Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ընկերուհիներից մեկի տղամարդու մասին մյուս ընկերուհիները ունենում են երկու տիպի կարծիք` կամ նա ուղղակի հիանալի է, կամ էլ բացարձակ չի համապատասխանում իրենց ընկերուհուն: Հարց է առաջանում` ե՞րբ արժե լսել ընկերուհիներին:
Ընկերուհիները ճիշտ են Ձեր և սիրելիի անհամապատասխանության հարցում, եթե Ձեր վարքագծում սկսել են դրսևորվել հետևյալ գծերը.
Սիրելի տղամարդու հետ Դուք Ձեզ ազատ չեք զգում: Նրա հետ լռում եք այն դեպքում, երբ իրականում շատ եք սիրում խոսել ու ծիծաղել: Դա նշան է, որ ընկերուհիները ճիշտ են:
Թողնում եք Ձեր սիրելի զբաղմունքները: Եթե ընկերուհիները հիմնավորում են իրենց բացասական կարծիքը նրանով, որ Դուք այլևս չեք հաճախում այն խմբակները, որ հիացմունք էին պատճառում Ձեզ առաջ, որ թողել եք բոլոր հոբբիներն ու մոռացել լավ ժամանակ անցկացնելու մասին, ու Դուք էլ եք զգում նման միտում, ուրեմն Ձեր կողքին իրոք այն տղամարդը չէ, որ պետք է:
Այլևս չեք հետաքրքրվում «քաղաքականությամբ»: Սա ընդամենը օրինակ է: Նկատի ունենք այն, որ, եթե նախկինում Ձեզ հետաքրքրում էր քաղաքականությունը, իսկ հիմա Դուք ողջ օրն անգամ ընկերուհիների հետ խոսում եք ոչ թե Ձեր, այլ Ձեր սիրելի տղամարդու հետաքրքրություններից, օրինակ՝ ձկնորսությունից, ուրեմն հարաբերություններն իրոք այն չեն:
Եթե սիրելին դարձել է Ձեր կյանքի միակ կենտրոնը: Անգամ եթե Դուք բոլորին ասում եք, որ ուղղակի «ապրում եք Ձեր կյանքով», բայց հոգու խորքում զգում եք, որ նրա հետ հաճախ եք տխրում, իսկ ընկերուհիների հետ ժամանակն ուղղակի թռչում է, ուրեմն հետևություններ արեք:
11-06-2026 12:22 Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25 Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27 84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30 76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29 Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։