Հաղթահարեք անհանգստությունը. վարժություններ
13.12.2012
Մեր կյանքում բոլոր կարևոր իրադարձություններին, պատասխանատու պահերին նախորդում է անհանգստությունը: Որովայնում կարծես թիթեռներ են թռվռում, ծնկներդ ծալվում են, ափերը քրտնում: Մի խոսքով` այնքան էլ հաճելի պահեր չեն: Հոգեբանները պնդում են, որ անհանգստությունը միանգամայն հաղթահարելի է:
Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչն է հիմնականում ձեզ անհանգստացնում, ինչից եք վախենում: Վերլուծելով վախի պատճառը, դուք կիսով չափ կհաղթահարեք այն: Վերլուծելու ընթացքում ինքնըստինքյան դուրս կգան անհավանական տարբերակները, հնարավոր է՝ նաև լուծումներ ծագեն:
Երբեմն անհանգստությունը կարելի է հաղթահարել միայն նրան ընդառաջ քայլ անելով: Իհարկե, դժվար է հաղթել ինքդ քեզ, բայց փորձեք առողջ կշռադատել և հասկանալ արդյոք պետք են ձեզ այդ վախերը, թե դրանցից այն կողմ շատ ավելի անհոգ ու ազատ կյանք կա: Ինչպես բոլոր գործերում, այստեղ ևս կարևորը սկսելն է: Արեք առաջին քայլը:
Վարժություններ` անհանգստությունը հաղթահարելու համար
Փորձեք երևալ ինչպես սեփական ուժերի վրա վստահ մարդ: Ուղղեք ուսերը, բարձրացրեք գլուխը:
Ձեր բառապաշարից դուրս շպրտեք «Չգիտեմ», «Հնարավոր է», «Կփորձեմ» արտահայտությունները: Փորձեք դրանք փոխարինել «Իհարկե», «Ես կարող եմ» արտահայտություններով:
Հստակ խոսեք Ձեր անունից: Հաճախ ասեք «Ես ուզում եմ…», «Ես զգում եմ…», «Ես կարծում եմ…», «Ես համաձայն չեմ»:
Որպեսզի արդյունքը նկատելի լինի, պետք է կատարել այս վարժություններից յուրաքանչյուրը 2-3 օրվա ընթացքում առավոտից երեկո:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3945 անգամ
|