Ինչ են մտածում գործընկերները. բացահայտեք նրանց ժեստերի միջոցով
01.11.2012
Ձեր գործընկերները և հատկապես տնօրենը չեն հավատում աշխատանքից ուշանալու համար Ձեր տված բացատրություններին: Ի՞նչ անել: Ձեզ պարզապես մատնում են միմիկաները և ժեստերը: Դուք եւս պետք է սովորեք կարդալ նրանց ժեստերը, որպեսզի հասկանաք, թե իրականում ինչ են մտածում Ձեր կոլեգաները:
Վաո˜ւ
Ձեր կոլեգայի դեմքին ուրախություն հայտնվեց` խառնված զարմանքի հետ: Իրավիճակն այնքան է անհանգստացնում նրան, որ նա ամեն կերպ փորձում է պահել իր էմոցիաները: Այդ մասին խոսում են նրա ձեռքերը, որոնք հայտնվել են այտերին: Այս ժեստը փաստում է այն մասին, որ նա փորձում է կենտրոնանալ: Այսպես են իրենց պահում մարդիկ, ովքեր ստանում են անսպասելի և շատ հաճելի անակնկալ այն իրավիճակում, երբ չարժե ի ցույց դնել էմոցիաները:
Օ˜յ
Կոլեգան միանգամից փոխում է դեմքի արտահայտությունը: Հոնքերը բարձրանում են, աչքերը լայնանում, իսկ ձեռքերը հայտնվում են շուրթերի մոտ` փորձելով ասես փակել բերանը: Սա շոկի արտահայտում է: Հավանաբար նա պարզել է, որ լուրջ սխալ է թույլ տվել կամ ավելի շատ է խոսել, քան պետք էր:
Անհարմարության զգացողությունը կարող է դրսևորվել նաև դեմքի կարմրածությամբ, աչքերը փախցնելով:
Հըմմ….
Ձեր կոլեգան խորը մտածմունքների մեջ է: Հավանաբար նա վերլուծում է հենց նոր ստացած ինֆորմացիան: Նրա աչքերը սկսում են վերեւ նայել կամ աջ ու ձախ անել: Ձեռքը կզակի մոտ. նա դժվարանում է որոշում կայացնել: Շուրթերը սեղմված են իրար. նա կասկածում է իր զրուցակցի ճշմարտացիության վրա:
Խառնվածությունն ու անորոշությունը դրսևորվում են նաև ձեռքերը և ոտքերը խաչելով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4080 անգամ
|