Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Շուրթերս բնական են. չե՞ք հավատում` հարցրեք Ռոնալդուին. ԻՐԻՆԱ ՇԵՅՔ

15.12.2012

Ուսուցչուհու և ճարտարապետի ընտանիքում 1986-ի հունվարի  6-ին  ծնվում է գեղեցկուհի աղջնակ, որին անվանում են Իրինա: Նրա մանկությունն այնքան էլ հեշտ չի անցնում: Շուտով, երբ ընտանիքը տեղափոխվում է Չելյաբինսկ, մահանում է Իրինայի հայրը: «Ես մեծացել եմ հաշտ ընտանիքում: Ծնողներս շատ էին սիրում իրար, իսկ հայրս միշտ երես էր տալիս մեզ: Նրա կորուստն իմ կյանքում մի մեծ բաց թողեց»:

Մայրը` Տատյանան, ստիպված էր օր ու գիշեր աշխատել, որպեսզի կարողանա մեծացնել 2 աղջիկներին: Համաշխարհային մասշտաբի սուպերմոդելը  միշտ ծաղրի է ենթարկվել համադասարանցիների, բակի երեխաների կողմից: «Ես երբեք դուր չեմ եկել տղաներին: Դպրոցում ինձ «չոփիկ», «չունգա-չանգա» էին ասում, քանի որ նիհար էի ու բարձրահասակ, մուգ մաշկով և հաստ շուրթերով»:

Իրինան երազում էր շարունակել մոր ուղին, դասավանդել գրականություն, քանի որ  մանկության տարիներին իր սիրելի զբաղմունքն ընթերցանությունն էր: Ավարտելով դպրոցը` քրոջ հետ ընդունվում է տնտեսագիտական քոլեջ: Սակայն երկու գեղեցկուհիների հետաքրքրությունները քոլեջով չէին սահմանափակվում: Տարբեր խմբակներ էին հաճախում աղջիկները: Իսկ շուտով մոր ընկերուհիների հորդորով Իրինան որոշում է փորձել իրեն մոդելային աշխարհում: «Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել իմ հաջողություններին:Իմ ինքնագնահատականն այնքան ցածր էր, որ ինձ թվում էր,թե ծաղրում են ինձ` ասելով, որ շատ գեղեցիկ եմ»:

Իրինային գրեթե ստիպելով տանում են «Միսս Չելյաբինսկ-2004», որտեղ անհավանական հեշտությամբ Իրինա Շեյքը դառնում է հաղթող: Հենց այստեղից էլ սկսվում է աղջկա մոդելային կարիերան: Շուտով Իրինան թողնում է քոլեջն ու սկսում զբաղվել կարիերայով: Նրա գրավում է  հայտնի մոդելային գործակալների ուշադրությունը: Շուտով սկսվում են նաև առաջարկները: Արդեն 2005թ. Իրինային առաջարկում են իրենց հետ համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ: Նրան հրավիրում են Եվրոպա, ուր աղջիկը սկսում է նկարահանվել տարբեր գովազդներում, մասնակցել ցուցադրությունների: «Իմ երազանքն էր դուրս գալ մեր փոքրիկ քաղաքից, տեսնել աշխարհը, առաջ շարժվել, չսահմանափակվել»:

Կարիերայի պահանջով Իրինան որոշում է փոխել ազգանունը. Շայխլիսլամովան դառնում է Շեյք: 2007թ. Իրինան առաջին անգամ հայտնվում է մասշտաբային գովազդային ընկերությունում` գովազդելով Intimissimi ներքնազգեստի բրենդը: Նա դառնում է ընկերության դեմքը: Նրան հաջողվում է նաև հայտնվել  Sports Illustrated ամսագրի շապիկին: Դրա համար Իրինան շատ լուրջ մրցույթ է հաղթահարում և առաջ անցնում 10 փորձառու մոդելներից:  Սա իսկական հաջողություն էր նրա համար: Դիզայներական տները սկսեցին ուշադրություն դարձնել այս նորահայտ գեղեցկուհու վրա, ով հստակ քայլերով առաջ էր շարժվում մոդելային աշխարհում: Շուտով նրան հրավիրում են համագործակցության այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են  Guess, Lacoste, La Perla և այլն: Նրա մասին գրեցին հեղինակավոր  Glamour, Elle, Woman, Jalouse և  GQ ամսագրերը:

Շուտով իրականացավ մոդելի ևս մեկ երազանք` աշխատել ԱՄՆ-ում: Իրինայի էկզոտիկ տեսքը բացում էր նրա առաջ բոլոր դռները: Միայն այն փաստը, որ արդեն լայն ճանաչում ստացած մոդելին 4 սեզոն շարունակ հրավիրում էին նկարահանվել Sport Illustrated Swimsuit տարին մեկ անգամ լույս տեսնող չափազանց հայտնի ամսագրում, Իրինային մտցրեց բոլոր վարկանիշային աղյուսակների լավագույն հորիզոնականները:

2010թ. Իրինայի համար շրջադարձային հաջողությունների տարի էր: Նրան առաջարկում են դառնալ Armani Exchange նորաձևության տան դեմքը, որը Իրինայի թռիչքային առաջընթացի վառ ապացույցն էր: «Ես չէի հավատում, ինձ թվում էր, թե նրանք մի անգամ էլ կնայեն նկարներս ու կմերժեն ինձ: Ես երբեք իմ նկարները նայելիս էյֆորիայի մեջ չեմ եղել, միշտ աչքի են ընկել թերություններս»: 


Հենց այս ընկերության գովազդի նկարահանումների ժամանակ Իրինա Շեյքը ծանոթանում է միլիոնավոր ֆուտբոլասերների կուռք Ռոնալդուի հետ: «Նրա տոլերանտությունը, նրա ուշադրությունը իմ նկատմամբ, ժամերով հեռախոսազրույցները, նվերներն ինձ խելքահան էին արել: Սկզբում ինձ թվում էր, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, բայց  շարունակվում է մինչ այսօր: Նա ինձ երջանկացնում է ամեն օր»: 

 Իրինան արդեն բավականին մեծ ճանաչում ուներ, երբ նրա կյանքոմ հայտնվեց աշխարհի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը`Ռոնալդուն: Սակայն աղջկա անձնական կյանքը  ավելի է մեծացնում նրա ճանաչվածությունը, նրա մասին խոսում են բոլոր ֆուտբոլասերները, նրա քայլերին սկսում են հետևել Ռոնալդուի միլիոնավոր երկրպագուհիները: Այս անհավանական ռոմանտիկ զույգը կարող է ազատ զբոսնել փողոցներում, համբուրվել նավի վրա, գրկախառնվել խանութում, ազատորեն լուսանկարվել և չվախենալ անձնական կյանքը բոլորին հասանելի դարձնելուց: Գրեթե 3 տարի է, ինչ նրանք միասին են: Քիչ չեն եղել նաև փորձությունները նրանց կյանքում: Լրագրողների մեծ հետաքրքրությունն այս զույգի հանդեպ բերում է նաև վտանգավոր հետևանքների: Անընդհատ հյուսվող բամբասանքները  երբեմն խոչընդոտում են այս երկուսի խաղաղ անձնական կյանքին: Վերջերս լրագրողներից մեկը լուրեր էր տարածել Ռոնալդուի դավաճանության մասին, որը հունից հանել էր Շեյքին: Նաև խոսում են այն մասին, թե Իրինան և Ռոնալդուն միասին են մինչև այն պահը, երբ Իրինա Շեյքը կգտնի ավելի հարուստ ու հեռանկարային  զոուգընկերոջ: «Բավական է չարախոսել: Եթե Ռոնալդուն դավաճանում է ինձ, դա Ձեր գործը չէ: Ես ներում եմ նրան, նա էլ ինձ: Թույլ չեմ տա իմ անձնական կյանքը ղեկավարել»:

  Այո, Իրինան վճռական է տրամադրված, նրան չես կանգնեցնի:  Շեյքը հիանալի հարաբերությունների մեջ է նաև Ռոնալդուի տղայի` Ռոնալդու կրտսերի հետ: Նրանք երեքով հանգստացել են ծովափին, մեկնել նավարկության, ձուկ բռնել: «Իրինան խնամում է երեխային իր հարազատի պես: Նրանք այնքան լավ են խաղում միասին, որ ինձ թվում է, թե ես ավելորդ եմ: Ես ու Իրինան շատ փոքրիկներ ենք ունենալու»,- ասում է Ռոնալդուն:

Սուրբ Վալենտինի տոնին Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է անում ռուս մոդելին: Նրանց հարսանիքը մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվում է, սակայն զույգն առաջվա պես միասին է: Դատելով նրանց նկարներից` նրանք հիմա էլ շատ երջանիկ են, և ամուսնությանն էլ կարծես թե շատ չի մնացել: «Կյանքում մեկ անգամ ես ամուսնանում, պետք է մանրակրկիտ պատրաստվել դրան: Չեմ սիրում, երբ  անպատրաստ, խառնաշփոթ հարսանիք է լինում: Բոլոր անհանգստացողներին խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել. ստիպված չեք լինի երկար սպասել, շատ չի մնացել մեր հարսանիքին»:

Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել նորությունների, իսկ մինչ այդ Իրինան բարձրանում է մոդելային կարիեռայի աստիճաններով` միաժամանակ վայելոլով զուգընկերոջ սերն ու հոգատարությունը:

Տարբեր բաներ ստիպում են ինձ սեքսուալ զգալ: Երբեմն դա կարող է լինել անգամ գեղեցիկ մանիկյուրը,  նոր գնված ներքնազգեստը կամ փողոցի տղայից ստացած կոմպլիմենտը: Բայց ես կարծում եմ, որ սեքսուալ զգալու համար, դու միայն պետք է ճիշտ տղամարդ ունենաս կողքիդ, որը կլրացնի քեզ և թույլ կտա առավել սեքսուալ զգալ ինքդ քեզ:

Դու երբեք չես հասնի հաջողության, երբ կյանքումդ ամեն ինչ հարթ լինի: Քեզ պայքարելու ստիմուլ է անհրաժեշտ, առաջ տանող հանգամանք, գուցե նաև կյանքին հակառակը համոզելու ձգտում:

Իմ ու Ռոնալդուի հարաբերությունները, ի դժբախտություն շատերի, շատ լուրջ են:

Երբ ես խոսում եմ անձնականիս մասին, ես շատ զգույշ եմ արտահայտվում, որովհետև մարդիկ ճանճից փիղ են սարքում, իմ մի հոգոցը կարող են համարել դժբախտ կյանքի արտահայտություն:

Հոգնել եմ կրկնելուց, որ իմ շուրթերը բնական են: Ոչ մի պլաստիկ վիրահատության նրանք չեն ենթարկվել: Չե՞ք հավատում` հարցրեք Ռոնալդուին:

 

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 15448 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Նիհարելու բաղադրատոմս Պամելա Անդերսոնից. 5 կանոն, որոնք կկարգավորեն ձեր կազմվածքը

16.01.2025
Ամանորյա տոնակատարություններից հետո ժամանակն է վերադառնալու նախկին առօրյային։ Բայց սա, պարզվում է, մեծ ջանք է պահանջում։

79-ամյա Հելեն Միրենը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. օրական անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե

07.01.2025
Կարմիր գորգերի վրա դերասանուհին պարբերաբար գերազանցում է նույնիսկ իր երիտասարդ գործընկերներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-05-2025 00:58
Բրազիլիայի ոստիկանությունը հայտարարել է, որ կանխել է ռումբի պայթյունը, որը նախատեսված էր շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում Լեդի Գագայի համերգի ժամանակ, հայտնում է BBC News-ը։ Այս ծրագրի համար պատասխանատու անձը և մի դեռահաս ձերբակալվել են, հայտնել է ոստիկանությունը X-ում։ Համերգին, որը կարելի էր այցելել անվճար, հավաքվել էր ավելի քան երկու միլիոն մարդ։
05-05-2025 00:50
Գրեթե 63 տարի առաջ անհետացած կինը գտնվել է ողջ և անվնաս այն բանից հետո, երբ նրա անհետացման գործը վերանայվել է, հայտնել է ամերիկյան Վիսկոնսին նահանգի ոստիկանությունը։ Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Օդրի Բաքեբերգը 20 տարեկան էր, երբ անհետացել էր փոքրիկ Ռիդսբուրգ քաղաքում գտնվող իր տնից 1962 թվականի հուլիսի 7-ին։ Իր հայտարարության մեջ Սաուկ շրջանի շերիֆ Չիպ Մայսթերը նշել է, որ Բաքեբերգի անհետացումը «տեղի է ունեցել իր ընտրությամբ, այլ ոչ թե որևէ հանցավոր գործունեության կամ անազնիվ խաղի հետևանքով»։
03-05-2025 08:29
Սննդաբանները նշել են, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են։ Մասնագետների խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել ուտելուց առնվազն երկու ժամ հետո։
02-05-2025 11:40
Ընկերներ ունենալը դրական է ազդում առողջության վրա: Ըստ մասնագետների՝ ընկերների հետ շփումը 50 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը և անհանգստության մակարդակը։ Գիտնականներն ապացուցել են, որ մարդու՝ թեկուզ մեկ լավ ընկեր ունենալը նվազեցնում է սթրեսային իրավիճակներում արտազատվող կորտիզոլի և բորբոքային պրոտեինների մակարդակը, որոնք մեծ դեր են խաղում ինֆարկտի և ինսուլտի առաջացման գործում։
02-05-2025 11:21
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մադրիդում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 6:3, 7:5 հաշվով հաղթեց աշխարհի 17-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինային։ Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը, որը 6:1, 6:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2025
Դիտվել է 1084 անգամ
29.04.2025
Դիտվել է 604 անգամ
30.04.2025
Դիտվել է 601 անգամ
02.05.2025
Դիտվել է 389 անգամ
05.05.2025
Դիտվել է 319 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster