Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ և Ռոբերտ Պատինսոնի հարաբերությունները սկսվեցին պաղպաղակից. ՔՐԻՍՏԵՆ ՍՏՅՈւԱՐՏ

25.10.2012

4 տարի շարունակ ամսագրերի շապիկներից չիջնող, բոլոր կինոքննադատների սիրելի երիտասարդ «վամպիրուհի» Քրիստեն Ստյուարտը Հոլիվուդի ամենաքննարկվող աստղերից մեկն է: Ամերիկյան «Մթնշաղ» ֆիլմը Քրիստեն Ստյուարտին դարձրեց միլիոնավոր երկրպագուների կուռք, Հոլիվուդի  սիրված դերասանուհիներից մեկը:

Քրիստեն Ստյուարտը ծնվել է 1990թ. ապրիլի 9-ին մի ընտանիքում, որտեղ Քրիստենը դեռ վաղ մանկուց լսել է «կինո», «նկարահանումներ», «շոու» բառերը: Իսկ այդ ամենը Քրիստենի հոր` Ջեկ Ստյուարտի շնորհիվ, ով   ռեժիսորի ասիստենտ էր, տնօրինում էր FOX հեռուստաընկերության  բազմաթիվ շոուներ: Ընտանիքում ամենափոքրը Քրիստենն էր` ավագ եղբորից ` Քամերոնից հետո: Նրանց ընտանիքում մեծանում էին նաև որդեգրված երկու երեխաներ:  «Ես անդադար երգում էի, պարում, տեսարաններ էի բեմադրում եղբորս հետ և միշտ սպասում ծափահարությունների»,-իր մանկության հիշողությունների մասին պատմում է Քրիստենը:

Բնականաբար, այս ընտանիքում ամեն ինչ ոգեշնչում էր Քրիստենին շարժվելու դեպի կինոարվեստը: Դեռ վաղ հասակից նրա մոտ նկատում են դերասանական տաղանդ: Իսկ Ստյուարտի մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում դպրոցական ներկայացումներից մեկում նրա մասնակցությունը: Բախտի բերմամբ դպրոցական ներկայացմանը ներկա էր նաև  հոլիվուդյան մի գործակալ, որը միանգամից ուշադրություն է դարձնում  տաղանդավոր 8-ամյա Քրիստեն Ստյուարտին:  Գործակալը դիմում է աղջկա ընտանիքին` նրա տաղանդը բացահայտելու առաջարկով: «Ծնողներս զարմանալիորեն դեմ էին: Նրանք կտրականապես չէին ուզում ինձ այդ ասպարեզում տեսնել: Դե, իհարկե, ինձ մնում է նրանց համոզել, և ես արեցի դա»:  

Հաճախ ընտանեկան ընթրիքների ժամանակ Քրիստենը հոգոցով ասում էր. «Ինչ ափսոս, որ երազանքս երբեք էլ չի կատարվի…»: Վերջապես ծնողները հանձնվում են:

Ծնողները սկսում են Քրիստենին տանել ֆիլմերի քաստինգներին: Ուղիղ մեկ տարի հետո նա առաջին անգամ հայտնվում է էկրանին: Աղջիկը խաղում էր հեռուստատեսային բեմականացման մեջ`« Ջրահարսի տղան»:  «Ես ինքս իմ մեջ որոշեցի, որ պետք է շատ աշխատեմ, անխնա աշխատեմ, որպեսզի հասնեմ դերասանական կարիերայի բարձունքներին»:  Զբաղվածության պատճառով բարձր դասարաններում Քրիստենը սկսում է տնային ուսմամբ զբաղվել, բայց դա չի խանգարում նրան գերազանցությամբ ավարտել դպրոցը:

Նկարահանման տաղավարը Քրիստենին թույլ է տալիս մոռանալ այն բոլոր խնդիրները, որ դեռ այդ տարիքում թակել էին աղջկա դուռը: Ստյուարտը չէր շփվում իր դասընկերներից ոչ մեկի հետ, չուներ ընկերներ, միշտ ինչ-որ կոնֆլիկտների մեջ էր իր տարիքի երեխաների հետ: «Երեխաներն այնքան դաժան էին ինձ հետ: Նրանք ինձ կոպիտ, անշնորհք էին համարում` բոլորովին ինձ չճանաչելով»:

Քրիստենի բարդ հարաբերությունները անհանգստանալու տեղիք էին նաև ծնողների համար: «Արդեն 5 տարեկանում ես մտածում էի մեծ մարդու պես: Եվ երբ ես 12 տարկեկան էի, ինձ թվում էր՝ ես արդեն բավականին մեծ եմ: Ինձ պարզապես այդպես էին դաստիարակել»:

Մի քանի փոքրիկ դերերից հետո, Քրիստենին առաջարկում են խաղալ հոլիվուդյան լուրջ ֆիլմում` «Վախի սենյակ» , ուր նրա խաղընկերներն էին  Ջոդի Ֆոստերը, Ֆորեստ Ուիտակերը, Պատրիկ Բանյուն: Քրիստենը փայլեց իր խաղով և հայտնի դերասանների կողքին բոլորովին չտարբերվեց փորձի պակասով:  Այս ֆիլմով բացվում է Ստյուարտի ճանապարհը դեպի կինոաշխարհ: Հենց հաջորդ ֆիլմում նրա գործընկերն արդեն Շերոն Սթոունն էր:

Չնայած նրան, որ Ստյուարտն ամբողջ ուժերով աշխատում էր, բայց միևնույն է, հաջողությունը դեռ չէր ժպտում նրան: Բոլոր ֆիլմերն էլ ձախողվում են ֆինանսական տեսանկյունից:

Վերջապես Քրիստենը որոշում է փոխել իր կյանքը, ընդունվել Ավստրալիայի համալսարաններից մեկը, ուսումնասիրել գրականություն: Բայց ահա այդ ճակատագրական պահին Քրիստենին առաջարկում են մասնակցել ֆիլմի քաստինգի:  «Միայն ֆիլմից հետո ես հասկացա, թե ինչ է ճակատագիրը. ես կարող էի թողնել կինոն, բայց արդեն կինոն ինձ բռնեց»:

2008թ. Քրիստեն Ստյուարտի ամբողջ կյանքը փոխվում է: Ամերիկացի գրողի եռհատորյա «Մթնշաղ» -ը բարձրանալու էր մեծ էկրան: Եվ պատահական չէր, որ գլխավոր դերակատար են ընտրում հենց Քրիստեն Ստյուարտին: Ֆիլմի ռեժիսորին այդ հարցում համոզում է Ջոդի Ֆոստերնը, ով դեռ իրենց առաջին համատեղ ֆիլմից համակրում էր Ստյուարտին: «Ես երբեք մեծ նպատակներ, ակնկալիքներ չեմ ունեցել Բելլայի կերպարից, բայց արի ու տես, որ այն դարձավ իմ կյանքում ամենակարևոր իրադարձությունը: Ֆիլմն ամբողջովին փոխեց իմ կյանքն ու աշխարհն ինձ համար»:

Մթնշաղ ֆիլմը դառնում է Քրիստեն Ստյուարտի հաջողության բանալին: Սա առաջին նախագիծն էր, որտեղ Քրիստենը միլիոններ աշխատեց, իսկ աշխատած գումարով հսկայական տուն գնեց Լոս Անջելեսում և այնտեղ տեղափոխեց իր ընտանիքը:

Հենց նույն տարի Քրիստենին բախտ է վիճակվում խաղալ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերները կինոյի մեծ վարպետներ Բրյուս Ուիլիսը, Շոն Պենն  ու Ռոբերտ դե Նիրոն էին:

Հոլիվուդյան կինոքննադատները Քրիստեն Ստյուարտին համարում  են ժամանակի ամենավառ և հեռանկարային աստղերից մեկը: 2009թ. վերջում Քրիստենը նոմինացվում է MTV հեղինակավոր մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Մթնաշաղ» ֆիլմի երկրորդ հատված համար:  «Ես հասկանում էի, որ մարդիկ ինձ Բելլա էին կոչում, բայց ես շփոթմունքի մեջ ընկա , երբ ամենամոտ ընկերս, մեր պատահական հանդիպումից ոգևորված, ինձ Բելլա կանչեց»:

2009թ. կարևորվում է նաև Քրիստեն Ստյուարտի անձնական կյանքում: Չնայած դերասանուհին չի խոսում իր անձնականի մասին, այնուամենայնիվ պապարացիները վաղուց պարզել էին, որ Քրիստենը հանդիպում է դերասան Մայքլ Անգարանոյի հետ: «Իմ անձնականն այնքան խոցելի դարձավ հայտնիությանս պատճառով, որ ես գերադասում եմ լռել այդ թեմայով, միևնույն է, մարդիկ իմ փոխարեն ամեն ինչ լավ հորինում են»:

Քրիստենն ու իր ընկերը բաժանվում են, իսկ մամուլում ամենատարածված վարկածը, թե ինչու տարիներ տևած կապն անսպասելիորեն ավարտվեց, Քրիստենի նոր սերն էր: Իսկ այդ սիրո անունը Ռոբերտ Պետինսոն է: «Մթնաշաղ»  ֆիլմը ոչ միայն Ստյուարտի կարիերայի հիմքն ու կարևոր հաջողությունը դարձավ, այլև նրա կյանք բերեց Ռոբերտ Պատինսոնին` թինեյջերների սիրելիին:  «Մի օր, երբ նկարահանումներն արդեն վերջացնում էինք, բոլորը ուժասպառ էին, և ոչ ոքի դեմքին ժպիտ անգամ չկար, sms հաղորդագրություն եմ ստանում. «Ինչ կասես, եթե գնանք միասին պաղպաղակ ուտելու» և աղերսող դեմքով սմայլիկ:  Ես հոգոց քաշեցի և մտածեցի՝ եթե այս անգամ էլ մերժեմ այս տղային, նա ինձ իսկական վամպիրի տեղ կդնի»,- պատմում է Ստյուարտը: Նրա խոսքերով իրենց հարաբերությունները սկսվեցին մեկ բաժակ  պաղպաղակից:

Այս զույգի ռոմանտիկ հարաբերություններն առանց որևէ աղմուկի տևեցին 3 տարի: Եվ ահա լրագրողների սպասած սենսացիան: Քրիստեն Ստյուարտը դավաճանում է Ռոբերտ Պատինսոնին 41-ամյա ռեժիսոր ամուսնացած Ռուպերտ Սանդերսոնի հետ:

Այնպիսի աղմուկ է բարձրանում, որ Ռոբետը նույնիսկ այն երեկույթներին  չի մասնակցում, որտեղ հրավիրում են նաև Ստյուարտին: «Ատում եմ, երբ բոլորը իրենց պարտքն են համարում քննարկել իմ անկողինը»:

Դե ինչ, երբ բոլորն արդեն կարծում էին, որ այս զույգն այլևս ապագա չի ունենա, Ռոբերտը բոլորին զարմացնում է իր արարքով: «Ռոբերտն իսկական տղամարդ է,  մենք երբեք չենք բաժանվելու»:  Այո, պարզվում է, որ սերն ավելի մեծ էր, քան վիրավորանքը: Ռոբերտ Պատինսոնն ու Քրիտսեն Ստյուարտը կրկին միասին են: «Մենք սիրում ենք միմյանց, հանգիստ թողեք մեզ և գտեք ձեզ համար ավելի շահավետ թեմա»:

Քրիստենի անձնական կյանքին զուգահեռ զարգանում է նաև կարիերան, որ նորանոր հաջողություններ է բերում դերասանուհուն: Նա արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել միլիոնավոր մարդկանց կողմից, և նրա «կարմիր» ճանապարհը շարունակվում է. նոր ֆիլմեր, նոր ծրագրեր, իսկ որ ամենակարևորն է` «Ես սիրում եմ ինձ, սիրում եմ աշխատանքս, ոչինչ չի ստիպի ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, քանի որ այսպես ես երջանիկ եմ: Հաջողություններն ինձ են սպասում, վստահ եմ, որ իմ «գլխավոր դերը» ես դեռ չեմ խաղացել»:

 

Դու պետք է հաշտվես քո սեփական վախերի հետ: Եթե դու արդար լինես, դու հաճախ կսխալվես, բայց դա ուղղելն էլ հեշտ կլինի:

Ամենահետաքրքիր բաները տեղի են ունենում սխալներից հետ:

Բաժանության մեջ ամենատհաճն իրականում ոչ թե հենց բաժանությունն է, այլ այն, որ յուրաքանչյուր երկրորդը քեզ ասում է, թե սխալվել ես: Եվ արդյունքում դու սկսում ես չվստահել ինքդ քեզ:

Սիրում եմ նայել այն մարդկանց, ովքեր կարող են ազատ և անկախ լինել և անել այն, ինչ մեծամասնությունը կարծում է աննորմալ:

Ես չեմ խոսում իմ հարաբերությունների մասին, քանի որ չեմ ուզում ոչնչացնել դրանք: Ո՞ւմ է հաճելի, երբ իր անձնական կյանքը վերածում են զվարճալի շոուի:

Եթե ես կարողանամ որևէ աղջկա համար օրինակ լինել, ապա հպարտ կլինեմ:

Ինձ անհանգստացնում է, որ շատ հաճախ ես չեմ կարող ընդհանրապես տնից դուրս գալ: Չեմ կարող նորից դառնալ հասարակ աղջնակ: Ուզում եմ լինել հասարակ աղջնակ, ով անում է այն, ինչ ուզում է, գնում է այնտեղ, որտեղ կցանկանա:

Տղամարդիկ այնքան էլ վատը չեն, եթե նույնիսկ նրանք մեզ այդքան չեն սիրում, ինչքան մենք իրենց:


Նելլի Ղարիբյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11541 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 512 անգամ
25.04.2024
Դիտվել է 260 անգամ
26.04.2024
Դիտվել է 220 անգամ
01.05.2024
Դիտվել է 214 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster