Մազածածկույթը պաշտպանում է քաղցկեղից. հակաէպիլյացիա
30.11.2012
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ խիտ մազածածկույթ ունեցող մարդիկ ավելի քիչ հակում ունեն քաղցկեղով հիվանդանալու, քան մյուսները:
Մասնագետները 10 տարվա ընթացքում հետևել են 20 հազար կամավորների իրենց երկրի տարածքում:
Արդյունքում պարզվել է, որ մազածածկույթը քչացնում է արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա մոտ 3 անգամ: Այն վնասազերծում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք խթանում են օրգանիզմում ազատ ռադիկալների ստեղծումը, որոնք էլ պատասխանատու են քաղցկեղի առաջացման համար:
Այնպես որ, այդքան անցանկալի մազածածկույթն իրականում պաշտպանիչ դեր ունի մեր առողջության համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4064 անգամ
|