Այս տարի ներկայացրեցիք նոր տեսահոլովակ` «Յարս խռովել է»: Երկարատև լռությունից հետո նոր աշխատանք, նոր մոտեցում: Ի՞նչ է պետք Էլլա Տարունցին ստեղծագործելու համար: Ո՞րն է Ձեզ համար ստեղծագործական ճիշտ մթնոլորտը:
Այն աշուղական երգ է, որը ես երգել եմ 8 տարի առաջ իմ 2-րդ ձայնասկավառակում: Պարզապես մարդիկ շատ էին լսում այդ երգը, և ես որոշեցի տեսահոլովակ նկարահանել: Իսկ ստեղծագործելու համար Էլլա Տարունցին պետք է սեր ու դրա հետ կպված ամեն ինչ՝ նույնիսկ կորուստը:
Ինչո՞վ են պայմանավորված ստեղծագործական դադարները, երկարատև լռությունները:
Պատճառներից մեկը իմ` երկրից հաճախ բացակայելն է, եւ դրա հետևանքով էլ մուսայի պակասը:
Էլլա Տարունցի ստեղծագործական ոճը կտրուկ տարբերվում է: Զուտ ճաշակի խնդիր է, թե՞…
Դա մտածելակերպ է, ուրիշ ոչինչ:
Շատ վաղուց եք հաստատվել հայկական շոուբիզնեսում, սակայն այն երգչուհիներից եք, ում հազվադեպ ենք տեսնում էկրաններին, համերգներին: Ինչի՞ հետ է կապված:
Շատ չեմ պայքարում եթերի համար ու չեմ փոշմանել: Կարևորը լավ եմ զգում երգելիս, իսկ ապացուցելու ոչինչ չունեմ:
Շատերի կարծիքով հայկական շոուբիզնեսում լճացման շրջան է: Եթե որպես մասնագետ, ոլորտից հասկացող մարդ գնահատեիք այսօրվա մեր շոուբիզնեսը…
Դե ես չեմ էլ պատրաստվում գնահատական տալ մարդկանց, մարդիկ ապրում են իրենց ձևով: Իսկ բիզնեսի մասին անիմաստ է խոսել, չկա….
Բացի աշուղական երգերից, կատարում եք նաև Ձեր հեղինակային երգերը: Ձեր երգացանկից կառանձնացնե՞ք Ձեզ ամենահոգեհարազատ երգերը:
Ես իմ բոլոր երգերն եմ սիրում: Մինչ օրս կատարած բոլոր երգերը, թե հեղինակային, թե աշուղական, եթե որոշել եմ երգել, ուրեմն սիրում եմ:
Էլլա, հարցազրույցներից մեկում ասել եք, որ դեռ սովորելու տարիներին Ձեզ ընդհանրապես չէիք պատկերացնում էստրադային ոճում, ավելի հակված էիք դեպի դասականը: Ինչո՞ւ փոխվեցին նախասիրությունները:
Ժամանակներն էին այդպիսին: Հեշտ էր այդպես գումար վաստակելը, իսկ այն ժամանակ դա կարևոր էր:
Ինչո՞վ եք այժմ զբաղվում:
Այսօր ունեմ 12 նոր երգ, նկարահանում եմ տեսահոլովակ և նկարահանվում «Եռաչափ սեր» հեռուստասերիալում:
Բացի երգչուհուց, Էլլա Տարունցին մենք տեսանք նաև որպես հաղորդավարուհի, լրագրող… Ի վերջո ո՞րն է Ձերը:
Դրանք բոլորն էլ իմ հիմնական մասնագիտությանն առնչվող մասնագիտություններ են, որտեղ ես կարողանում եմ դրսևորել ինձ:
Ասում են` կնոջը հասկանալու համար նախ պետք է հասկանաս ու ընդունես իր ոճը: Ո՞րն է Ձեր ոճը, եթե կարելի է այդպես ասել` «կյանքի ոճը»:
Անկեղծությունը: Դա իմ ապրելաձևն է, այլ կերպ չեմ էլ կարող, սուտ կլինի: Մարդիկ ինձ չեն սիրի ստի մեջ:
Իսկ ի՞նչը կարող է հիասթափեցնել Ձեզ մեր իրականության մեջ:
Արդեն քիչ բաներ: Շուտ ինձ խելքի եմ բերում ուրիշ՝ լավ երևույթներով:
Երեխա, հատկապես տղա երեխա դաստիարակելու դժվարությունների մասին ամենից լավ Դուք կիմանաք, քանզի միայնակ եք դաստիարակել Ձեր որդուն: Ի՞նչ սկզբունքներ ունեք այս հարցում:
Երջանիկ մայր եմ: Դժվարության մասին չեմ էլ մտածել, ամեն բան արել եմ հաճույքով և հասկանալով: Պատրաստ եմ եղել ցբոլոր դժվարությունները հաղթահարել: Փառք Աստծու, որ հաջողվել է: Իսկ հետոն կտեսնենք, չեմ կարող գուշակել:
Մի առիթով նշել եք, որ երազում եք ամուսնանալ և աղջիկ երեխա ունենալ: Արդյո՞ք իրականացման ճանապարհին է Ձեր երազանքը…
Հիմա էլ եմ երազում ինձ նման խելացի, սիրուն աղջիկ ունենալու մասին, բայց…
Եզրափակելով զրույցը` եթե այս կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք:
21-12-2024 12:11 Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15 Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28 Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14 Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։