Հոգեբան Ռիչարդ Վայզմանը, ուսումնասիրելով տղամարդկանց և կանանց միջև հարաբերությունները, եկել է այն եզրակացության, որ սիրահարվածությունը շատ հեշտ է ղեկավարել: Ինչպես էմոցիաներն են դրդում քայլերի, այնպես էլ որոշ քայլեր առաջացնում են էմոցիաներ: Կարճ ասած' բավական է դրսևորել ձեզ մինչև ականջները սիրահարվածի պես, և զգացմունքները սպասել չեն տա:
Ռիչարդ Վայզմանը խորհուրդ է տալի բոլոր նրանց, ովքեր գտնում են, թե ունակ չեն ռոմանտիկ հարաբերությունների, փորձել պահել իրենց իսկական սիրահարվածի նման: Հանդիպելով մարդու, ով թեկուզ մի փոքր արժանանում է ձեր համակրանքին, շփվեք նրա հետ այնպես, ասես արդեն սիրահարված եք նրան: Երկար ժամանակ նայեք ուղիղ աչքերին, հանդիպումներ փնտրեք, իմացեք նրա մասին ավելին: Շատ արագ հետաքրքրությունը կփոխակերպվի մեծ զգացմունքի:
11-06-2026 12:22 Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25 Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27 84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30 76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29 Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։