Ծննդաբերությունից հետո Հնդկաստանի ամենագեղեցիկ կինը և միլիոնավոր կինոսերների կուռքը զգալիորեն գիրացավ: Նրա լուսանկարները ցնցեցին բոլորին: Ինքը` Աիշվարյան, սկսեց խուսափել տեսախցիկներից և պարզ դարձավ, որ նա չափազանց լուրջ է վերաբերվում կազմվածքի փոփոխությանն ու ամեն ինչ կանի վերականգնվելու համար:
Նիհարելը նրանից բավական ժամանակ պահանջեց: Եթե հայտնի մոդել Միրանդա Քերը ծննդաբերությունից երկու ամիս անց արդեն պոդյումին էր, ապա Աիշվարյան երեխայի ծննդյան երկրորդ ամսում դեռ շարունակում էր քաշ հավաքել:
Բայց արի ու տես, որ իր 39-ամյակի տոնակատարությանը` նոյեմբերի 1-ին, դերասանուհին ներկայացել է շշմեցնող տեսքով: Նա ազատվել է ավելորդ կիլոգրամներից և չի թաքցնում իր գաղտնիքը:
Ահա այն.
Դերասանուհին ամեն օր ընդունում է 8-10 բաժակ մաքուր ջուր: Այն հիանալի պայքարում է վնասակար նյութերի ու ճարպի դեմ:
Դեմքը Աիշվարյան խնամում է բեսանով: Այդպես են Հնդկաստանում անվանում չորացրած ոլոռից պատրաստած ալյուրը, որը դերասանուհին խառնում է կաթի հետ ու քսում դեմքին:
Նա չի ծխում և չի չարաշահում ալկոհոլը: Այլ կերպ ասած` հետևում է առողջ ապրելակերպին:
Դերասանուհին անկեղծորեն հավատում է մտքի ուժին: Նա վստահ է, որ դրական մտքերը մեզ ավելի գեղեցիկ են դարձնում: Մի խոսքով` մտածեք, որ դուք կարող եք նիհարել, և կնիհարեք:
Բոլորն են հիանում Աիշվարյայի գեղեցիկ հայացքով, իսկ նա պնդում է, որ առանց կնճիռների ճակատն ու փայլուն աչքերը լավ քնի արդյունքն են:
Իսկ Աիշվարյայի մազերի փայլի գաղտնիքը կոկոսի ու պալմայի յուղերն են:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։