Եթե հստակ գիտեք, որ Ձեր մտերիմ ընկերուհու սիրելի տղամարդը դավաճանում է նրան, ուրեմն կանգնած եք երկու կրակի մեջտեղում: Մի կողմից Դուք չեք կարող ոչինչ չասել սիրելի ընկերուհուն ու չփորձել հետ պահել նրան այն մարդուց, ով ակնհայտորեն խաբում է նրան ու փոշի փչում աչքերին: Մյուս կողմից հարց է առաջանում` արդյոք արժե խառնվել ուրիշի կյանքին: Եվ հետո` չէ՞ որ ընկերուհին կարող է պարզապես չհավատել Ձեզ ու խզել կապերը Ձեզ հետ` պնդելով, թե ստում եք:
Եվ այնուամենայնիվ, եթե որոշել եք հայտնել ընկերուհուն սիրելիի դավաճանության մասին լուրը, ուրեմն պատրաստ եղեք վատագույնին: Թեև հարկ է նշել, որ գրեթե բոլոր հոգեբանները կարծում են, որ նման պարագայում լավագույն բանը, որ կարող եք անել, ընկերուհուն տեղյակ պահելն է:
Առաջանում է հարց` իսկ ինչպե՞ս խոսել ընկերուհու հետ այդ թեմայով, ինչպե՞ս զգուշանալ նրա հնարավոր բռնկումից: Ահա երեք հիմանարար խորհուրդ.
Նախևառաջ, հասկացրեք ընկերուհուն, որ Ձեր նպատակը նրան օգնելն է և ոչ թե խանգարելը, բացատրեք, որ Ձեզ համար էլ է դժվար, բայց Դուք էլ չէիք կարողանում լռել:
Հետաքրքրվեք, թե ինչպիսին են նրա ու իր սիրելիի միջև հարաբերությունները ներկայում: Միանգամայն հնարավոր է, որ Ձեր ընկերուհին արդեն ինքն է նկատել որոշ նրբություններ ու արդեն իսկ կասկածում է իր զուգընկերոջը դավաճանության մեջ: Եթե դա այդպես է, ապա խոսակցությունը ավելի հեշտ կանցնի:
Եղեք անսահման զգույշ և ուշադիր: Մի մոռացեք, որ դուք, ըստ էության, որոշում եք դիմացինի ապագան:
21-08-2026 10:27 Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20 Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12 Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35 Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30 90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։