|
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
|
10 սովորություն, որ կդարձնեն Ձեր կյանքն ավելի հարմարավետ
17.10.2012
Մեր տունը մեր նկարագիրն է: Բացի նրանից, որ այն կարող է խոսել մեր փոխարեն, այն նաև կարող է ազդել հենց մեզ վրա: Մեր տրամադրությունը հեշտությամբ փոփոխվում է` տան միջավայրից կախված: Որպեսզի Ձեր առօրյան ավելի հարմարավետ ու հաճելի դարձնեք, հետևեք LN-ի խորհուրդներին…
- Հարդարեք անկողինը: Գուցե պրիմիտիվ է, գուցե տարօրինակ, բայց սա երջանկության բանաձևը գտնելու առաջին քայլերից է: Ինչպես գրում է հոգեբան Գրետհեն Ռուբինն իր «Երջանկության նախագծում» գրքում, այս երեք րոպեանոց գործողությունն իրականում մեծ նշանակություն ունի ինքնակազմակերպման, հարմարավետ զգալու հարցում: Այնպես որ առավոտյան անպայման ինքնուրույն հարդարեք անկողինը:
- Միշտ տան սենյակները «պատրաստ» պահեք: Թափթփվածությունը սթրես է առաջացանում, իսկ կոկիկ սենյակը միայն կուրախացնի Ձեզ: Ձեզնից ընդամենը 3 րոպե կպահնջվի, որպեսզի սենյակն այն տեսքի բերեք, որը կցանկանայիք տեսնել տուն մտնելիս:
- Զարդարեք տունը սենտիմենտալ հիշեցուցիչներով: Նախ լավ հիշողությունները միայն դրական էմոցիաներ են մեզ տալիս, իսկ հետո դրանք ավելի հաճելի են և օգտակար, քան ամենատարբեր ոչինչ չասող իրերը: Ձեր տունը դարձրեք հիշողությունների պատկերասրահ:
- Սկսեք օրագիր պահել` «Երախտագիտություն մեկ տողով» խորագրով: Քնելուց առաջ գրեք օրվա ընթացքում երջանիկ պահերի մասին: Երջանիկ պահերը պետք է նաև արտացոլվեն, թեկուզ մեկ տողով…
- Եթե չեք կարողանում դուրս գալ, ապա մինչև վերջ խրվեք: Ամաններն ինքնուրույն չեն լվացվելու, այսպես թե այնպես Դուք դա անելու եք: Լավ տրամադրվեք, պատկերացրեք արդյունքը` մաքուր և կոկիկ խոհանոց: Ձեր սիրելի երաժշտությունը միացրեք, խաղացեք նաև օճառե պղպջակների հետ, ժամանց ստեղծեք Ձեզ համար:
- Մինչև տեղից վեր կենալը, մտածեք այդ օրվա նպատակի մասին: Եթե մտածեք, թե այդ օրն ինչ եք անելու, որն է Ձեր նպատակ, օրինակ` մտերիմներին շնորհակալություն հայտնելը կամ բոլորին զվարճացնելը, օրվա վերջում Դուք Ձեզ բավարարված կզգաք:
- Ձեր հարևաններին սիրով օգնեք, առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի: Եթե նա աղբը դրել է դռան կողքը, Ձեր աղբի հետ միասին թափեք նաև նրանը: Ամուր և առողջ հարաբերությունները երջանկության հիմքն են: Փաստ է, որ երբ մենք լավություն ենք անում մեկին, ինքներս մեզ լավ ենք զգում:
- Օրվա ընթացքում անպայման զանգեք ընտանիքի անդամներից կամ ընկերներից գոնե մեկին: Դուք դա կարող եք անել անկողինը հարդարելիս կամ այն ժամանակ,երբ տան մաքրությամբ եք զբաղվում: Զանգահարեք Ձեր սիրելիին պարզապես ողջունելու կամ հիշողությունների գիրկն ընկնելու համար:
- Գումարը ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք թույլ են տալիս դրական էմոցիաներ ստանալ տնային պայմաններում: Գումար հավաքեք խոհանոցի նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Կամ գնեք նոր DVD նվագարկիչ` ընտանիքով ֆիլմեր նայելու համար:
- Մի քանի րոպե տրամադրեք ոչ սովորական, ոչ ամենօրյա ինչ-որ բանի, որը չի կրկնվում: Մինչև քնելը զբոսնեք տան հարակից այգում, օրագիր լրացրեք կամ արեք մի բան, որի մասին վաղուց մտածել եք, բայց համարձակություն չեք ունեցել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7828 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում
18.08.2026 «Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։
|
|
Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի
10.07.2026 Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։
|
|
 |
|
|
Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը
16.06.2026 Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։
|
|
Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները
22.05.2026 Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։
|
|
 |
|
|
Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց
23.04.2026 Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...
|
|
Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը
08.04.2026 Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|