Ճիշտ արթնանալն արվեստ է, որ օգնում է առողջ լինել ու թարմ մշտապես: Այս համոզմունքին է 50-ամյա հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան:
«Մի չինացի բժիշկ շատ վաղուց սովորեցրել է ինձ, թե ինչպես է պետք արթնանալ: Այդ օրվանից ես ամեն առավոտ դեռ անկողնում 7-10 անգամ թեթև հարվածում եմ գլխիս, այնուհետև տրորում եմ ականջներս ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակ դրան, իսկ վերջում մոտ 100 անգամ գլխի պտույտներ եմ կատարում: Այս ամենը խլում է ինձնից մոտ 3-4 րոպե, բայց տալիս է թարմության աննկարագրելի զգացողություն: Արթնանալուց հետո չի կարելի թռչել մահճակալից ցած. քնած վիճակից հետո անցումը ակտիվ կյանքին չպետք է ընդգծված լինի, այլ աստիճանական: Ավելի լավ է ձգվել ու հանգիստ իջնել մահճակալից: Զարթուցիչի ձայնն էլ ցանկալի է, որ լինի հաճելի, ցածր, երկար ու գրավիչ: Ճիշտ է' վերջերս Անգլիայում հայտնաբերել են իդեալական զարթուցիչ. այն որևէ ձայն չի հանում, այլ ստեղծում է արևագալի էֆֆեկտ: Նման զարթուցիչն անշուշտ ապահովում է օրվա անխռով սկիզբ», - ասում է Եկատերինա Անդրեևան:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։