Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախատոնական հոգսեր, թե՞ … Ինչպես են Ամանորին պատրաստվում հայ աստղերը

24.12.2012

Նախատոնական պատրաստությունները հաճախ վերածվում են իսկական հոգսի, որը մեզ այդպես էլ թույլ չի տալիս լիարժեք վայելել տոները: Շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչներից մի քանիսը LN-ի ընթերցողներին կպատմեն, թե ինչպես են իրենք պատրաստվում Ամանորին, ինչ հոգսեր ունեն նախատոնական պատրաստությունների հետ կապված:

Արմինկան արդեն չի հիշում, թե երբվանից են իրենց տանը նախատոնական պատրաստությունները սկսվում, քանի որ 4 տարի է, ինչ տանը չեն նշում Ամանորը: «Տոնածառն արդեն զարդարել ենք. քույրիկս է զարդարել: Ալեքսն էլ է մասնակցում տոնական նախապատրաստություններին, օգնում է զարդարել տոնածառը, իր սիրած խաղալիքները կախում է տոնածառի առջևում` ամենաերևացող հատվածում: Այդքանով է օգնում (ծիծաղում է)»:  Ալեքսն արդեն ստացել է իր նվերը Ձմեռ պապիկից, քանի որ Ամանորի գիշերը տանը չեն  լինելու. մեկնելու են Դուբայ: «Մենք պայմանավորվել էինք  Ձմեռ պապիկի հետ, որ եթե Ալեքսն իրեն շատ-շատ խելոք պահի, շուտ կստանա  նվերը»:

Ըստ Արմինկայի` հայ կանայք միայն հոգս են փնտրում ու անընդհատ ստեղծում են այդ հոգսերն իրենց համար, ինչը տխրեցնում է նրան: «Տեսնում եմ, որ մարդիկ անընդհատ ուտելիքներ են առնում, բայց Ամանորը դրանով չի պայմանավորված: Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել զարդարանքների, տրամադրության, ակնկալիքների, հրաշք ասվածի վրա: Թե ինչքանով առատ կլինեն մեր սեղանները, կարծում եմ` դա արդեն վաղուց դադարել է կարևոր լինել: Խորհուրդ եմ տալիս կանանց մեծ ուշադրություն չդարձնել սեղանի կատարելության, առատության վրա: Թող գոհանան իրենց հնարավորություններով, թող փորձեն լավ տրամադրություն ապահովել ընտանիքում, մեծ ուշադրություն դարձնել երեխաներին, իրենք իրենց, գնումներ անեն ավելի շատ տան աքսեսուարների, սպասքեղենի, դեկորացիաների շուրջ: Ես, ամեն դեպքում, այդպես եմ պատկերացնում. գեղեցիկ զարդարված սեղանը հազար հատ գոճի ու բուդ արժե»:

Մեր զրույցի ընթացքում Ալեքսը խնդրեց փոխանցել Ձմեռ պապիկին, որ եթե նա չբերի իր ուզած նվերը, կնեղանա ու շատ կտխրի: Այնպես որ, խնդրում ենք, Ձմեռ պապիկ, անպայման կտանես Ալեքսի ուզած նվերը:

 

Երբ Անահիտ Սիմոնյանին հարցրեցինք, թե որպես տնային տնտեուհի, ինչ պատրաստություններ է տեսնում տոներին ընդառաջ, նա պատասխանեց. «Բայց ես տնային տնտեսուհի՞ եմ (ծիծաղում է-LN): Կատակում եմ, իհարկե, ճիշտ է, տան աշխատանքի մի մասը ուրիշն է անում, բայց գործեր կան, որոնք ես եմ անում՝ ճաշատեսակներ պատրաստել և այլն: Քանի որ Ամանորին մենք այստեղ չենք լինելու, միայն տան զարդարանքով եմ զբաղվելու»: Իսկ տոնածառը Անահիտենց տանը դեռ զարդարված չէ, քանի որ, ինչպես նշեց երգչուհին, դեռ չի կարողանում գտնել բնական,լավ տոնածառ:  Անահիտ Սիմոնյանի համար տոներին պատրաստվելը ուրախ լիցքեր է հաղորդում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ Արմանի համար Նոր տարին շատ ուրախ, պայծառ գույներով  ու լիցքերով լի անցնի:  Դեռ չեմ մտածել, թե ինչ նվեր եմ գնելու, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի հետաքրքիր լինի: Անպայման Ձմեռ պապիկը կգա Արմանին հյուր»: Հայ կանանց Անահիտը խորհուրդ է տալիս չմոռանալ իրենց մասին, ժամանակ տրամադրել նաև իրենց: Ըստ նրա՝ եթե շուտ սկսեն պատրաստվել, վերջին օրերին կկարողանան ժամանակ գտնել նաև իրենցով զբաղվելու համար: «Բոլորին մաղթում եմ, որ Ամանորի գիշեը պահած երազանքները անպայման կատարվեն»:

 

Նախատոնական պատրաստությունները Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի տանը սկսվում են նույն օրը՝ տոնից մի քանի ժամ առաջ: Նունեի խոսքերով` դրանք ոչ թե հոգսեր են, այլ հաճույք: «Որոշ պատրաստություններ արդեն տեսել ենք,  զարդարել ենք տոնածառը, մի քանի նոր խաղալիքներ և դեկորացիաներ ենք ձեռք բերել այս տարի: Տոնածառը զարդարել է նաև մեր տղան` Հենրին»:  Տոներին պատրաստվում է Նունեի ամբողջ ընտանիքը, աշխատանքը չեն բաժանում, այլ բոլորը ինչ հասցնում են, անում են:

«Կանանց մոտ տարբեր մոտեցումներ են: Կանայք կան, որ առավոտից երեկո տանջվում են, պատրաստվում, իսկ եթե ճիշտ մոտենաս դրան, հաճույքի վերածես, այլ ոչ թե հալածես ինքդ քեզ, տոներն ավելի ուրախ, անհոգ կանցնեն, հաճելի կլինի փոքրիկ պատրաստություններ տեսնելը: Հայ կանանց խորհուրդ կտայի անձնատուր չլինել  հոգսերին, այլ արժեքներին, ընտանեկան հարաբերություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան այդ կերակուրին, որ այսօր ուտելու են, վաղը՝ մոռանալու: Նվեր դեռևս չենք պատրաստել երեխայի համար, բայց շուտով դա էլ պատրաստ կլինի»:

Ի տարբերություն շատ հայ կանանց, Սոֆի Դևոյանը նախընտրում է համեստ սեղան գցել, բայց  յուրօրինակ ուտեստներով: «Ես պատրաստում եմ միայն այն, ինչ սիրում են ընտանիքիս անդամները, իմ ֆիրմային՝ ընկույզով տորթն եմ պատրաստում, կաղամբով թխվածքը: Ես եվրոպական սեղան եմ պատրաստելու` ոչ հագեցած, այլ մի քանի հետաքրքիր, համեղ ուտեստներով: Հաշվի ենք առնում նաև այն, որ բոլորը մեր տանը հետևում են իրենց կազմվածքին, իսկ ամանորյա գաստրոնոմային իրավիճակները միշտ խախտում են դա, այնպես որ մենք աշխատում ենք խուսափել այդ իրավիճակներից: Թող էլեգանտ, եվրոպական սեղան լինի»: 

Սոֆի Դևոյանը խորհուրդ է տալիս  հայ կանանց պատրաստել մեկ յուրահատուկ ուտեստ ամբողջ ընտանիքի համար և չտանջվել, հոգս չդարձնել պատրաստությունները: Սիրված պարուհին աշխատում է Ամանորի գիշերը տանը չմնալ. սիրում է դիմավորել տանը, բայց հետո անպայման դուրս գալ: 

«Մեր տոնածառն արդեն զարդարված է: Այս անգամ Զառչկան է զարդարել և երեխաները:  Երեխաների նվերները դեռ պատրաստ չեն , բայց  Ձմեռ պապը միանշանակ հյուր կգա նրանց»: Սոֆի Դևոյանն օգնողներ ունի, բայց Նոր տարվան նախապատրաստվելիս սիրում է ամեն ինչ ինքնուրույն անել:  Բացի նվերներից, հունվարի մեկին նաև փոքրիկ Սոֆայի ծնունդն է, այնպես որ նվերները կրկնակի են լինելու` Ձմեռ պապիկից և Սոֆի տատիկից:

 

Դեկտեմբերի 10-ից նախատոնական պատրաստությունները սկսվել են նաև Իրինա Թովմասյանենց տանը: «Քանի որ  տանը երեխա կա, նախատոնական պատրաստությունները սկսվում են տոնածառից և այն ամենից, ինչ տոնական տրամադրություն է ստեղծում: Շատ ավանդական ձևով չենք պատրաստվում, այնպես որ ամանորյա աշխատանքները ենթադրում են միայն 31-ի գիշերվա սեղանը, իսկ հունվարի 1-ին մենք միշտ գնում ենք հանգստանալու մոտ 1 շաբաթով: Այդ պատճառով էլ ես ու ամուսինս գնումներ ենք կատարում, ես պատրաստում եմ մեր ամենասիրած ուտեստները»:

Նվերներ գնելն ամենահաճելին է նրանց տանը: Յուրաքանչյուրն առանձին է զբաղվում դրանով, որպեսզի անակնկալ լինի: «Իմ աղջիկը հավատում է Ձմեռ պապիկին, այդ պատճառով էլ արդեն 1-2 ամիս է, ինչ հավաքում եմ բազմաթիվ հետաքրքիր նվերներ, որոնք փաթեթավորելու և տալու եմ Ձմեռ պապիկին»:  Հետաքրքիր նվերների շարքում է նաև մանկական հանրագիտարանը:  «Ես հոգսեր չունեմ, միայն հաճելի նախապատրաստական աշխատանքներ»: Հայ կանանց Իրինան խորհուրդ է տալիս շատ չտանջվել. թող աշխատեն տանը դիմավորել, բայց այնուհետև գնալ մի գեղեցիկ վայր Հայաստանում, բնության գրկում: Իրինան հավատացնում է, որ այդ տարբերակով և լիարժեք կհանգստանան, նոր տպավորություններով և թարմ ուժերով կվերադառնան, և գումար կխնայեն:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 17665 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1199 անգամ
06.06.2026
Դիտվել է 405 անգամ
09.06.2026
Դիտվել է 323 անգամ
10.06.2026
Դիտվել է 219 անգամ
11.06.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster