Բոլորս էլ հիշում ենք այն խոսքը, թե ցերեկնավելի իմաստուն է, քան գիշերը: Բազմաթիվ հոգեբաններ պնդում են, որ սա վերաբերում է նաև սիրելի տղամարդու հետ հարաբերություններին: Ավելի լավ է կոնֆլիկտից հետո սպասել որոշ ժամանակ, և հետո միայն փորձել լուծել խնդիրը: Ահա թե ինչու.
Ժամանակ կա «սառչելու» համար: Կռվի ընթացքում հաճախ ասում ենք որոշ բաներ պարզապես ասելու համար' առանց մտածելու, ահա թե ինչու մեզ ժամանակ է անհրաժեշտ էմոցիաներից ազատվելու և սառը դատողությունը վերականգնելու համար:
Առավոտյան մենք ավելի հանգիստ ենք լինում, քան աշխատանքային օրվա ավարտին, երբ զգում ենք մեզ որպես քամված կիտրոն ու անգամ փոքր կոնֆլիկտից կարող ենք մեծ սկանդալ ստանալ: Սա ևս մեկ պատճառ է կոնֆլիկտի լուծումը մինչև առավոտ հետաձգելու համար:
Եվ վերջապես, առավոտյան մեր մտքերն ավելի ռացիոնալ են լինում: Ուշ ժամերի մենք հաճախ կորցնում ենք մտածելու ու կշռադատելու կարողությունն առհասարակ, դիմացինի կողմից ասվածները չենք ցանկանում երկար վերլուծել և հանգում ենք արագ, չմտածված որոշումների, անիմաստ գոռում ենք ու ամեն ինչ բարդացնում:
Մի խոսքով՝եթե ուշ ժամի կանգնել եք կոնֆլիկտի առաջ, զերծ մնացեք որոշում կայացնելուց, խոր շունչ քաշեք, զսպեք Ձեզ ու պառկեք քնելու, իսկ առավոտյան հետադարձ հայացք գցեք խնդրին ու կզգաք, որ էմոցիաներն արդեն տեղի են տվել, մնացել են միայն փաստերը:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։