատերը դրանում տեսնում են նաև հոր`ամենուր ներկա լինելու փաստը: «Հայրս երբեք չի արգելել ինձ երեկույթների մասնակցել, զվարճանալ ընկերների հետ: Ես ինքս դրա ժամանակը չունեի: Ինձ համար ավելի կարևոր էր մյուս մրցույթում հնարավորին չափ քիչ սխալներով կորտեր դուրս գալը, քան թեթև ժամանցը ընկերների հետ: Սա էլ պատճառ է նրա, որ ես շատ ընկերներ չունեմ»:

Մարիայի հաջորդ բոյֆրենդը դառնում է երիտասարդ պրոդյուսեր, ԱՄՆ-ում հզոր հեռուստամագնատ Չարլի Էբերսոլը:  Անհավանական հարուստ այս զույգը մի տարուց ավել իր  ներկայությամբ զարդարում էր բոլոր բարձրաշխարհիկ հավաքույթները:  Նրա շնորհիվ՝ Մարիան դառնում է բասկետբոլային խաղերի սիրահար: Բացի դրանից Չարլին ծանոթացնում է Շարապովային  Los Angeles Lakers  թմի խաղացողների հետ: Սա Չարլիի թերևս ամենամեծ սխալն էր:  Մարիան ծանոթանում է սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ: Բոլորովին պատահական  ծանոթությունը վերաճում է լուրջ հարաբերությունների:

Մարիայի և Սաշայի հարաբերությունները ամենաամուրն էին: Նրանց ծանոթությունից ուղիղ 1 տարի հետո` 2010-ի աշնանը, 26-ամյա սպորտսմենը  Մարիային նշանադրության մատանի է նվիրում, որը աղջիկը սիրով ընդունում է: Չթաքցնելով իրենց երջանկությունը` զույգը  սկսեց մտածել  ամուսնության օրվա մասին, բայց հետո, չգիտես ինչու, մտափոխվեցին: «Մենք դեռ երիտասարդ ենք, և այնքան բան կա դեռ անելու: Առջևում մեծ աշխատանք կա, այնպես որ հարսանիքի օրվան դեռ շատ կա»,- խոստովանել է Շարապովան:  Իր սիրելիի ամսին Շարապովան միշտ հոգատարությամբ, սիրով է խոսում. «Նա շատ հանգիստ մարդ է: Նա զվարճալի է: Սաշան շատ է աշխատում: Ես սիրում եմ հետևել, թե ինչպես է նա մարզվում: Նա շատ գեղեցիկ է»:

 Շատ սպասել չտվեց նաև նրանց գործակալների հայտարարությունը, ըստ որի՝ Մարիան և Սաշան որոշել են ամուսնանալ և մտածում են` երբ նշանակել հարսանիքի օրը:  Այս աստղային զույգի երկրպագուների ուրախությանը չափ չկար: Բոլորը ենթագիտակցաբար Մարիային հանել էին ցանկալի հարսնացուների շարքից, բայց արի ու տես, որ նա այլևս մտադիր չէ ամուսնանալ:  2012-ի օգոստոսին հայտնի է դառնում, որ արդեն  3 ամիս է, ինչ զույգը բաժանվել է: «Այդ քայլը երկուսիս համար էլ հավասարապես դժվար է: Մենք միասին մի քանի ուրախ տարիներ ենք անցկացրել: Մեր կարիերայի պատճառով մեզ համար շատ դժվար էր դարձել հասկանալը միմյանց: Հիմա մենք պարզապես լավ ընկերներ ենք»,- հայտարարում է Շարապովան:

Պաշտոնական տվյալներով՝ Մարիայի անձնական կյանքում դեռևս նորություն չկա, իսկ այ կարիերայում նրա մոտ շարունակ վերելքներ են: 2012-ին Շարապովան վերադրաձրեց «1-ին ռակետ»-ի իր կոչումը:

Ես ահավոր քաղցրակեր եմ և ոչ մի կերպ չափավորել ցանկություններս չեմ կարողանում:

Ինչպես բոլոր աղջիկները, ես էլ սիրում եմ շոփինգ, սիրում եմ գեղեցիկ տեսք ունենալ և ժամանակ անցկացնել ընկերներիս հետ:

Ես հերթականը չեմ, ես առաջինն եմ` Մարիա Շարապովան:

Ես միշտ էլ աշխատել եմ իքնս ինձնով լինել, չկրկնօրինակել և չնայել ուրիշներին:

Ես չեմ մտածում հաշվի մասին, ես մտածում եմ` ինչպես հաղթել հաջորդ գնդակը:

Նորաձևությունն արվեստ է: Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի հագուստի մոդելավորող դառնալ:

Երբ ես առաջին անգամ հաղթեցի մի կլորիկ գումար, ես վազեցի Marc Jacobs-ի բուտիկն ու գնեցի ինձ համար առաջին բրենդային շորիկը, որը մինչև հիմա իմ պահարանում է:

Չգիտես ինչու, բոլորին թվում է, թե ես հաջողակ ծնվել եմ: Իմ մասին հրաշապատում հեքիաթներ են պատմում, բայց քչերը գիտեն, թե ինչ դժվարությունների միջով եմ անցել ես մինչև առաջին անգամ կուշտ փորով հաց ուտելը:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6780 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Նիհարելու բաղադրատոմս Պամելա Անդերսոնից. 5 կանոն, որոնք կկարգավորեն ձեր կազմվածքը

16.01.2025
Ամանորյա տոնակատարություններից հետո ժամանակն է վերադառնալու նախկին առօրյային։ Բայց սա, պարզվում է, մեծ ջանք է պահանջում։

79-ամյա Հելեն Միրենը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. օրական անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե

07.01.2025
Կարմիր գորգերի վրա դերասանուհին պարբերաբար գերազանցում է նույնիսկ իր երիտասարդ գործընկերներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2025 13:52
Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49
YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59
52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01
37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04
Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 1036 անգամ
22.04.2025
Դիտվել է 523 անգամ
23.04.2025
Դիտվել է 452 անգամ
25.04.2025
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster