Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սովորում ենք դեպի մեզ «ձգել» երջանկությունը

23.10.2012

Երջանիկ լինել ուզում են բոլորը: Բայց երբեք պետք չէ երջանկությունը որպես նպատակ տեսնել. այն իրականում Ձեր կյանքի ամենօրյա ընթացքն է: Միայն այդ դեպքում է երջանկությունը մեզ հետ ՄԻՇՏ: Երջանկությունը կյանքի հաջողված պահերը չեն, այլ կյանքն ինքը, եթե ապրեք երջանկության կանոններով: Կարող եք դրանք լրացնել նաեւ LN-ի առաջարկած այս ցանկից…

 

Խորապես եւ միշտ շնորհակալ եղեք Ձեզ տրված հոգեւոր ու նյութական կարողությունների համար: Ամեն օր Ձեր հոգու խորքից «շնորհակալություն» արձակեք տիեզերք այն մեծ ու փոքր ուրախությունների, հաջողությունների, կյանքի դասերի (թեկուզ եւ ոչ միշտ հաճելի, բայց հաստատ օգտակար) համար, որ Ձերն են եղել այդ օրը: Ճշմարտությունները համեմատությունների մեջ են երբեմն պարզվում: Փողոցով քայլելիս Ձեզ հանդիպող անտունների մեջ կլինեն նաեւ հարազատներին նվիրված, ժամանակին լավ կյանքով ապրած մարդիկ, ովքեր այսօր ուղղակի երազում են վերադառնալ իրենց նախկին՝ Ձեզ համար գուցե սովորական ու ոչ մի հետաքրքրություն չներկայացնող կյանքին: Գնահատեք Ձեր ունեցածը, պահպանեք:

Շտապեք բարի գործեր անել: Մի փակվեք սեփական պատյանում: Լայն բացեք աչքերը, տեսեք՝ ինչ է կատարվում շրջապատող աշխարհում, Ձեր կողքին ապրող մարդկանց հետ. կարեկցեք, օգնության ձեռք մեկնեք: Հոգեբանները բազմիցս հաստատել են, որ կամավորական աշխատանք կատարող, շրջապատի հանդեպ սիրով ու հոգատարությամբ լցված մարդիկ գրեթե ամբողջությամբ պաշտպանված են սթրեսներից, վատ հոգեվիճակներից: Կյանքն իր ամբողջության մեջ շոշափելով ՝ մարդն ավելի է հասունանում, խուսափում է սեփական խնդիրներն ուռճացնելուց:

Մի մոռացեք նաեւ «փոքրիկ բարությունների» մասին՝ դուռը պահել, որ անցնեն, կամ տեղը զիջել տրասպորտում, զսպել բարկությունը եւ չվիրավորել մարդուն, եթե նա պատահաբար տրորել է ոտքդ… Մի խոսքով՝ եղեք բարի առաջին հերթին հենց ձեզ համար:

Ապրեք ներկա ժամանակով: Գլխից մեկընդմիշտ հանեք բոլորին գայթակղող նմանատիպ կաղապարները՝ «վաղը կանցնեմ դիետայի», «վաղվանից սպորտով կզբաղվեմ», «վաղվանից կթողնեմ ծխելը»…Ոչ մի «վաղը». Դուք ունեք միայն այսօրը: Այլապես ամբողջ կյանքը բոլոլ հարցերում կանցնի վաղվան սպասելով…


Առողջ ապրելակերպին մեծ ուշադրություն դարձրեք: Հենց այնպես ասված խոսքեր չեն՝  «Առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Ճիշտ եւ ժամանակին սնունդ, սպորտ, առողջ քուն եւ որպես արդյունք՝ թեթեւ ու աշխույժ առավոտ: Այս ամենը շատ մեծ դրական ազդեցություն ունի նաեւ մեր հուզական, էմոցիոնալ դաշտի վրա: Զգալով մեզ առողջ եւ աշխույժ՝ մենք զգում ենք մեր մեջ կյանքը վերափոխելու, ավելի լավը դարձնելու հնարավորությունները:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6861 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Demetra | 24-10-2012 12:49
Փորձեք լցնել Ձեր և Ձեր սիրելիների կյանքը երջանիկ պահերով, կտեսնեք թե կյանքն ինչպես կփողվի Ձեր հանդեպ : Շնորհակալություն լավ նյութի համար

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1193 անգամ
06.06.2026
Դիտվել է 402 անգամ
09.06.2026
Դիտվել է 309 անգամ
10.06.2026
Դիտվել է 213 անգամ
11.06.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster