Անի Լորակի սենսացիոն հայտարարությունը. երգչուհին լքում է բեմը
12.10.2012
Վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ ուկրաինացի երգչուհի Անի Լորակը սենսացիոն հայտարարություն է արել: Աստղը լքում է բեմը ու տեղափոխվում' ապրելու ամուսնու հայրենիքում' Թուրքիայում: Նա որոշել է իրեն նվիրել ընտանիքին:
Ռուսական մի քանի կայքեր արդեն տեղադրել են հայտարարությունը, որ Անի Լորակը ցանկանում է հնարավորինս շուտ թողնել երգչուհու կարիերան: «Ուզում եմ ապրել իմ ու ընտանիքիս համար: Կյանքիս ընթացքում շատ բաների եմ հասել, իսկ հիմա ունեմ սիրելի տղամարդ ու դուստր, որոնց հետ եմ ուզում անցկացնել ողջ ազատ ժամանակս», - ասել է Լորակը:
Հավանական է, որ նման որոշումը կապված է Լորակի երկրորդ հղիության հետ, քանի որ ռուսական աղբյուրները ողողված են Անիի ու Մուրատի երկրորդ երեխայի ծննդյան մասին լուրերով:
Հիշեցնենք, որ վերջերս Անի Լորակն ամուսնու հետ նկարահանվել էր մի ֆոտոշարքում ОК! ամսագրի շապիկի համար:
Լուսանկարները անչափ ռոմանտիկ էին ստացվել ու ևս մեկ անգամ հաստատել, որ զույգը որևէ տարաձայնություն չունի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3006 անգամ
|