Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ես էմոցիոնալ ծնվել եմ. ՍՈՆԱ

12.12.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Սոնան:

-Շատերն են փորձում ռուսական, առհասարակ արտասահմանյան շոուբիզնեսում հաստատվել, բայց փորձը ցույց է տալիս,  որ հաջողության են հասնում հատո կենտ մարդիկ, քո ճանապարհն ինչպիսի՞ն էր:

-Ես երգում էի Աշոտ Բզնունու ջազ երգչախմբում: 22-23 աղջիկ էինք, որոնց մեջ էին նաև մեր տաղանդավոր Վարդուհի Վարդանյանը, Զառա Բաբայանը և այլք: Տարբեր ոճերի մեջ էինք երգում, 4-5 ձայնով: Հետո խմբի մեներգչուհի դարձրեց ինձ Բզնունին խռպոտ տեմբրիս համար: Երբ դարձա 17 տարեկան, հասկացա, որ ժամանակն է ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկել: Չգիտեմ ինչու շատ էի ուզում Մոսկվա գնալ: Իսկ հետո իմացա,թե ինչու էր հենց Մոսկվան ինձ ձգում (Սոնայի ծնողներն իրենց մեղրամիսը անցկացրել են Մոսկվայում-հեղ.) (ժպտում է-LN): Այն ժամանակ շատ հայտնի էր «Յուրմալա» ծրագիրը, որին հաջորդեց ևս մեկ մեծ տարածում գտած ծրագիր' «Утренняя звезда»: Ես որոշեցի փորձել ուժերս: Ի սկզբանե չկար խնդիր, որ գնում եմ Մոսկվա' մնալու: Չէ, ես պարզապես գնում էի մասնակցելու, փորձելու ինքս ինձ: Հանդիպեցի Իոսիֆ Պրիգոժինի (երգչուհի Վալերիայի ներկայիս ամուսինը-հեղ. )հետ, ով լսեց իմ ձայնագրությունները ու չէր կարողանում հավատալ, որ ես աղջիկ եմ: Նրան թվում էր , թե ես կամ տղա եմ, կամ շատ մեծ տարիքով կին, կամ фирмачка, այսինքն' չէր հավատում,որ ԽՍՀՄ-ից եմ: Որոշեցինք համագործակցել և առաջինը, որ արեցինք «Утренняя звезда»-ին մասնակցելն էր:

-Հաղորդումը բավականին մեծ ճանաչում բերեց քեզ…

-Այո, ես հասա եզրափակիչ: Ես ու Վալերիան իրար դեմ պետք է մրցեինք: Իսկապես շատ հաջող մտանք ռուսական շուկա: Եզրափակչում էլ բոլորը հասկանում էին, որ հնարավորությունները իմ կողմն էին, անգամ շատ վստահ էի: Երբեք չեմ մոռանա,թե ինչ եղավ եզրափակչի համերգին: Ես հանդերձասրահում եմ, արդեն պատրաստվում եմ, ներս է մտնում Իոսիֆն ու ասում. «Սոն, չնեղվես, մի նյարդայնացիր, խնդրում եմ, բայց Շուլգինը իր հաշվին ժյուրիի անդամ է հրավիրել Սեմ Բրաունին ու նրա պրոդյուսերին»: Ես արդեն հասկացա,թե դա ինչ էր նշանակում: Իսկ Շուլգինը Վալերիայի ամուսինն էր այն ժամանակ: Մրցույթի եզրափակչում իմ ելույթի ժամանակ բարձրախոսի ձայնը կտրեցին ու ես առանց բարձրախոսի երգեցի, չնայած կարող էի կանգնեցնել մրցույթն ու պահանջել, որ նորից միացնեն:

-Ի՞նչն է առհասարակ հունից հանում Սոնային:

-Անարդարությունը: Ամեն ինչում տանել չեմ կարողանում անարդարությունը: Ինչպե՞ս ինքդ քեզ խաբել: Ես միշտ ինձ դիմացինիս տեղն եմ դնում, և իրավիճակն ավելի պարզ է դառնում ինձ համար, ու իմ որոշումը ճիշտ է լինում:

-Կա նաև մի  վարկած, որ առհասարակ շոուբիզնեսում հայտնվելու համար հարուստ հովանավորներ են պետք: Քեզ նրանք պետք եղե՞լ են:

-Չեմ հերքի, որ դա կարևոր է: Ես գնացի Մոսկվա մի ճամպրուկով, շորիկով ու չգիտեի՝ ինչ կլինի, ոնց կլինի, կմնամ,թե ոչ: Մի բան հաստատ է` փողով տաղանդ չես առնի: Բայց եթե մարդ ունի տաղանդ, այդ օգնությունը կարող է նրան առաջ տանել: Չեմ ուզում խաբել ու ասել,թե ոչ, պետք չէ, իհարկե պետք է: Չէ որ պետք է տեսահոլովակներ նկարահանվեն, էլի շատ նախագծեր: Ես իմ ընկերներից եմ մեծ օգնություն ստացել, ամուսնուցս: Շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ միշտ էլ լավ մարդիկ հանդիպել են:

-Անպայման ուզում եմ հիշել քո (երևի թե առաջին) տեսահոլովակը` «Ромашки любви» «Մեր բակի» շրջանակներում, կարելի՞ է ասել, որ հենց այստեղից սկսվեց Սոնայի կարիերան:


-Չէ, ինքը տեսահոլովակ չի, պարզապես ֆիլմի համար է: Կարիերայի սկիզբ հաստատ չէր ինձ համար: Մինչև դա ես արդեն ջազ երգչախմբում էի, հետո 17 տարեկանում արդեն Մոսկվայում էի երգում: Իսկ «Մեր բակը» 1996 թվականին էր:

-Ուժերդ փորձել ես նաև կինոյում: Ինչու չէ, մարդիկ ճանաչեցին քեզ նաև «Մեր բակը»-ով: Եվ ինչո՞ւ չշարունակվեց Սոնայի ուղին որպես դերասանուհի:

-Այո, հրավիրեցին, ես էլ չմերժեցի: Ինձ համար շատ հաճելի էր, ես այդ ֆիլմի շնորհիվ ճանաչեցի  այնպիսի մարդկանց, որոնք ինձ համար միայն հեռուստատեսային էին նախկինում: Աշոտ Ղազարյանը, ում մենք ընտանիքով շատ ենք սիրում, Լալան, Արմեն Խոստիկյանը, Քոթանջյանը, շատ-շատերը: Այնքան լավ էր, չեք պատկերացնի, շատ ջերմ էր մթնոլորտը:  Իսկ չշարունակվեց, որովհետև իմ մասնագիտությունը, այնուամենայնիվ, երգելն է: Հետո` Հայաստանում կինո չէր նկարահանվում, շատ ծանր վիճակ էր: Հիմա է, որ  շատ են սերիալները, ֆիլմերը:

-Հանդիսատեսը միշտ էլ կարծել է, որ ֆիլմում զույգ հանդիսացողները կյանքում էլ ինչ-որ սիրային հարաբերություններ են ունենում: Ինչպե՞ս էր քո ու Մկոյի հարցում: Եվ արդյո՞ք հիմա որևէ շփում ունեք:

-Ցավոք, չեմ տեսնում  Մկոյին: Բայց շատ ուրախ եմ, որ ինքն էլ բավականին հայտնի է, լավ գործ են անում Հայկոյի հետ միասին: Շատ տաղանդավոր են, ձևավորեցին Հայաստանում այդ շուկան: Այն ժամանակ էլ շատ ջերմ են եղել հարաբերությունները: Կադրից դուրս կարող էինք գժություններ անել, երգել: Բայց ամեն ինչ զուտ ընկերական է եղել:

-Թերևս քո երգերից զատ մարդկանց հիշողություններում լավ տպավորվել են նաև  քո խոսքերը ֆիլմից` «Ну говори же, Мко:  Կարծում եմ` անհնար է որևէ հուշ չունենալ այս դերի և հատկապես  այս խոսքերի հետ կապված: Ինչ-որ հետաքրքիր պատմություն, դեպք կհիշե՞ս այս ֆրազայի հետ կապված:

-Այո, իհարկե: Ուրեմն ասեմ, որ նախապես էդ արտահայտությունը հայերեն էր գրված, որ ես պետք է ասեի: Ես Ռուսաստանից գալիս եմ, մի քիչ ռուսական շեշտադրումներով: Ու պետք է ասեի` «Դե ասա, Մկո, ասա»: Բայց  ասելիս ես հասկանում էի, որ շատ ձևական է ստացվում. ես ես չէի: Առաջարկեցի ռուսերեն ասել, դե բակերում լինում են չէ՞ ռուսախոս հարևաններ: Ու ավելի լավ ստացվեց, լավ հիշվեց: 

-Սոնա, բազմիցս նշել ես, որ Հայաստանը քեզ համար առանձնահատուկ տեղ ունի: Բացի նրանից, որ այն ծննդավայր է, ի՞նչն է քեզ ամենից շատ կապում Հայաստանի հետ: Ինչքանո՞վ է հնարավոր քո վերջնական վերադարձը Հայաստան:

-Իմ մանկությունը: Ես բնիկ  Երևանից եմ, կենտրոնից: Չզարմանաք, բայց այստեղի հոտը, կոլորիտը: Ամենակարևորը  իմ նախնիներն են: Իսկապես սիրտս ցավում է, երբ գնում եմ Թուրքիա ու մտածում, որ ախր այս հողերը կարող էին մերը լինել, այս ծովը մերը պետք է լիներ: Շատ կարևոր է, թե որտեղ է մարդու պորտը կտրած: Լուրջ եմ ասում, դա չես փոխի: Վերջիվերջո ես մինչև 17տարեկանս այստեղ եմ ապրել:  Ընտանիքս, հարազատներս այստեղ են: Եվ ես ինձ էմիգրանտ չեմ համարում: Ես միշտ էլ գալիս-գնում եմ: Սա իմ հայրենիքն է: Ու այն ժամանակ ինձ ձևական էր թվում,որ ասում էին,թե Երևանի ջուրն ուրիշ է: Չէ, իսկապես ուրիշ է:

-Ամեն դեպքում այս անգամ վերադարձիդ «մեղավորը»  «Հայաստանի ձայնն» է: Մի նախագիծ, որ ամբողջ ախարհում բավականին մեծ ճանաչում ունի:  Եթե համեմատական անցկացնենք մյուս երկրների հետ, ինչպիսին է մեր «Հայաստանի ձայնը»` սկսած կազմակերպչական աշխատանքներից, հնարավորություններից մինչև մասնակիցների ունակությունները:

-Նախ՝ շատ ուրախ եմ, որ այս նախագիծը կա: Ուրախ եմ ինձ համար, ձեզ համար, բոլոր երիտասարդների համար: Ճիշտ է, քյաբաբն էլ է լավ, խորովածն էլ, բայց պետք է մի քիչ արվեստ ցույց տալ, մենք կարող ենք: Այնքան տաղանդներ են հայտնվում, որ նույնիսկ մոռացել եմ իմ Մոսկվայի գործերի մասին: Ինձ զանգում են այնտեղից ու ասում. «Չե՞ս ուզում տուն վերադառնաս»: Ես էլ ասում եմ. «Բայց ես տանն եմ»:

Մեք ուզում ենք միասնական ուժերով գտնել Հայաստանի ձայնը, դա է նպատակը: Տարբերությունը նա է ,թե այստեղ մենք ենք ժյուրին, այնտեղ ուրիշները: Կարևորը համընդհանուր արդարությունն է: 

-Նախագծի ընթացքում պարզվեց նաև, որ Սոնան բավականին էմոցիոնալ մարդ է: Այն ավելի շատ օգնում, թե՞ խանգարում է քեզ կյանքում:

-Ես շատ եմ զարմանում, որ հիմա է դա հասկացել ժողովուրդը: Ես միշտ եմ էմոցիոնալ եղել:  Ես էմոցիոնալ ծնվել եմ: Ես դեռ զսպում եմ ինձ նախագծի շրջանակներում: Մտածում եմ, որ հիմա կմտածեն,թե գիժ եմ:  Խանգարում էր ինձ երևի թե 3 տարի առաջ: Հիմա եմ հասկանում, որ էմոցիաները կապ չունեն: Ես հիմա ներդաշնակության մեջ եմ ինքս ինձ հետ: Իմ մտքերը, էմոցիաները ներդաշնակ են:  Բայց էմոցիաները միշտ եղել են, կլինեն: Չեն լինի միայն այն դեպքում,երբ Սոնան չի լինի:

 

-Եթե 3 բառով բնութագրես ինքդ քեզ, ապա…

-Կենդանի եմ ես (լավ իմաստով- Սոնա): Ես ցուլ եմ:   Ներդաշնակ եմ: Եվ համարում եմ, որ ընտրված եմ. ես արևի հետ եմ ուժեղ կապված:

-Սոնա, ինչպես երգում, կյանքում նույնպե՞ս կարծում ես, որ ամեն ինչ անցողիկ է:

-Չէ: Ամեն ինչ անցողիկ չէ:  Դա գլոբալ միտք է: Ամեն ինչ չի կարող անցնել: Մենք տարբերվում ենք համակարգչից, ռոբոտից, որովհետև չկա այդ Delete կոճակը: Ուղղակի պետք է առաջ նայել միշտ: Չպետք է շրջվել: Եթե չկա անցյալ, չկա նաև ներկա ու չի լինի նաև ապագա:

-Ինչպիսի՞ն էր փոքրիկ Սոնան: Ի՞նչ հիշողություններ ունես:

-Ես հիմա էլ եմ փոքր: Երբեմն այնքան փոքր եմ, որ նույնիսկ վախենում եմ: Հարազատներս էլ են զգում դա: Քայլերս երբեմն չեն համապատասխանում տարիքիս: Կարող եմ չնչին բաների վրա ուրախանալ: Չեմ զգում տարիքս առհասարակ:   Իսկ փոքր ժամանակ շատ չարաճճի եմ եղել,աշխույժ: Չկար մի խմբակ, որտեղ ես չլինեի: Պարի գնում էի, լողի, երաժշտության, խոռ, ակրոբատիկա: Ես էլ չգիտեի, թե ինչ կարելի է   անել, որ ընտանիքս մի քիչ հանգիստ ապրեր (ծիծաղում է-LN):

-Առաջին սեր ասվածը միշտ յուրօրինակ հիշողությունների հետ է կապակցվում, քեզ մոտ նույնպե՞ս այդպես է:

-Այո, բա իհարկե, մանկապարտեզում: Բայց այդ ժամանակ չէի հասկանում՝ սեր է, թե ոչ: Բայց որ դուրս գալիս էր, դա հաստատ է: Մեզ բոլորիս նստեցնում էին գարշոկների վրա, ու եթե հանկարծ իրեն ուրիշ աղջիկների կողքին էին նստեցնում, քաշում էի գարշոկից, ասում էի` չէ, ինքն իմ կողքին պետք է նստի:

-Հաճա՞խ է սիրահարվում Սոնան:

-Հաճախը ո՞րն է: Օրը մե՞ջ: Չէ, հաճախ չեմ սիրահարվում: Ես իմ էմոցիաները ստանում եմ երեխաներից, քույրերիս երեխաներից:  Բայց սիրահարվել պետք է յուրաքանչյուր կնոջը: Դա է կյանքի իմաստը:

-Հատուկ հայ տղամարդկանց համար ուզում եմ հնչեցնել այս հարցը` զբաղվա՞ծ է արդյոք Սոնայի սիրտը:

-Զբաղված է, թե ոչ, չգիտեմ: Բայց ինչ-որ բան հաստատ կա: Ինչ-որ նոր զգացմունք կա սրտիս մեջ: Հնարավոր է, որ ոչինչ էլ չստացվի, բայց այնուամենայնիվ կա ինչ-որ բան:

-Ժամանակատար աշխատանքը չի՞ խանգարում անձնական կյանքին:

-Ես արդեն 7 տարի է՝ ամուսնացած չեմ ու կարծես  հետ եմ սովորել միասին ապրելուց, միասին կյանքից: Չեմ ուզում ոչ մեկին ցավեցնել, չեմ ուզում անորոշ քայլերի գնալ: Հենց այնպես հարաբերություններ չեմ ուզում, պետք է լինի այն մեկը, ով երեխաներիս հայրը կդառնա:

-Ինչպիսի՞ն է քո պատկերացմամբ իդեալական տղամարդը:

-Իդեալական չկա: Ոչ միայն տղամարդ, կին էլ չկա իդեալական: Երևի դա է խնդիրը, որ բոլորը փնտրում են արքայազների: Ես ուզում եմ միայն, որ իմ տղամարդն ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, հասկանա ինձ, հարգի իմ մասնագիտությունը, որովհետև առանց դրա ես չեմ կարող:  Մի անգամ փորձեցի ետ կանգնել, բայց չստացվեց: Երգելու եմ, քանի դեռ ապրում եմ:

-Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Ինչո՞ւմ է դրսևորվում քո թուլությունը: Եվ ո՞րն է քո ամենաուժեղ գիծը:

-Չէ, այդպիսի բան չկա: Կինն ամեն ինչ կարող է անել, բացի միայնակ երեխա ունենալուց: Կանայք բոլոր ասպարեզներում են, ուղղակի բաներ կան, որ տղամարդկանց մոտ ավելի լավ է ստացվում: Թուլություն է,թե` ոչ, չգիտեմ, բայց մարդկանց շատ եմ հավատում: Չեմ կարող փոխել այդ գիծը, ես հավատում եմ ու վերջ: Չէ  որ մեր կյանքում ամեն ինչ հիմնված է երեք կետի վրա` հույս,սեր, հավատ: Թուլություն է երևի, որ չեմ կարող համեղ ուտելիք տեսնել ու չուտել (ծիծաղում է-LN): Ռիսկային եմ շատ: Հնարավոր է, որ միայնակ եմ, դրանից է: Կարծում եմ` երեխաների հետ երևի թե կփոխվի այդ գիծը:

-Սոնա, եթե հնարավորություն ունենայիր կյանքում որևէ բան փոխելու, ի՞նչը կլիներ:

-«Ջիջիլի» նման հարց է (ծիծաղում է-LN): Փոխելու հետ չի կապված,բայց ուզում եմ երեխաներ ունենալ ու կանեմ դա հաստատ: Կուզենայի ժամանակից շուտ չջղայնանալ, չբռնկվել:

-Ի՞նչ նախագծեր կան առաջիկայում, ի՞նչ սպասի քեզնից հանդիսատեսը:

-Շատ բան չեմ ուզում նախապես ասել, բայց պլաններ կան: Ուզում ենք 3-րդ ձայնասկավառակ ներկայացնել: Հայաստանյան մենահամերգ էլ կլինի: Եվս մեկ անակնկալ կլինի երգի տեսքով: Դուետ է լինելու, բայց փակագծերը չեմ բացի: Շատ գեղեցիկ  երգ է ստացվել:

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 12960 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
ANI | 17-03-2013 20:55
im sirun SONA!!!du ankrkneli es,,menk bolors hpartanumenq qeznov,vor du hay es,qo nman mardik shat qichen!!sirumem qez arevs))))
Svetlana | 20-12-2012 01:48
Sonsssss shat ban chem karox asel miayn ayn vor ankexc qez shat shat em sirum u vor es arajinn em linelu qo Hayastanyan hamergin uraxutyunic texs chem gtnum anhamaber kspasemmmmmmm

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1087 անգամ
17.12.2024
Դիտվել է 777 անգամ
18.12.2024
Դիտվել է 666 անգամ
18.12.2024
Դիտվել է 643 անգամ
19.12.2024
Դիտվել է 429 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster