Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ մտահոգում է հարցը, թե տղամարդիկ կանանց հատկապես որ հատկություններն են գնահատում: LN-ը կփորձի կազմել իդեալական կնոջ պատկերը տղամարդկանց աչքերով:
Նախ ասենք, որ տարիքի հետ տղամարդկանց ցանկությունները՝ կապված հակառակ սեռի հետ, փոխվում են: 20-25 տարեկանում տղաները շեշտը դնում են կնոջ գեղեցկության ու սեքսուալության վրա ու հաճախ ցանկանում են ունենալ ոչ թե լուրջ, այլ ժամանակավոր հարաբերություններ:
30 տարեկանին մոտ տղամարդիկ սկսում են ավելի շատ գնահատել կնոջ մեղմությունը, ներքին գեղեցկությունը, կենցաղավարությունը, քանի որ այդ տարիքում նրանք առավել հաճախ մտածում են ընտանիք կազմելու մասին:
40 տարեկանից հետո տղամարդու համար առաջնային են դառնում կնոջ համբերատարությունն ու զիջողականությունը:
Այնուամենայնիվ, կողակցին գեղեցիկ տեսնելու ձգտումը ոչ մի տարիքում լիովին չի մարում տղամարդկանց մեջ: Այնպես որ, սխալ են այն կանայք, ովքեր միայն երիտասարդ տարիքում են հիշում մանիկյուրի, վարսահարդարման ու հագուստի մասին, իսկ տարիքի հետ իրենց թույլ են տալիս մոռանալ, որ պետք է ֆորմայի մեջ լինել, հաճախ գիրանում են ու դառնում անխնամ: Շատ կանայք, ովքեր 30-ից հետո սկսում են քաշ հավաքել, ասում են՝ իբր տղամարդկանց դուր չեն գալիս նիհար աղջիկները. այո, դա ճիշտ է, բայց մի բան է թմբլիկությունը, մեկ այլ բան' ճարպակալումը:
Տղամարդիկ կանանց մեջ բարձր են գնահատում են նաև առողջ անկախությունը, որը չի տանում ֆեմինիզմի, շփվելու կարողությունը, խելքը, բայց ոչ ինտելեկտով բոլորին բուռը հավաքելու ցանկությունը, հումորի զգացումը, իրեն հետևելու կարողությունը:
09-04-2025 10:20 Մեծ Բրիտանիայում առաջին կինը երեխա է ունեցել արգանդի փոխպատվաստումից հետո։ Բրիտանուհի Գրեյս Դեւիդսոնը սեփական արգանդ չուներ, եւ այնուամենայնիվ, նա մայր դարձավ։ Նրա հարազատ քույրը՝ Էմին, դարձավ արգանդի դոնոր. երկու տարի առաջ վիրաբույժները կանանց ենթարկել էին օրգանի փոխպատվաստման բարդ վիրահատության:
09-04-2025 09:37 Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը: Ըստ սննդաբանների՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե երկաթի պակասի պատճառով է գլխացավ առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս։ Եթե գլխացավն առաջացել է ուղեղի անոթային խցանման և արյան ցածր ճնշման հետևանքով, կարող եք ջուր խմել և աղի ինչ-որ բան ուտել: Արյան բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում ուտել կալիումով հարուստ կամ միզամուղ ազդեցություն ունեցող մթերքներ, օրինակ՝ դդում, կանաչ տերևավոր բանջարեղեն, ընկույզ, կակաո, խուրմա, լոլիկ:
09-04-2025 02:31 Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է իր կազմվածքը 55 տարեկանում՝ Instagram-ի գրառմամբ ցուցադրելով իր հիասքանչ կազմվածքը։ «Իմ մարմինը․ ես քրտնաջան աշխատում եմ դրա վրա, բայց այն դեռ ավելի լավն է, քան երբևէ»,–գրել է նա՝ հրապարակելով իր լուսանկարը՝ սև բոդիով և թիկնոցով։
08-04-2025 10:43 Ջենիֆեր Լոպեսն իր «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ On The JLo-ի Instagram-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
08-04-2025 05:28 «Նա ասաց՝ «ներողություն»։ Մադոննան հաշտվել Էլթոն Ջոնի հետ, ով նրան անվանել էր «տոնավաճառի մերկապարուհի»։ Մադոննան պատմել է, որ 78-ամյա Էլթոնին հանդիպել է Saturday Night Live-ի ետնաբեմում, որտեղ նա հյուր էր: «Երբ իմացա, որ Էլթոն Ջոնը հյուր է լինելու SNL-ում, որոշեցի գնալ կուլիսներ և դեմ առ դեմ հանդիպել նրան։ Առաջին բանը, որ նա ասաց՝ «ներողություն եմ խնդրում», և մեր միջև պատը փլվեց»,- գրել է նա իր Instagram-ում։