Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանանց 4 տիպ, որ ավելի են հակված սթրեսների

02.11.2012

Վաղուց արդեն ապացուցված է, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են նյարդայնանում, քանի որ նրանց ուղեղն ավելի արագ ու նրբորեն է ընկալում շրջապատի ազդակները:

 

Այժմ պարզվում է նաև, որ ոչ բոլոր կանայք են հավասարապես հակված սթրես տանելու: Առանձնացնենք կանանց այն 4  տիպը, որոնց ավելի բնորոշ է դեպրեսիվ վիճակն ու նյարդայնությունը:

  1. Կին, ով պատասխանատու է ամեն ինչի համար: Այսպիսիք առաջնորդվում են  «Երբեք չեմ վերցնի ուրիշից և ուզածիս ինքս կհասնեմ» սկզբունքով: Նրանք աշխատում են օրնիբուն ու հաճախ ուղղակի սպառվում են: Եթե գտաք Ձեզ այս նկարագրությունում, ուրեմն սկսեք փոխել Ձեզ հենց հիմա: Վերցրեք մի թերթ և գրեք Ձեր 100 կարիքները` սկսելով «Ես ուզում եմ, որ…» բառերով: Հետո պատկերացրեք, որ Ձեր կարիքների մի մասը կարող է հոգալ ուրիշ մեկը և ոչ թե դուք: Մտածեք` ինչ կլինի, եթե այդ մեկը որևէ սխալ թույլ տա, կշռադատեք հետևանքների մասին: Եթե  գաք եզրակացության, որ ոչ մի մահացու բան չի լինի, եթե Ձեր գործերի մի մասը վստահեք ուրիշներին, ապա  «փրկված եք», իսկ եթե ավելի համոզվեք, որ ողջ երկրագունդը Ձեր ջանքերով պիտի պտտվի, ապա հիշեք, որ եսակենտրոնությունը մեծ հաշվով մեղք է:
  2. Պերֆեկցիոնիստ կին: Այսպիսիք առաջնորդվում են «Հասնել աստղերին, չկա կատարելագործման վերջը» սկզբունքով: Սիրում են, երբ ամեն ինչ իդեալական է, կանոնակարգված և սթրեսի մեջ են ընկնում ամեն անգամ` տեսնելով, որ այնուամենայնիվ մարդիկ ու աշխարհը թերի են: Եթե հենց այսպիսին եք, ուրեմն պարզապես սովորեք երբեմն ինքներդ Ձեզ սխալվելու ու թերանալու շանս տալ: Եթե անցնեք այս էտապը, սկսեք սովորել այդ շանսը տալ նաև շրջապատիններին: Հապա մի փորձեք լուսամուտից նայել երեխաների խաղերին, որոնք քաոսային են ու հեռու իդեալից, բայց այնքան զվարճալի բան ունեն իրենց մեջ:
  3. «Օգնական» կին: Նա ուզում է հասցնել ամեն ինչ, հաճախ տալիս է այնքան խոստում, որ հստակորեն չի կարողանա իրականացնել: Ունի օգնելու չափազանց մեծ պահանջ և չի կարողանում խոսել իր «ես»-ի տեսանկյունից, չի կարողանում անգամ ձևակերպել սեփական կարծիքը: Եթե դուք հենց այսպիսին եք, ուրեմն սովորեք «ոչ» ասել ու շարադրել Ձեր կարծիքը: Իհարկե, դժվար է միանգամից փոխվել: Եթե «ոչ» ասելը սկզբի համար շատ է, քանի որ նախկինում  գլխով դրական նշան եք արել, անգամ եթե Ձեզ խնդրել են աստղեր իջեցնել երկնքից, ապա սկսեք կիսամերժումներից: Որևէ խնդրանքի դեպքում պատասխանեք, որ կմտածեք` կկարողանաք անել, թե` ոչ: Առանձնացրեք Ձեզ համար շահույթն ու կորուստը յուրաքանչյուր գործում: Եթե Ձեզ խնդրում են մի բանի մասին, որ վնասում է Ձեր շահերին ու անշահութաբեր է, մի համաձայնեք օգնել:
  4. «Իդեալական կին»` նույն ինքը «Տերմինատոր»: Այսպիսի կինը «Մեկը` բոլորին» սկզբունքն է կյանքում կիրառում: Նա ուզում է լինել իդեալական, կին, մայր, բիզնես լեդի: Նրան հաճախ օգտագործում են, և նա գիտի այդ մասին, բայց լռում է իմիջը չփչացնելու համար: Այսպիսի կանայք հաճախ շուտ են ծերանում: Զգացիք Ձեզ վտանգավոր այս խմբու՞մ, ուրեմն հենց հիմա փոխեք Ձեր աշխարհայացքը և ուղղորդիչ դարձրեք «Արա կեսը» խոսքը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7227 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7245 անգամ
22.04.2026
Դիտվել է 6176 անգամ
27.04.2026
Դիտվել է 424 անգամ
24.04.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster