Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

10.12.2012

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ը սկսում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:


Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսապաթոլոգից

Կյանքի շրձադարձերը կարող են մարդուն վերափոխել անճանաչելիության աստիճան, եւ միշտ չէ, որ պատճառները թաքնված են հենց այնտեղ, որտեղ մենք փնտրում ենք դրանք: LN-ը վերջերս նամակ ստացավ իր դստեր վարքով անհանգստացած մի կնոջից, ով չի կարողանում հավատալ, որ իր համեստ աղջիկն այդքան փոխվել է ամուսնալուծությունից հետո: Երիտասարդ կինն ագրեսիվ վարք է դրսեւորում, անհետանում օրերով, մեկը մյուսի հետեւից մտնում պատահական կապերի մեջ… Հուսահատ վիճակի հասած մայրը դստեր վարքը կապում է սեռական կյանքի ընդհատման եւ դրա հետեւանքով հորմոնային խախտումների հետ, բայց քանի որ նրան բժշկի տանել չի կարողանում, մնում է միայն կռահել, թե ինչից կարող էր մարդն այդպես վերափոխվել:

Այս խնդրի շուրջ LN-ը զրուցեց սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ, ով նշեց, որ իր եւ գործընկերների պրակտիկայում նման դեպքեր էլի են հանդիպել… Բժշկուհու խոսքով՝ որպես կանոն նման իրավիճակում հայտնված կանայք ինքնուրույն չեմ դիմում բժշկի, որովհետեւ չեն կարծում, որ իրենք խնդիր ունեն: «Մեզ մոտ գալիս են մայրը, քույրը եւ ասում են գրեթե նույն բանը. «Բժշկուհի, չենք հավատում, գիտե՞ք՝ ինքը ինչ պարկեշտ կին է եղել: Վախենում էր նայել տղամարդկանց աչքերի մեջ: Այսօր կարող է տնից դուրս գալ, պատահական մեկի հետ ծառի տակ հարաբերություն ունենալ, գալ»: Որոշ դեպքերում կանոնավոր սեռական կյանքն ընդհատելը պատճառներից մեկն է, բայց սա ավելի շատ հոգեբանական խնդիր է, սնվում է ներքին ագրեսիայից»,- պարզաբանում է մասնագետը:

Սակայն, ինչպես նկատում է սեքսապաթոլոգը, նման խնդրի պատճառը ոչ միաjն բաժանությունն է լինում, այլեւ անձի տիպը. ոչ բոլոր կանայք են ընդունակ այդպիսի վարքի. նման իրավիճակ սովորաբար ստեղծվում է հիպերակտիվ կանանց դեպքում, ովքեր սթրեսային ռեակցիայի ժամանակ ոչ թե ինքնամփոփ են դառնում, մեկուսանում, այլ հակառակը՝ ագրեսիվանում են, տվյալ դեպքում առավել այն արտահայտվում է հակառակ սեռի հանդեպ:

«Հաճախ բժիշկներն ասում են, որ առողջական այս կամ այն խնդիրը կլուծվի սեռական կյանքով ապրելու դեպքում, բայց իրականում այդ ամենը մարդու ընկալումից է կախված: Այո, կարող են լինել հորմոնալ տեղաշարժեր, վերջիվերջո ռեֆլեքսի խախտում (ենթադրենք շաբաթական երկու կամ երեք անգամ սեռական կյանքով է ապրել), բայց երբ պայման չի լինում, համապատասխան կենտրոնն արգելակվում է: Եվ անհատը ադապտացվում է նոր իրավիճակում նոր ռիթմով: Իհարկե, որոշ ժամանակով, մինչեւ որ դուրս է գալիս սթրեսային վիճակից, եւ ամեն մեկը մի ելք գտնում է: Ամուսնանում են կամ պարզապես ապրում են այլընտրանքային սեռական կյանքով… Դա կնոջ ընկալումից, արժեքներից է կախված»,- մեկնաբանում է Ռուզաննա Ազատյանը:

Ըստ նրա՝ այս իրավիճակում լուծումը սեփական խնդիրները վերանայելն է:

Պետք չէ ավարտված հարաբերությունից հետո կորցնել ինքն իրեն եւ վրեժխնդիր լինելու միտումով սկսել մեկը մյուսի հետեւից փոխել զուգընկերներին, բայց ոչ էլ մյուս ծայրահեղությունն է խրախուսվում՝ նոր հարաբերությունների գնալու վախը, դրա հետեւանքով մեկուսացումը. պետք է շփվել մարդկանց հետ: Ռուզաննա Ազատյանի խոսքով՝ մասնագետները միշտ շատ նրբանկատ են նման խնդրի հանդիպելիս. «Երբեք չենք ասում՝ հարմարվիր, կանցնի… Լինում են դեպքեր, երբ կինը սեռական ցանկությունը զսպող դեղ է ուզում: Դա առողջ ցանկություն է. ոչ մի բժիշկ այն ընկճող դեղ չի նշանակի: Տարիքով կանանց դեպքում ավելի դժվար է սեռական կյանքի մասին հայացքները լայնացնելը, ալտերնատիվ տարբերակներ քննարկելը… Բայց երբ բժիշկն է դա անում, ոչ թե հարեւանը, հավատացեք, որ ստացվում է եւ կիրառվում»:

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 7604 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Liana | 10-12-2012 15:00
Շատ օգտակար նյութ!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 622 անգամ
15.05.2024
Դիտվել է 166 անգամ
17.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster