Անվանումն արդեն խոսում է այն մասին, որ դիետայի հիմնական բաղադրիչները թեյն ու կաթն են: Թեյակաթնային դիետան մաքրող դիետա է, և խորհուրդ չի տրվում մի քանի օր շարունակ հետևել դրան: Այն միզամուղ ազդեցություն ունի: Մեկ ամբողջ օր թեյակաթնային դիետայով կարելի է կորցնել 500գ- 2կգ: Այն նաև հիանալի մաքրում է լյարդն ու արյունը, լավացնում է նյութափոխանակությունը:
Ճիշտ պատրաստված թեյակաթը մեծացնում է թեյի և կաթի օգտակար ազդեցությունը:
Թեյակաթ պատրաստելու եղանակներ.
2 լ կաթը տաքացնում ենք մինչև 70˚ և ավելացնում նրա մեջ 3-3 ճ. գդալ մեծ տերևներով կանաչ թեյ: Թրմել 20 րոպե:
Թրմել 2-3 ճ. գդալ կանաչ թեյ 1լ. եռացած ջրի մեջ: Կաթը տաքացրեք մինչև 70˚ առանձին կաթսայի մեջ և 5 րոպե անց խառնեք թեյի հետ: Թողեք 20-30 րոպե:
Թեյակաթ պատրաստելու համար ձեզ պետք կգա մեծ տերևներով կանաչ թեյ: Կարելի է այն խառնել նաև սև թեյի հետ հավասարաչափ բաժիններով:
Ընտրեք ամենացածր յուղայնության կաթը: Թեյակաթը կարելի է խմել և տաք, և սառը վիճակում: Ամենաարդյունավետը 2 ժամը մեկ խմելն է: Այդ օրը պետք է խմել ոչ միայն թեյակաթ, այլև 1.5-2 լիտր մաքուր կամ հանքային ջուր:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: