Անի Լորակը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակը' «Այրիր սիրտը» («Зажигай сердце») երգի հիման վրա: Սա 3-րդ սինգլն է, որը կմտնի երգչուհու ալբոմի մեջ: Նոր տեսահոլովակում Անին կներկայանա վայրի ամազոնուհու սեքսուալ կերպարում:
Անին պատմել է, որ նոր տեսահոլովակում կտեսնենք ժամանակակից խորեոգրաֆիա, դիզայներական հագուստ և վառ կերպարներ: Երգչուհուն հույս է հայտնել, որ իր նոր տեսահոլովակը լավ արձագանքներ կստանա և կմտնի իր երկրպագուների սիրտը: Ասում են՝ այն բավական համարձակ է ստացվել: «Ես երկար եմ աշխատել տեսահոլովակի վրա: Կուզեի, որ երկրպագուներս ինչ-որ նոր բան բացահայտեին իմ մեջ: Թող այն ուրախացնի որակյալ տեսահոլովակների սիրահարներին և իհարկե իմ երկրպագուներին»:
Հիշեցնենք, որ վերջերս տված հարցազրույցներից մեկում ուկրաինական բեմի աստղը հայտարարել էր, որ շուտով թողնելու է բեմը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: