Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ջուսի «սիրահարվելիքը» փչացել է

28.11.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Ջուսը:

-Դու վերադարձար Հայաստան մի շրջանում, երբ մարդիկ բոլորովին պատրաստ չէին ընկալելու քո խենթությունները, արտասովոր պահվածքը: Ինչպե՞ս կարողացար պայքարել դրա դեմ, և արդյո՞ք դա կարելի է հեղափոխություն անվանել:

-Այո, դա իսկապես հեղափոխություն էր: Շատ բաներ առաջին անգամ արել եմ ես: Առաջին անգամ ես եմ էլեկտրո հաուս ոճում երգել հայերեն, վարտիկով ու կորսետով դուրս եկել բեմ, չնայած ասում են, որ ինձնից առաջ Շպրօտն էլ է դուրս եկել վարտիկով բեմ, բայց չեմ տեսել, չգիտեմ: Առաջին անգամ ձայնասկավառակ եմ թողարկել`«kix », որի դիզայնը  զուգարանի  թղթով էր, մեջն էլ չուպաչուփս:

-Անդրադառնալով Շպրօտին…  Այ իր ստեղծագործական ոչ այդքան հաջողված ուղին Հայաստանում քեզ չի՞ հիասթափեցնում:

-Չէ, ինչո՞ւ: Չգիտեմ ես իր պատմությունը, թե ինչու հեռացավ, բայց կարծում եմ՝ սխալ արեց, որ գնաց, քանի որ կարելի էր շարունակել ավելի հետաքրքիր բաներ անել հենց Հայաստանում: Բայց հնարավոր է՝ էլի գա, չէ՞:  Չեմ կարծում, որ կարելի է պայքար կոչել այն, ինչ ես անում եմ, բայց դա այն է, ինչ ուզում եմ ու այնքան վստահ եմ անում այդ ամենը, որ դա ընկալվում է: Ես չեմ վախենում, որ կասեն, թե վա˜յ, ինչ վատն է, կամ վա˜յ, ինչ լավն է: Եթե խոսում են արտիստի մասին, ուրեմն նա հետաքրքիր է: Լավ, թե վատ, նշանակություն չունի, կարևորը` խոսեն:

-Իսկ հիմա, ըստ քեզ, ինչպե՞ս են մարդիկ ընդունում քեզ:

-Շատ լավ: Շատ ավելի շատ երկրպագուներ ունեմ, քան առաջ: Ինձնից միշտ նորություններ են սպասում, ոչ ստանդարտ նորություններ: Եթե ես դուրս գամ  սովորական ոճի մեջ, ինչպես մեծ մասը՝ հասարակ շորով, գլամուրային, հաստատ ինձ հետաքրքրությամբ չեն սպասի: Դրա համար էլ ես աշխատում եմ միշտ հետաքրքիր բաներով աչքի ընկնել, որ իրենք շոկի մեջ ընկնեն, զարմանան:

-Չնայած նրան, որ բոլորը Ջուսին առանց բարդույթների, անամոթ ու սանձարձակ են համարում, այնուամենայնիվ յուրաքանչյուրս էլ ունենք մեր բարդույթները: Որո՞նք են քոները:

-Հաստատ: Օրինակ, երբ սկսում են ծիծաղել, մի տեսակ «մանթրաժ» եմ ընկնում, բայց ցույց չեմ տալիս: Ես կարողանում եմ թաքցնել բարդույթներս: Բեմ դուրս գալուց առաջ շատ եմ կոմպլեքսավորվում, բայց ոչ ոք չի էլ կռահում այդ մասին, որովհետև էնպես եմ բեմ դուրս գալիս, որ…

-Կա՞ մի սահման ազատության, որից այն կողմ չես անցնի:

-Լրիվ չեմ մերկանա: Անգամ շատ մեծ գումարի դեպքում լրիվ չեմ մերկանա: Կիսամերկ` այո: Մարիխուաննա չեմ ծխի բեմում…

-Քեզ հաճախ համեմատում են Լեդի Գագայի հետ: Ինքդ նմանություններ գտնո՞ւմ ես: Եվ արդյո՞ք փորձում ես նմանակել:

-Ужас! (Ահավոր է-խմբ.) Զզվում եմ, որ ինձ նմանեցնում են իրեն: Ոչ make-up-ը (դիմահարդարումը-խմբ.), ոչ երգերի ոճը, ոչ արտաքինը, ոչ մի բանը նման չէ:  Ընդհանրապես նմանություն չեմ գտնում մեր միջև:  Սկզբում սիրում էի իրեն, բայց հիմա` ոչ: Լեդի Գագան սկսել է բեմում մարիխուաննա ծխել, որին ես շատ դեմ եմ, սկսել է անել բաներ, որոնք էլ հետաքրքիր չեն: Չի կարելի, լինելով համաշխարհային աստղ,  պրոպագանդել մարիխուաննան, որ միլիոնավոր երկրպագուներ կսկսեն նույնը անել: Ինքը նաև իլիումինատների ներկայացուցիչ է, որը ինձ ընդհանրապես դուր չի գալիս:

 

-Իսկապես, թվում է , թե այլևս հնարավոր չէ մարդկանց զարմացնել, բայց արի ու տես, որ մարդիկ ամեն անգամ զարմանում են քո նոր կերպարներից, ազատ պահվածքից: Կանխամտածվա՞ծ են  քո շուրջ սկանդալները:

-Չէ, ինքնըստինքյան է ստացվում: Չեմ մտածում, թե ինչ անել, ուղղակի ստացվում է այդպես: Իմ ամեն մի քայլը շատ վառ է ընկալվում: Դեռ փոքրուց է այդպես եղել: Ուրիշները նույն բանն անեին, հաստատ աչքի չէր ընկնի:

-Փաստորեն, Ջուսը դեռ փոքրուց է տարբերվել իր էքսցենտրիկ պահվածքով:

-Այո,այո: Օրինակ, բոլորը դպրոցում հագնում էին դպրոցական համազգեստ` սև կիսաշրջազգեստ, սպիտակ վերնաշապիկ, իսկ ես հագնում էի կարճ, տուփանման կիսաշրջազգեստ, մոդայիկ էին նաև գոտիները, որոնց հենց վրան նաև պայուսակ էր, դա էի կրում, շղթաներ, չգիտեմ էլ ինչ ասես: Հետաքրքիր է, որ բոլորը ձեռքին էին ժամացույց կապում, իսկ ես՝ ոտքին: Միշտ արել եմ այն, ինչ ոչ ոք չէր անում:  Ու եթե դասերից փախչում էինք, միշտ բոլորը առաջին հերթին ինձ էին կասկածում, բայց ես իսկապես մեղք չունեի, ես չէի կազմակերպում:

-Ինչո՞ւ  և ինչպե՞ս Յանինան դարձավ Ջուս:

-Մոսկվայում ընկերներս սկսեցին այդպես դիմել ինձ, քանի որ իրենց` ռուսներին, արտաքինս էկզոտիկ էր թվում` երկար, խուճուճ մազեր, դիմագծերս էին երևի այդպիսին թվում: Հետո այն դարձավ նաև բեմական անունս: Երբ իմ պրոդյուսերի` Էնթոնի Հայսքամփի  հետ սկսեցինք աշխատել առաջին սինգլիս վրա`« LOVER», նկարահանել տեսահոլովակ Ամստերդամում, նա ասաց, որ անձնագրի մեջ անպայման պետք է Ջուս լինի անունս, քանի որ Հոլանդիայում կա ռադիո այդ անունով, իսկ Ճապոնիայում էլ բենդ կա «Ջուս»: Եթե առանց անձնագրի հանդիսանայի որպես Ջուս, կստացվեր,թե օգտագործում եմ իրենց անունը, դատական գործ կսկսվեր: Դրա համար անձնագրով էլ դարձա Ջուս:

-Մի մեծ զանգված այդպես էլ չընդունեց քո ազատությունը, չի՞ խանգարում այն քեզ ինտեգրվել հայկական միջավայր:

-Մեծ չէ, բայց կան իհարկե: Չկա այնպիսի արտիստ, որ բոլորի կողմից սիրվի:

-Ի՞նչ արձագանքներ ես լսում քո մասին: Ամենասկանդալայինները…

-Երբեմն կայքերի այն նյութերի տակ, որոնք իմ մասին են, մեկնաբանություն են թողնում,թե իբր «սրանից ինչ երգչուհի», «որտեղից եկել ա, թող հետ գնա»:Բայց չգիտեն, որ ես բնիկ երևանցի եմ, ուղղակի 9 տարի Մոսկվայում եմ ապրել: Կամ որ ասում են, թե «թող երգել իմանա, հետո երգի»: Կարևորը` չեն ասում, որ «ման եկող ա», երևի թե այն պատճառով, որ չեն կարող ոչ մի բան գտնել: Ասում են`« այ չնթռլո»: Այս խոսակցությւոնները, մեկնաբանությունները համ ուրախացնում են, որ այնուամենայնիվ խոսում են իմ մասին, բայց մյուս կողմից էլ դրանք զուտ նախանձ են արտահայտում, չկայացած մարդու գրառումներ են, որովհետև երբ մարդը կայացած է, ինչքան էլ չսիրի ինչ-որ մեկին, կարիք չունի այդ մասին գրելու, ինչպես օրինակ ես:  Ուրախացնում են ինձ այն մեկնաբանությունները, որոնցից հասկանում եմ՝ մարդիկ սիրով լսում են երգերս, գնահատում այն, ինչ անում եմ:

-Լսե՞լ ես այն մասին, թե իբր Ջուսը տրանսվեստիտ է:

-Վայ, այո (ծիծաղում է-LN): Վերջերս մի հատ տղա եմ հանդիպել նույնիսկ, որ ասաց. «Վայ, ես գիտեմ, թե Դուք տղա եք»: Վերջն էր: Փաստորեն, այդպիսի մարդիկ կան, որ գիտեն, թե ես տղա եմ:

-Շատերի կարծիքով, քո ձայնային տվյալները ներում են այնքան, որ դու չզբաղվես սև PR-ով կամ արտասովոր հագնվելով և պահվածքով ուշադրություն գրավես: Դու ի՞նչ կարծիքի ես այս մասին:

-Այո, իսկապես ասում են: Եթե ես հագնվեի շատ հասրակ, պահվածքս լիներ ստանդարտ, հետաքրքիր չէր լինի, ուղղակի ձայն լսելը հիմա հետաքրքիր չէ, բոլորն էլ երգում են, ու շատերի մոտ շատ լավ է դա ստացվում: Մարդիկ ուզում են շոու, ուզում են էմոցիա ոչ միայն երգից, այլև քեզնից, քո ցուցադրությունից: Մարդկանց նաև թեմա է պետք խոսելու համար: Պուգաչովան միշտ ասում է, որ կարևորը՝ մարդիկ խոսեն` անկախ նրանից` լավ, թե վատ:

-Չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Ջուսի անձնական կյանքը բոլորի համար բաց է:

-Չէ, որովհետև ես չունեմ անձնական կյանք: Դրա համար էլ թող բաց լինի: Հենց կլինի անձնական կյանք, միանգամից ամեն ինչ կփակվի:

-Բազմիցս նշել ես, որ տարիներ շարունակ կողքիդ տղամարդ չի եղել: Չի՞ հայտնվել արդյոք այն միակը, որին երկար տարիներ է, ինչ սպասում ես:

-Չէ, դեռ ոչ: Ոչ ոք դուրս չի գալիս: Ես շատ բծախնդիր եմ: Պետք է լինի այնպիսինը, ինչպիսին ես եմ ուզում: Չեմ գնա զոհողությունների, կարող է փոխհամաձայնության գամ, բայց բեմից գնալ, երկար զգեստներ հագնել միայն նրա համար, որ ինքն ինձ սիրի, ոչ, չեմ անի:

-Իսկ հաճա՞խ է սիրահարվում Ջուսը:

Չէ˜(ափսոսանքով-LN): Ընդհանրապես վերջին 10 տարիներին չկա նման բան: Արդեն ես եմ ջղայնանում, որ չկա: Փակվել է, փչացավ սիրահարվելիքս (ծիծաղում է-LN): Չկա այն մեկը, որին սիրահարվեմ: Երևի շատ  խելացի եմ դարձել, որ ամեն ինչ ճիշտ եմ գնահատում: Իդեալիստ եմ: Ինքը պետք է լինի այսպես, այսպես ու վերջ:

-Իսկ ո՞րն է քո պատկերացրած իդեալական տղամարդը:

-Արտաքինից սկսեմ: Պետք է լինի շիկահեր, կապուտաչյա, հասակը` 1.85-ից սկսած, սպորտային կառուցվածքով,  մկանուտ լինի: Հենց փոր եմ տեսնում, հիասթափվում եմ միանգամից:  Չպետք է լինի էգոիստ, պետք է հարուստ լինի, առատաձեռն, միասեր, չդավաճանող: Պետք է սիրի անակնկալներ մատուցել, զարմացնի ինձ: Պետք է այնպիսի տղամարդ լինի, որ ես ինձ թագուհի զգամ իր կողքին:

-Իսկ երբևէ հանդիպե՞լ ես այդպիսի տղամարդու:

-Չէ, այդպիսի չէ: Բայց եղել է, որ սիրահարվել եմ: Ռուս տղամարդ էր ու իսկապես լավագույնն էր: Մինչև հիմա չեմ գտել այդպիսի մեկին: Ուներ իհարկե թերություններ, բայց իդեալին մոտ էր: Ընդհանրապես հարուստ չէր, մի քիչ ժլատ էր, բայց ընդհանուր լավն էր շատ: Բոլորն ասում են, որ չեմ գտնի: Դե չեմ գտնի, ուրեմն մենակ կմնամ: Ես ու իմ բեմը, էդպես:

-Հաճախ է պատահում, երբ հաջողակ կանայք մնում են միայնակ…

-Այո, իսկապես, հաջողակ և գեղեցիկ կանայք հաճախ միայնակ էլ մնում են: Չեմ վախենում, ուղղակի կարելի է պայմանագրով երեխա ունենալ այդ ժամանակ ու վերջ: Այսինքն` պահանջվելու է միայն իր սերմը, իսկ երեխայի վրա ոչ մի իրավունք կամ պարտականություն չի ունենալու:

-Եթե քեզ երեք բառով բնորոշես, ապա….

-Խենթ, էմոցիոնալ և վառ, խարիզմատիկ:

-Մի անգամ նշել ես, որ մեր շոու բիզնեսում բամբասանքը, ձևականությունը անպակաս են: Այնուամենայնիվ, ունե՞ս ընկերներ շոու բիզնեսից: Եվ առհասարակ ի՞նչ չափանիշերով ես քեզ ընկերներ ընտրում:

-Հաստատ անպակաս է: Ունեմ միայն ծանոթներ, ոչ թե ընկերներ: Միայն «Բարև, ո՞նց ես»: Գուժի հետ եմ հիմա շատ մոտ, ում հետ աշխատում եմ: Ես չունեմ շատ ընկերներ: Եթե մի քանիսն էլ ունեմ, ապա միայն տղաներ են: Աղջիկ ընկերներ շատ մոտ չունեմ: Ուղղակի չպետք է նախանձեն և պետք է լինեն մի քիչ խենթ ինձ նման, ստեղծագործող:

-Բոլորը բողոքում են շոու բիզնեսի ներկայիս վիճակից, բայց ոչ ոք կարծես չի  նպաստում դրա վերացմանը: Ի՞նչը քեզ դուր չի գալիս և ի՞նչ միջոցներ կառաջակեիր  այն շտկելու համար:

-Լավ պրոդյուսերների պակաս կա, երգիչները չեն կարողանում գումար աշխատել: CD-ներով այլևս անհնար է գումար աշխատել, չկան համերգներ, դրա համար երգիչները երգում են ակումբներում 10 կամ լավագույն դեպքում 20 հազարով: Դա շատ վատ է: Ճանաչված երգիչը, որ ամեն տեղ ներկայանում է որպես շոու բիզնեսի բավականին մեծ ճանաչում ունեցող ներկայացուցիչ, կարող է ակումբում ելույթ ունենալ ընդամենը 3000 դրամով: Սխալ է, շատ սխալ: Սա շոու բիզնես չէ: Հարցազրույցները, ֆոտոսեսիաները ամբողջ աշխարհում վճարվում են, իսկ մեզ մոտ անվճար է, «ընկերական» այսպես ասված:  Օրինակ՝ մեկն ինձ առաջարկում էր կիսամերկ ֆոտոշարք անել: Երբ հարցրի՝ ինչքան գումարով, զարմացավ, բողոքեց, թե դա անվճար է: Ես էլ ասացի. «Յա, բա հանվեմ ու ձրի՞, որ, ասենք, Ձեր PR-ը լինի՞»:   Եղած քիչ համերգներին էլ այն արտիստները, որոնց իսկապես ուզում են մարդիկ տեսնել, կարող են չլինել, որովհետև գործում է խնամի, ծանոթ, բարեկամ, սիրուհի կապը:  Մենք գնալով ետ ենք շարժվում` արաբական, թուրքական, ադրբեջանական երաժշտություն ենք մատուցում, որ հայերեն բառերը հանես, հաստատ ադրբեջանական երաժշտություն է մնալու: Ահավոր է:

-Որո՞նք են քո «կիքսերը»:

-Շատ ունեմ: Նյարդային եմ ես, էմոցիոնալ: Դեմքիս ամեն ինչ երևում  է, ուզում եմ թաքցնեմ, բայց երևում է: Օրինակ՝ երբ մեկին չեմ սիրում, անպայման երևում է:

-Ասում են, որ շոու բիզնեսում առաջ են գնում միայն նրանք, ովքեր հարուստ հովանավորներ ունեն: Ունե՞ս դու այդպիսի մեկը: Եթե ոչ, այդ դեպքում հիմնական եկամուտը…

-Ես վառ օրինակ եմ, երևի թե Հայաստանում միակն եմ, որ ոչ մի կոպեկով առաջ չի գնացել: Ինձ վերցրին «Երբ պարում են աստղերը» նախագիծ պարզապես համակրելով: Ես նկարահանում եմ տեսահոլովակներ այսպես. ես իրենց գովազդ եմ անում, իրենք ինձ տեսահոլովակ են տալիս: Վերջերս շատ լավ ռեժիսոր եմ գտել, որ միայն ինձ համար է աշխատում, շուտով կտեսնեք իր պատրաստած տեսահոլովակը նաև ինձ համար: Կայքն ինձ նվիրեցին: Իմ եկամուտը համերգներից, որոնք հիմա չկան, պատվերներից  է կորպորատիվ: Իսկ հիմնականում ակումբն է եկամուտի աղբյուրը: Իսկ հարուստ սիրած չունենք, չենք էլ ունեցել:

-Ի՞նչ ես կարծում, կին լինելու համար առաջին հերթին ի՞նչ է հարկավոր, ի՞նչ հատկանիշներ պետք   է ունենալ:

-Շատ լավ տղամարդ, ով գլխի վրա կպահի կնոջը: Բայց միևնույն է, ինչպես ասում է Ալեգրովան, պետք չէ հույս դնել տղամարդու վրա: Կինը պետք է հույսն իր վրա դնի, ունենա իր գործը:

-Հանդիսատեսը քեզ տեսել է հարսի շորով, հայկական տարազով, կիսամերկ,էլ ի՞նչ անակնկալներ ես պատրաստել:

-Դեկտեմբերին իմ նոր կայքում կլինի մեծ անակնկալ, որ դեռ ոչ ոք նախկինում չի արել:

-Ինչո՞վ ես այժմ զբաղվում և ի՞նչ նորություններ կներկայացնես երկրպագուներիդ:

-Մի քանի օր առաջ բացվեց իմ պաշտոնական կայքը, որը լավագույնն է Հայաստանում: Այն թարմացվելու է ամեն օր, միշտ հետաքրքիր բաներ են լինելու: Հունվարին սպասվում է Go տեսահոլովակը. ռումբա ոճի երաժշտություն է, ես երբեք այդ ոճում չեմ երգել: Գուժն է գրել երգը: Տեսահոլովակում բոլորովին նոր կերպարում եմ լինելու, կարծում եմ շատ կհավանեն և երգը, և տեսահոլովակը: Մարտին սպասվում է punk ոճի տեսահոլովակ իմ հեղինակային երգի հիման վրա: Մի խոսքով` առաջիկայում կլինեն մի քանի շատ հետաքրքիր նորություններ, անակնկալներ իմ երկրպագուների համար, սպասեք…

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11921 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-03-2025 10:58
Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը: Արդյունքում մարդն ավելի շատ է օգտագործում նման սնունդ և գիրանում է, բացատրել են էնդոկրինոլոգները։ Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը:
11-03-2025 10:52
Նյու Օռլեանի հնաոճ իրերի վաճառող M.S Rau ընկերությունը վաճառքի է հանել Փոլ Ռիվերի՝ ամերիկյան հեղափոխության հերոսներից մեկի և մասնագիտությամբ ոսկերչի աշխատանքի մի քանի առարկա: Այդ աշխատանքների թվում է փորագրված սրճեփ, որը փորձագետները գնահատել են ավելի քան մեկ միլիոն դոլար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
11-03-2025 10:41
Աշխատողների մեկ քառորդը, որոնք շատ ժամանակ են անցկացնում աշխատանքային խորհրդակցություններում, իրենց ավելի քիչ արդյունավետ և կենտրոնացած են զգում: Գիտնականները նրանց զգացողություններն անվանել են «չափից շատ խորհրդակցություններից զարթխումի համախտանիշ»։ Չափազանց շատ աշխատանքային խորհրդակցություններն ազդում են մարդկանց վրա, եւ ազդեցությունը տեւում է միջոցառման ավարտից հետո մի քանի ժամ: Ոմանք դա զգացել են մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, մատնանշել են նրանք։
11-03-2025 10:05
Նորաձևության շաբաթվա շրջանակներում Փարիզում ցուցադրվել է Louis Vuitton-ի աշնանային հավաքածուն։ Շոուին մասնակցել են Էմմա Սթոունը, Անա դե Արմասը, ով վերջերս կասկածվում էր Թոմ Քրուզի հետ սիրավեպի մեջ, Ջենիֆեր Քոնելին, Ալիսիա Վիկանդերը, Սաուրս Ռոնանը, Քլոե Մորենցը, Սոֆի Թյորները, Լեա Սեյդուն, Բրիջերթոնի աստղ Ֆիբի Դայնևորը, Ջեյդեն Սմիթը և այլք:

11-03-2025 09:07
Ջեսսի Քեյվը, որն առավել հայտնի է Ռոն Ուիզլիի ընկերուհու՝ Լավանդեր Բրաունի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերում, հայտարարել է OnlyFans-ում անձնական էջի բացման մասին (պլատֆորմ, որը հիմնականում տեղադրում է սեքս բովանդակություն): Այս մասին 37-ամյա դերասանուհին խոսել է իր սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.03.2025
Դիտվել է 598 անգամ
06.03.2025
Դիտվել է 579 անգամ
10.03.2025
Դիտվել է 511 անգամ
07.03.2025
Դիտվել է 492 անգամ
08.03.2025
Դիտվել է 300 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster