Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սխալ կլինի ասել, որ ինձ միայն տղամարդիկ են դուր գալիս. Լորին («Եվրատեսիլ 2012»)

10.11.2012

Լորին անունն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ «Եվրատեսիլ» մրցույթից, որտեղ այս 29-ամյա հաճելի ձայնով աղջիկը հաղթանակ տարավ: Նրա «էյֆորիական» տրամադրությունը կիսեց  ամբողջ աշխարհը: Լորինի (Loreen) «Էյֆորիան» շրջադարձային հաջողություն բերեց նրան, բազմաթիվ երկրներում այն դարձավ հիթ, իսկ երգչուհին ձեռք բերեց միլիոնավոր երկրպագուներ աշխարհի յուրաքանչյուր անկյունում:

Մամուլը Լորինին «հանելուկ-աղջիկ» անվանեց: Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի:

Շվեդ երգչուհի Լորին Զինեբ Նորա Թալհաոուին արմատներով Մարոկկոյից է, ծնվել է 1983թ. հոկտեմբերի 16-ին:  Շատ շուտով նրա բազմանդամ ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա:  Լորինը 12 տարեկան էր, երբ մահանում է նրա հայրը: 7 երեխաների խնամքն ամբողջովին ընկնում  է մոր ուսերին: «Մայրս ինձ համար օրինակ է, իդեալ: Նա անհավանական երևույթ է այս կյանքում: Մայրս շատ պինդ, ուժեղ ռազմիկ է»,- ռուսական թերթի հետ հարցազրույցում ասել է Լորինը: 

Շատ փոքր տարիքից ձևավորվում է աղջկա ինքնուրույնությունը, կազմակերպչական ջիղը: Տանը կազմակերպած իր մենահամերգներին Լորինը հանդսիատես էր դարձնում ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև բակի երեխաներին: «Երբ ես երեխա էի, ընտանիքով հաճախ էինք մեկնում Մարոկկո` տատիկիս մոտ:  Մենք երեխաներով հավաքվում էինք և թմբուկ նվագում, երգում: Երաժշտությունը մեր տարերքն է»:

Երաժշտական Օլիմպում իր առաջին հաջողությանը Լորինը հասավ 2004թ. շվեդական երաժշտական մրցույթում` «Idol 2004», որտեղ աղջիկը մտավ կիսաեզրափակիչ և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:  Այս ընթացքում Լորինը հանդիպում էր մրցույթի մեկ այլ մասնակցի` Դանիել Լինդստորմի հետ: Երեք տարի համատեղ կյանքից հետո զույգը բաժանվում է: «Չեմ սիրում մեկնաբանել իմ հարաբերությունները, պարզապես չհասկացանք միմյանց, բայց հիմա ընկերներ ենք»:

Մեկ տարի անց երգչուհին ծանոթանում է  շվեդական երաժշտական խմբի հետ` RobnRaz, որի հետ էլ թողարկում է իր առաջին համատեղ սինգլը` The Snake. Այն  շատ արագ ճանաչվածություն բերեց նրան իր հայրենիքում:

Լորինը մեկ տարի ամբողջովին հեռանում է բեմից, համերգներից, խուսափում հանդիպումներից: Իսկ այդ տարօրինակ դադարից հետո Լորինի բարեկամներն ու ծանոթներն անգամ դժվարությամբ էին նրան ճանաչում:  Մի փոքր թմբլիկ դեմքից մնացել էին միայն լավ արտահայտված այտոսկրերը, փքված գանգուրներից՝ երկար, սև ու հարթ մազեր: Սա շշմեցնող փոփոխություն էր:

2012-ի մարտին Լորինը հաղթող է դառնում  «Melodifestivalen» հեռուստամրցույթում, որն էլ տալիս է նրան «Եվրատեսիլ 2012»-ի ուղեգիր:  «Ես գնացել էի հաղթելու, բայց սրտիս խորքում  չէի էլ հավատում, որ կարող է այդպես հաջողությունը դեպի իմ կողմը թեքվել: Ես իսկապես էյֆորիայի մեջ էի. երբ ուշքի եկա, բոլորը ինձ շնորհավորում էին, համբուրում: Ես մտածում էի` Աստված իմ, այս որտե՞ղ եմ, ի՞նչ է կատարվում»:  Լորինը դարձավ Եվրատեսիլ 2012-ի հաղթող իր «Euphoria» երգով: Հանդիսատեսին ցնցել էր նրա հանգստությունը բեմի վրա,  ներդաշնակ պարն ու ձայնի հանգստացնող ուժը: «Երգն ազատության մասին է: Այն մասին, որ ազատություն պետք է լինի հարաբերություններում, ամենուր: Դա է ներդաշնակության գրավականը»:

 Ի դեպ, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ միջոցառումը տեղի էր ունենում, Լորինը զբաղվում էր ոչ միայն երգով, այլև հավասարություն քարոզելով:  Լորինը լուրջ զբաղվում է նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ` առանձնակի տեղ տալով կանանց իրավունքներին: «Մեր ժամանակներում, որ թվում է, թե քաղաքակրթությունը դարձել է ապրելաձև, անհանդուրժելի է այն անհավասարությունը, այն բարդությունները, որ ստեղծվում են մարդու առաջ միայն այն պատճառով, որ նա կին է»:

Եվրատեսիլից հետո Լորինի կյանքը շրջադարձային կերպով փոխվում է: Նա ձեռք է բերում ճանաչում, միլիոնավոր երկրպագուներ, ովքեր աշխարհի ամենատարբեր ծայրերում սպասում են իրենց սիրելի երգչուհու ելույթներին: «Եվրատեսիլից հետո ես կորցրի միայնակ մնալու հնարավորությունը: Անվերջ թռիչքները, հարցազրույցները, մարդիկ… Ես սարսափով եմ գիտակցում, որ այս ամենը ինձ դեռ երկար տարիներ ուղեկցելու  են»:

Լորինը երաժշտության հետ համատեղ ակտիվ զբաղվում է նաև յոգայով: Նա սիրում է առանձնանալ, խորհել, ինքն իր հետ վիճել, հանդարտվել: «Ես երկար տարիներ զբաղվում եմ յոգայով:  Այն ինձ հանգստացնում է, բերում հոգեկան հավասարակշռության: Մեդիտացիաներն իմ առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Եվրատեսիլում իմ ելույթից առաջ էլ ես 1 ժամ հյուրանոցի համարում մեդիտացիա էի անում»: 

Այն բանից հետո, երբ Լորինը հայտնի դարձավ լայն հասարակության համար, սկսվեցին քննարկումներ նրա հավատի, սեքսուալ կողմնորոշման և նույնիսկ սեռի մասին: «Ինձ և ընտանիքիս հունից հանում է այդ բամբասանքը: Ես տրանսվիստիտ չեմ, ես կին եմ: Այդպիսի անմիտ բամբասանքը ես բազմիցս հերքել եմ` ցուցադրելով իմ մանկության նկարները, տեսագրությունները»:

Իսկ այ սեքսուալ կողմնորոշության հարցում Լորինն իր տեսակետն ունի: «Ամենևին կարևոր չէ, թե ինչ սեր եք դուք զգում: Չէ որ դուք սիրահարվում եք ոչ թե մարմնին, սեքսին, այլ մարդու հոգուն: Սխալ կլինի ասել, որ ինձ միայն տղամարդիկ են դուր գալիս:  Ես պարզապես ուզում եմ գտնել իմ սերը»: Լորինը երբեք չի թաքցնում, որ բիսեքսուալ է, բայց և հերքում է, որ երկարատև կապ է ունեցել որևէ կնոջ հետ: Առհասարակ նա միշտ ասում է, որ ժամանակ չունի անձնական կյանքը դասավորելու: «Անիմաստ է ինձ անձնականից հարցեր տալը: Ես այն չունեմ: Իմ կյանքի ռիթմով շատ դժվար է որևէ հարաբերություն ունենալ: Ես չունեմ այդ ժամանակը: Բայց ես միշտ բաց եմ սիրո համար»:  

Հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ իրականում շատ ամաչկոտ և համեստ անձնավորություն է: Նրան տրանսի մեջ կարող է գցել լավ երաժշտությունը: «Երաժշտությունը, որ ինձ ոգեշնչում է, նման է տրանսի մեղեդայնությամբ և վոկալով: Դա այնպիսի կատարողներ են, ինչպես օրինակ Բորկը և հատկապես Լիզա Ջերարդը»:

Բոլորովին վերջերս` հոկտեմբերի 24-ին, թողարկվեց Լորինի առաջին ալբոմը` «Heal»: Ալբոմում ներառված երգերը մի քանի տարիների աշխատանք են, իսկ երգերի կոմպոզիցիաների մի զգալի մասը պատկանում է հենց երգչուհուն: «Ես այնքան երկար եմ զբաղվել երաժշտությամբ, որ դրա ստեղծումը այն չէ, ինչ ես կարող եմ նոր բան համարել ինձ համար: Այդ պատճառով էլ դժվար թե կարողանամ ես այն դեբյուտային համարել»:

Դե ինչ, Լորինի կարիերայի մեկնարկը համաշխարհային մասշտաբով տրված է, մնում է նրան հաջողություն մաղթել` իր էյֆորիական տրամադրությամբ:

Պաշտում եմ ձմեռը, պաշտում եմ ձյունը: Կարող եմ ժամերով խոսել ձյան հետ, ու հավատացեք, լսում եմ նրա արձագանքը, պատասխանները:

Այնքան անմիտ է չանել մի բան, ինչ Ձեզ դուր է գալիս, ինչ զգում եք, ինչ ուզում եք… Վարվեք այնպես, ինչպես սիրտն է թելադրում, և Դուք երջանիկ կլինեք:

Մի խաբեք ինքներդ Ձեզ, մի ձևացեք: Թողեք այդ ավելորդությունները ու զգացեք՝ ինչքան հաճելի է սեփական դեմքով ներկայանալ:

Երբ ես վերջին անգամ իմ հայրենիք էի գնացել` Մարոկկո, իմացա, որ զարմուհիներիցս մեկին 13 տարեկանում ամուսնացրել են: Դա դեռ քիչ է, 40 տարեկան տղամարդու հետ: Նույնը ինձ հետ կլիներ, եթե ծնողներս չտեղափոխվեին Շվեդիա:   

Միշտ ձգտում եմ ազատության, բայց անում եմ ամեն ինչ, որ չդառնամ դրա գերին:

Ես ոչ մուսուլման եմ, ոչ քրիստոնյա… Երբ մի փոքր հասունացա, հրաժարվեցի որևէ կրոնի հավատալ: Կարելի է ասել, որ այժմ չունեմ ոչ մի կրոնական պատկանելություն:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6267 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 373 անգամ
25.04.2024
Դիտվել է 231 անգամ
26.04.2024
Դիտվել է 200 անգամ
27.04.2024
Դիտվել է 185 անգամ
30.04.2024
Դիտվել է 79 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster