Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

«Լավ տղաների» 5 թերությունները

25.10.2012

Արկածախնդիրներից հոգնած՝ կանայք շատ հաճախ փնտրում են «լավ տղաների»` ավելի կայուն, հավասարակշռված հարաբերություններ ունենալու համար: Բայց, ինչպես գիտեք, ամեն մեդալ ունի իր հակառակ կողմը: LN-ն այս անգամ կանդրադառնա այսպես ասած «լավ տղաներին». կխոսենք շրջապատի մեծամասնության կարծիքով «անթերիների» մասին:

Նախ` «լավ տղաների» մեծամասնությունը, ցավոք, «անդեմ» է: Նրանք միշտ փորձելու են հարթել ամեն ինչ, շրջանցել: Դա կսկսվի հենց հարաբերությունների սկզբում: Սովորաբար այս տիպի տղաները, երբ «թիրախ» են գտնում, չեն դիմում անմիջական քայլերի, այլ ընտրում են ամենաերկար և երբեմն էլ ձանձրալի ուղին: Այս հարցերում նրանք անվստահ են և վախկոտ, ինչը ոչ բոլոր կանանց է դուր գալիս:

Երկրորդ՝ «լավերը» շատ են սիրում հաճոյանալ շրջապատին: Նրանք պարզապես շնչում են շրջապատողների գովեստներով և հիացմունքով: Ցավալին այն է, որ շատ հաճախ այդ իմիջը պահպանվում է միայն երևակայության մեջ:

Երրորդ՝ էքստրեմալ իրավիճակներում «լավ տղաները» շուտ են կորցնում իրենց և սկսում սպասել, մինչև մեկն իրենց դուրս բերի այդ վիճակից: Այս իրավիճակներում նրանք վերածվում են երեխաների: Դուք ոչ միայն ստիպված կլինեք հոգ տանել նրա մասին, այլև երեխայի պես հանգստացնել նրան, համոզել, որ ամեն ինչ կարգին է:

Չորրորդ՝ «լավ տղաները» երբեք չեն արտահայտում իրենց խանդը: Եթե անգամ Ձեզ նրա քթի տակից տանեն, արտաքուստ նա շատ հանգիստ կթվա: Թեպետ նրա սրտում կարող է փոթորիկ լինել, բայց հիանալի կկարողանա թաքցնել դա և անտարբերություն ցուցաբերել:

Հինգերորդ,՝այսպիսի տղամարդիկ վերին աստիճանի անտանելի են լինում մեկ հարցում եւս: Որպեսզի նրանք որոշում կայացնեն, պետք է միլիոն անգամ բոլոր կողմերից քննարկեն, հաշվարկեն հարցը: Անհաջողություններին նրանք չեն դիմանում: Նրանք միայն ուրախ կլինեն, եթե կարողանան արարքի պատասխանատվությունը դնել մեկ ուրիշի ուսերին, թեկուզև դրանք լինեն կանացի ուսեր…

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5512 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Ինչու չեք կարող ամուսնանալ. կաղապարներ, որոնք խանգարում են 

24.10.2025
Հավանաբար ճանաչում եք մարդկանց, ովքեր մեկից ավելի անգամ ամուսնացած են եղել, ինչպես նաև նրանց, ովքեր ակտիվորեն փնտրում են կյանքի ուղեկից, բայց ամեն ինչ դեռ այնպես չի ընթանում: Սա ճակատագի՞ր է, թե՞ վարքագծային սխալների արդյունք:

Ծննդաբերություն 40 տարեկանից հետո. առասպելներ և իրականություն

03.10.2025
Ժամանակին 27-ամյա կինը համարվում էր «ուշ ծծնդաբերած», բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։

Եթե կինը դավաճանել է, մեղավորը տղամարդն է. համաձա՞յն եք

22.08.2025
Այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել թե տղամարդկանցից, թե, հատկապես կանանցից։ Պարզենք, թե որքանով է այն հիմնավորված հոգեբանական առումով։

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-12-2025 10:51
Չեխիայի Կուտնա Հորա շրջանում սովորական զբոսանքի ժամանակ մի կին պատահաբար հանդիպել է իսկական հնագիտական գանձի։ Հողի մեջ թաղված էր կերամիկական անոթ, որը պարունակում էր ավելի քան 2000 միջնադարյան արծաթե մետաղադրամներից՝ դենարներից բաղկացած գանձ, հաղորդում է Popular Mechanics-ը։ Հնագետ Ֆիլիպ Վելիմսկու խոսքով՝ գտածոն կարելի է համեմատել վիճակախաղում հաղթելու հետ, չնայած դա, հավանաբար, մի ժամանակ  զգալի կորուստ է եղել իր տիրոջ համար։
17-12-2025 10:48
Միշել Օբաման իրարանցում է առաջացրել Jimmy Kimmel Live-ում իր ելույթի ժամանակ: ԱՄՆ-ի 61-ամյա նախկին առաջին տիկինը ցուցադրել է իր նիհար կազմվածքը կիպ բաց կապույտ զգեստով, ինչը լուրեր է առաջացրել, որ նա օգտագործում է քաշի կորստի դեղամիջոցներ, այդ թվում՝ Ozempic: 
17-12-2025 02:13
Երգչուհի Մադոննան և ռեժիսոր Գայ Ռիչին ներկա են գտնվել որդու՝ Ռոկկոյի ցուցահանդեսի բացմանը: Նախկին ամուսինները 2008 թվականից ի վեր առաջին անգամ են հանրության առջև միսին հայտնվել: «Բառերը էժան են» խորագրով ցուցահանդեսի բացմանը 25-ամյա Ռոկոն ներկայացրել է իր քույրերի՝ Ստելլայի և Էսթերի, ինչպես նաև այլ սիրելիների դիմանկարները: Մադոննան որդու աշխատանքի վերաբերյալ իր տպավորություններով կիսվել է սոցիալական ցանցերում:
17-12-2025 01:03
Նյու Յորքում տեղի է ունեցել «Մարտի Հիանալին» ֆիլմի պրեմիերան, որը ներկայացրել են ֆիլմի գլխավոր դերակատարներ Գվինեթ Փելթրոուն և Թիմոթի Շալամեն։ Փելթրոուն առաջին անգամ ներկայացել է իր երկու երեխաների՝ 21-ամյա դստեր՝ Էփլի և 19-ամյա որդու՝ Մովսեսի հետ, իսկ Շալամեն՝ մոր՝ Նիկոլ Ֆլենդերի հետ։ Ներկա են եղել նաև Աննա Վինտուրը, նորաձևության պաշտամունքային լուսանկարիչ Էննի Լեյբովիցը, ինչպես նաև Ումա Թուրմանի և Իթան Հոուքի 23-ամյա որդին՝ Լևոնը։
17-12-2025 00:10
Ռուսաստանի Գերագույն դատարանը պաշտպանել է գնորդ Պոլինա Լուրյեի իրավունքը Լարիսա Դոլինայի բնակարանի նկատմամբ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով դատարանի որոշմանը: Վիճահարույց գործով ստորին դատարանի որոշումը չեղյալ է հայտարարվել, և գործն ուղարկվել է նոր դատաքննության: Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը նախկինում երգչուհուն վերադարձրել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանը, որը նա վաճառել էր խարդախների հրահանգով: Այս որոշումը բողոքարկել էր գնորդը՝ մոսկվացի Պոլինա Լուրյեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.12.2025
Դիտվել է 2217 անգամ
16.12.2025
Դիտվել է 820 անգամ
12.12.2025
Դիտվել է 472 անգամ
11.12.2025
Դիտվել է 325 անգամ
13.12.2025
Դիտվել է 271 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster