Մերիլ Սթրիփն իր նման մատրյոշկա է նվեր ստացել
16.02.2012
Մամուլի ասուլիսը Բեռլինյան կինոփառատոնի՝ Բեռլինարիեի ժամանակ դերասանուհի Մերիլ Ստրիփի համար վերածվել է իսկական շոուի: Մերիլը Բեռլինում ներկայացել է «Երկաթե լեդին» ֆիլմով, որտեղ մարմնավորել է Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին:
Նախօրեին դերասանուհին ստացել էր «Ոսկե արջ» մրցանակ՝ կինոյի ասպարեզում մեծ ներդրման համար և բնականաբար բարձր տրամադրությամբ է մասնակցել ասուլիսին:
Ասուլիսի ժամանակ Մերիլը պարել է Բեռլինարիեի տնօրեն Դիտեր Կոսսլիկի հետ: Ավստրիացի մի լրագրող էլ տեղում սիրո խոստովանություն է արել դերասանուհուն և ծաղկեփունջ նվիրել: Իսկ ռուս լրագրողները Մերիլին նվիրել են մատրյոշկա՝ նրա իսկ դեմքով: Դերասանուհին սեթեւեթելով նկատել է, որ սիբիրցի նկարիչները շատ վառ գույներով են ներկայացրել իր արտաքինը: Այնուհետև բացել է մատրյոշկան եւ ևս երկու տիկնիկներ գտել նրա մեջ՝ մեկը «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի հերոսուհու, մյուսը՝ Մարգարետ Թեթչերի դեմքով:
Դիտվել է 4609 անգամ
Читать на русском
|