Մարիա Շարապովան` իր նոր սիրավեպի մասին
10.12.2012
Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան հերքել է լուրերը, թե սիրավեպ ունի բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ։
Ենթադրությունները հայտնվեցին, երբ լուսանկարիչները Միլանի փողոցներից մեկում զբոսնելիս լուսանկարել էին զույգին։
«Ես չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին։ Բայց եթե ձեզ հետաքրքիր է, ապա ասեմ, որ ոչ, այժմ ես զուգընկեր չունեմ»,- Շարապովայի խոսքը մեջբերում է Sportal.bg-ն։
Հիշեցնենք, որ վերջերս Շարապովան խզեց հարաբերությունները սերբ բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ։
NEWS.am Sport Դիտվել է 2700 անգամ
|