Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ բախտը բերել է` ես ծնվել եմ սարսափելի աղքատության մեջ. ՄԻՐԵՅ ՄԱՏՅՈ

07.11.2012

Նրա արվեստը Ժուդի Գարլանդի, Մորիս Շեվալյեի, Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի ավանդույթների շարունակությունն է: Նրան հաջողվել է աշխարհի գրեթե բոլոր մեծագույն բեմերը լցնել ջերմությամբ ու վերածել հարմարավետ օջախի, որտեղ բոլորը միմյանց մտերմաբար ժպտում են: Նրան կատակով «Ավինիոնի կույս» են անվանում, քանի որ նա իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել է երգին` մոռանալով անձնական կյանքի մասին: Նա մեր օրերի հզորագույն ձայներից ու համեստագույն կանանցից մեկն է` հայտնի ֆրանսուհին` Միրեյ Մատյոն:

Ծնվելով հասարակ որմնադրի աղքատ ընտանիքում և լինելով նրա 14 երեխաներից ամենամեծը` Միրեյ Մատյոն մանկուց վարժվել է կյանքի դժվարություններին: Նրա ընտանիքն ապրել է ցուրտ տնակում առանց տարրական կոմունալ պայմանների ընդհուպ մինչև 8-րդ երեխայի ծնունդը, ինչից հետո միայն բազմազավակ ընտանիքին տրամադրվել է չորսսենյականոց բնակարան: Հետագայում Մատյոն կասի. «Իմ բախտը բերել է` ես ծնվել եմ սարսափելի աղքատության մեջ, ինչն էլ ցույց է տվել, որ չկա այլ ելք, քան շատ ու լավ աշխատելը»:

Դպրոցում Միրեյը երկուսից բացի ոչինչ չի ստացել: Բայց դա կապված է եղել նրա առաջին ուսուցչուհու վերաբերմունքի հետ: Վերջինս շարունակ ստիպելիս է եղել ձախլիկ Միրեյին գրել աջ ձեռքով և հարվածել է նրա մատներին ամեն անգամ, երբ աղջնակը գրիչն առել է ձախ ափի մեջ: Արդյունքում Միրեյն սկսել է կակազել կարդալիս, և ուսուցչուհին որոշել է նրան տեղափոխել վերջին նստարան: Այս վերաբերմունքն ստիպել է փոքրիկին առհասարակ չլսել դասերը: Եվ չնայած ուսուցչուհին հաջորդ դասարանում փոխվել է` Միրեյը որոշել է հեռանալ դպրոցից ու աշխատել:

13-ամյա աղջնակը աշխատանքի է ընդունվել ծրարների արտադրամասում: Երկու տարի անց հասել է այն երջանիկ պահը, որի մասին արդեն հիշատակեցինք. նրա ընտանիքը տեղափոխվել է մեծ բնակարան, որտեղ եղել է Միրեյի համար չտեսնված մի բան` լոգասենյակ: Հետագայում նա հիշել է այդ օրերը. «Այդ պահին դա լավագույն օրն էր իմ կյանքում: Առաջին անգամ ես լոգանք ընդունեցի: Աննկարագրելի զգացողություն էր»:

Մանկուց Միրեյը սիրել է երգել և ծրարների արտադրամասում աշխատելիս հաճախ երգել է քթի տակ: Այդ հակումը նրան հորից է փոխանցվել, ով հիանալի տենոր էր: Ահա, թե ինչ է գրում Մատյոն իր հուշերում. «Հայրս երգում էր տանը, աշխատասենյակում: Լսելով նրան` ես քարանում էի, ասես կախարդված լինեի: Հենց լսում էի նրա ձայնը սկսում է երգել նրա հետ, ինչը հիացմունք էր պատճառում հորս: Եկավ նաև այն հիանալի օրը, երբ նա հայտարարեց, որ ես կարող եմ մասնակցել տոնական երգեցողությանը»: Այդպես Միրեյն սկսեց հոր հետ զուգերգերով հանդես գալ եկեղեցական երգչախմբում: 16 տարեկանում նա մասնակցեց երգի միջքաղաքային մի մրցույթի, զբաղեցրեց 2-րդ տեղը, բայց չկոտրվեց ու շատ շուտով հաղթեց այդ մրցույթում` Ավինյոնի քաղաքապետարանի կողմից ստանալով հնարավորություն մեկնել Փարիզ:

Փարիզը գրեթե միանգամից նրա մեջ գտավ ապագա աստղին: Միրեյի հենց առաջին ելույթը` «Jezebel» երգի կատարումը ֆուրոր առաջացրեց:

Բայց և շատերը միանգամից համեմատեցին նրան Էդիտ Պիաֆի հետ, ասացին, որ Էդիտը, ով մահացել էր Միրեյի հայտնությունից երկու տարի առաջ, ի դեմս նրա վերակենդանացել է: Ինչևէ, առաջին ելույթի հենց հաջորդ օրը պրոֆեսիոնալ պրոդյուսեր Ջոնի Սթարկը պայմանագիր կնքեց Միրեյ Մատյոյի հոր հետ ու սկիզբը դրեց նրա պրոֆեսիոնոլ կարիերայի: Ջոնին դարձավ Միրեյի երկրորդ հայրը,  սովորեցրեց նրան բացարձակապես ամեն ինչ, ինչը նա չէր կարող սովորած լինել մանկության տարիների չքավորության պատճառով` վոկալ, նոտաներ, բեմական կեցվածք, խոսքի կուլտուրա, վարքականոններ…Հանճարեղ ձախլիկը շատ արագ ընկալեց ամեն ինչ և շատ շուտով` Սթարկի հետ համագործակցության 4-րդ շաբաթվա ընթացքում, կանգնեց Փարիզի մեծագույն բեմերից մեկին` «Օլիմպիային»:

«Օլիմպիայում» ևս մեկ անգամ ի հայտ եկավ հին խնդիրը: Մատյոյի ելույթից առաջ կազմակերպիչները հանդիսականներին բաժանեցին հարցաթերթիկներ` կազմված 3 հարցից` 1. Դուր եկա՞վ Ձեզ Միրեյ Մատյոն: 2 Խանգարու՞մ է Ձեզ նրա և Էդիտ Պիաֆի նմանությունը: 3 Մասնակցե՞լ եք նրա որևէ այլ ելույթի: Հանդիսականների զգալի մասին Միրեյը դուր եկավ, բայց տպավորությունն այնպիսին էր, որ նա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեծն Պիաֆի ստվերը: Բանն հասավ այնտեղ, որ Սթարկը ուղղակի ցույց տվեց Միրեյին մամուլից քաղվածքներ «երկրորդ Պիաֆ», «Պիաֆի ստվերը» արտահայտություններով ու կտրուկ ասաց, որ նրա ոճը պետք է փոխել, քանի որ այդպիսի հզոր ձայնը չի կարող պարզապես ինչ-որ մեկի` թեկուզ հանճարեղ մեկի շարունակությունը լինել: Սթարկը հավատաց, որ Միրեյ Մատյոն բոլորովին այլ երևույթ է ֆրանսիական էստրադայում և սկսեց աշխատել նրա ոճը հիմնովին փոխելու ուղղությամբ, նույնիսկ արգելեց Միրեյին լսել Էդիտ Պիաֆի ձայնագրությունները:

Շատ շուտով կայացավ Միրեյի ճակատագարական հանդիպումը ֆրանսիական էստրադայի «կնքահոր»` Մորիս Շեւալյեի հետ: Մեծն երգիչը տեսավ նոր ծագող աստղին ու ասաց. «Ահա, թե ինչպիսին եք դուք, քնքուշ փոքրիկ: Նկատեք, ես չեմ ասում «փոքրիկ Պիաֆ», քանի որ Ձեր երկուսի մեջ ահռելի տարբերություն եմ տեսնում: Հիշեք` փոքրիկ Պիաֆը քայլեց կյանքի ստվերոտ կողմով, իսկ Դուք կյանքի արևոտ կողմով պիտի քայլեք»:

Այս արտահայատությունը փոխեց Միրեյ Մատյոյի ողջ կարիերան: Նրան անմիջապես սկսեցին այլ կերպ ընկալել: Հայտնության առաջին իսկ ձայնասակավառակը` «Mon credo»-ն, մեկ միլիոն օրինակով տարածվեծ ողջ Ֆրանսիայում:

Եվ չնայած ազգային ճանաչմանը շատ արագ փոխարինելու եկավ նաև համաշխարհային հռչակը` Միրեյը գիտակցում էր, որ իր ուղին հարթել է ո'չ հայրը, ո'չ ինքը, ո'չ էլ անգամ Մորիս Շեվւալյեն: Առաջինը նրան մեծ բեմ դուրս բերեց Ջոնի Սթարկը… Հայրիկ Ջո` այսպես էր անվանում Միրեյն իր պրոդյուսերին, ում խորապես երախտապարտ էր. «Հայրիկ Ջոն իմ բարի հրեշտակն էր, - հետագայում հիշում է Միրեյը, - Նա ինձ երգչուհի դարձրեց: Նա ապրում էր հանուն ինձ, իսկ ինձ մնում էր պարզապես երգել: Նա վարդերից քաղում էր փշերը, իսկ վարդերը մնում էին ինձ` իբրև սիրո ու հարգանքի արտահայտություն: Միսյո Սթարկը մահացավ կաթվածից 1989 թվականի գարնանը: Նրա մահից հետո այնպիսի վատ լուրեր սկսեցին պտտվել… Չար լեզուներն այնպիսի խոսքեր էին ասում, Աստված իմ, մեզ սկսեցին սիրեկաններ անվանել, ասել` իբրև ես գաղտնի եմ պահում բոլորից, բայց լույս աշխարհ եմ բերել նրա երեխային… Ինչպիսի անամոթություն: Նման խոսքերն ուղղակի զզվելի են…»:

Ինչևէ, հանճարեղ պրոդյուսերի ու հանճարեղ երգչուհու համագործակցության արդյունքում հյուսվեց Միրեյ Մատյոյի «գաղտնիքը», որ մինչ օրս ոչ ոք չի կարողանում բացահայտել… Ի վերջո ի՞նչն է նրա հաջողությանը նպաստում, ի՞նչը դարձրեց Ավինյոնի հասարակ դպրոցականին համաշխարհային մասշտաբի աստղ, դժվար է ասել: Ակնհայտ է միայն մեկ բան` երգն է նրա սերը, հոգին, Աստվածը: Միրեյ Մատյոն այն քչերից է, ով ամեն ինչ զոհաբերել է ոչ թե հանուն կարիերայի, այլ հանուն երգի: Ինքն է խոստովանում. «Ես պետք է երգեմ օրը 10 ժամ ամենաքիչը: Դա իմ օրգանիզմի պահանջն է»:

Եվ նա երգում է` ստիպելով շատերին մտածել` կյանք առանց տղամարդու. բայց ինչու՞…

1983-ին Միրեյ Մատյոն հանդիպում էր մի գործարարի հետ: Ամուսնությունից 1 ամիս առաջ բիզնեսմենը ուլտիմատում ներկայացրեց Միրեյին. «Ես ուզում եմ լավ ընտանիք, խոստացիր, որ երբ մենք երեխա կունենանք, դու կդադարես երգել»: Այդ գործարարը «խելագար էր»` դադարել երգել… Մի՞թե հնարավոր էր դա: Միրեյը գրեթե եկեղեցուց փախավ, քանի որ չէր կարող չերգել, ստել էլ չէր կարող և մինչ օրս էլ չի սովորել:

Վերջերս ֆրանսիական մամուլը ողողվեց նյութերով այն մասին, որ Միրեյ Մատյոն վերջապես գտել է իր կյանքի տղամարդուն: Նա հաճախ մասնակցում էր տարբեր երեկույթների հայտնի դիմահարդար Օլիվիե Էշոդմեզոնի հետ: Վերջինս բնավ էլ չէր թաքցնում իր զգացմունքներն, ու թվում էր` նշանդրեքի մատանին շատ շուտով հնարավոր կլինի նկարել նաև Միրեյ Մատյոյի ձեռքին… Բայց ոչ:

Ցավոտ բաժանումը կրկին հաջորդեց երկարատև հարաբերություններին: Երգչուհին ինքը այսպես է մեկնաբանում. «Կարիերայիս ամենասկզբում հայրիկ Ջոն մի անգամ ասաց ինձ` «երբ մարդը սիրահարվում է, նա չի քնում, չի ուտում, չի աշխատում»:

Հիմա ես գիտեմ, որ հաղթելու համար քնելը, ուտելն ու աշխատելը կարևոր նախապայմաններ են: Ես սիրում եմ ընտանիք, երեխաներ, չեմ վախենում դժվարություններից, քանի որ մեծացել եմ մի տանը, որտեղ 14 երեխա է եղել, իսկ ես եղել եմ ամենամեծն ու փաստացի զբաղվել եմ նրանց հոգածությամբ: Ես սովոր եմ, բայց կարիերաս խանգարում է: Հնարավոր չէ համադրել անհամադրելին: Հրաշքներ չեն լինում»:

Երբ Միրեյ Մատյոյին հարցրել են `ինչպես կկազմակերպեր իր կյանքը, եթե երգչուհի չդառնար, նա պատասխանել է. «Ուրիշ ուղի չեմ պատկերացնում: Ոչ մի մարդ նման չէ մյուսին: Ինչու՞ դառնալ ուղղակի ինչ-որ մեկը. մի՞թե դա չի նշանակում հրաժարվել ինքդ քեզնից…»:

 

Երգը սեր խոստովանելու լավագույն ձևն է:

Իմ բոլոր երգերը սիրո մասին են: Դա է ճանապարհը: Ես սիրում եմ երգել:

Դերասանը խաղում է մարդասպանի դեր, բայց կյանքում նա ոչ ոքի չի սպանում:

Հոգնածության մասին է, որ Դուք պետք է մոռանաք, քանի որ կարմիր վարագույրը դեռ չի իջել:

 

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5918 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես կորցրել եմ ցանկությունը սիրելու նրանց, ովքեր ինձ չեն սիրում

05.12.2019
Ահա, թե ինչ սկզբունքներ է դավանում օսկարակիր դերասանուհի Մորիլ Սթրիփը՝ իր հարուստ կենսափորձի արդյունքում։

Ինչ տեսք ունի աշխարհում ամենաշատ պլաստիկ վիրահատություններ արած կինը

22.11.2019
Շատերը հավանաբար կարծում են, որ ամերիկացի Սինդի Ջեքսոնը, ով 52 պլաստիկ վիրահատություն և կոսմետիկ ընդացակարգեր է իրականարել, կորցրել է մարդկային դեմքը:

Ջենիֆեր Լոուրենսը գաղտնի ամուսնացել է

18.09.2019
Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացել է Կուկ Մարոնի հետ։

52-ամյա Նիկոլ Քիդմանը հղի է երրորդ երեխայով

29.07.2019
Դժվար է հավատալ, որ գեղեցկուհի շիկահերը` Նիկոլ Քիդմանը, այս տարի դարձել է 52 տարեկան:

«Նվնվան տղամարդը՝ դժոխք է»․ Պետրոսյանի սիրելին պատմել է կարևորի մասին

07.02.2019
Որակները, որոնք պետք է ունենա կինը՝ խարիզման է, հումորի և տակտի զգացումները։

«Կանայք, անխոս, տղամարդկանցից խելացի են». Մառլեն Դիտրիխի 20 հիշարժան արտահայտությունները

27.12.2018
Դեկտեմբերի 27-ին լրանում է հայտնի գերմանացի դերսանուհի Մառլեն Դիտրիխի 117-ամյակը: Այս կապակցությամբ հիշենք նրա հայտնի արտահայտությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-12-2019 08:17
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ երբեք չի ունեցել «լեսբիական սիրավեպ»:
06-12-2019 08:13
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում 23-ամյա կնոջն այրել են դատարանի ճանապարհին, որտեղ նա պետք է ցուցմունք տար երկու տղամարդկանց դեմ, որոնք մեղադրվում են նրան բռնաբարելու մեջ:
06-12-2019 07:59
«Միսս Պակիստան-2012»-ի տիտղոսակիր, «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի մասնակից 32-ամյա Զանիբ Նավիդն ավտովթարի զոհ է դարձել: Դեպքը պատահել է ԱՄՆ-ում: Նավիդն ինքն է եղել իր Mercedes CL2 ավտոմեքենայի ղեկին:
06-12-2019 05:49
Շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը, որը համաշխարհային ճանաչում է ստացել որպես էկոակտիվիստուհի, դարձել է 2019 թվականի «Հանուն արժանապատիվ կենսակերպի» միջազգային պարգեւի դափնեկիր, որը շնորհում են շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների բնագավառում կատարած աշխատանքի համար եւ հաճախ անվանում են այլընտրական Նոբելյան մրցանակ։
06-12-2019 01:47
Վերոնայում ներկայացրել են Pirelli օրացույցի 47-րդ թողարկումը: Այս տարի դրա թեման է՝ «Ջուլիետայի որոնումներում»: Բոլոր լուսանկարներն արել է իտալացի ֆեշն-լուսանկարիչ Պաոլո Ռովերսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.12.2019
Դիտվել է 12449 անգամ
01.12.2019
Դիտվել է 2445 անգամ
02.12.2019
Դիտվել է 1906 անգամ
02.12.2019
Դիտվել է 758 անգամ
04.12.2019
Դիտվել է 502 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster