Ինքնագնահատականը միշտ մեծ ազդեցություն է ունենում այն հանգամանքի վրա, թե ինչպես ես դու դրսևորում քեզ կյանքում: Հետևաբար այն ազդում է նաև նպատակների իրականացման վրա: Սակայն գնահատական տալ սեփական ինքնագնահատականին, բավական բարդ է, այդ պատճառով էլ առաջարկում ենք անցնել այս թեստը և հասկանալ, թե որքան բարձր է Ձեր ինքնագնահատականը և ինչպես է այն ազդում Ձեր կյանքի վրա:
Վերցրեք մաքուր թուղթ և գրիչ: Թղթի մեջտեղից ուղղահայաց գիծ տարեք` բաժանելով էջը երկու մասի: Իսկ հետո այդ գծի վրա մի կետ դրեք: Դրեք այնտեղ, որտեղ կուզեք:
Արդյունքը
Եթե կետը դրել եք գծի մեջտեղից ավելի ներքև, ապա դուք այնքան էլ չեք գնահատում ինքներդ Ձեզ: Շատ հաճախ դուք զիջում եք անգամ այն վեճերում, երբ հաստատ համոզված եք, որ իրավացի եք:
Եթե կետը բավականին վերև է գծի մեջտեղից, ապա ցածր ինքնագնահատականի մասին անգամ խոսք չի կարող լինել: Դուք գնահատում և սիրում եք ինքներդ Ձեզ: Սակայն երբեմն դա խանգարում է Ձեզ ուրախանալ մանրուքներով կամ տանել ծանր պահեր: Շրջապատում կան մարդիկ, ում հետ փոխհամաձայնության, փոխզիջումների գնալը միայն կնպաստի Ձեր կյանքի որակին:
Կետը գտնվում է գծի գրեթե մեջտեղում. սա օպտիմալ տարբերակ է հոգեբանների կարծիքով: Այս դեպքում Դուք բոլորովին ադեկվատ եք գնահատում ինքներդ Ձեզ և այն իրավիճակները, որոնցում հայտնվում եք:
03-07-2025 10:43 85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40 50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33 Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17 NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29 Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։