Առավոտյան մարմնամարզությունը բարձրացնում է ինտելեկտը
29.11.2012
Դանիացի մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին հետևել, որ երեխաներն առավոտը մարմնամարզությամբ սկսեն: Ինչպես պարզվել է, այս հանգամանքը ազդում է երեխայի մտավոր կարողությունների վրա, մասնավորապես' առաջադիմության: Վերլուծելով ավելի քան 20 հազար դպրոցական երեխայի վարքագիծը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ առավոտյան սպորտը' ոչ միայն մարզանքները, այլև հեծանվով դպրոց գնալը, օգնում է երեխային ավելի լավ կենտրոնանալ դասերի ժամանակ:
Մեծահասակների համար առավոտյան սպորտը պակաս կարևոր չէ: Ավելի վաղ Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտարարել էին, որ պարբերաբար առավոտյան վազքը հանդիսանում է ուղեղի ակտիվության գրավականը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2990 անգամ
|