Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Բարուրն առաջացնում է հոդախախտումներ, հոգեբանական խնդիրներ. պարզաբանումներ մասնագետից

13.10.2012

1970-ականներին Ճապոնիայում գրեթե համատարած բոլորը բարուրում էին նորածիններին: Հենց այնտեղ առաջին անգամ փորձեցին վիճակագրական տվյալներ ստանալ, որի արդյունքներն ապշեցուցիչ էին. այն երեխաները, որոնց չէին բարուրում, զգալիորեն ավելի առողջ էին նորածնային շրջանում բարուրած փոքրիկներից: Այս ուսումնասիրությունը շատ արագ հեղաշրջեց ճապոնացիների համար վաղուց արդեն սովորական դարձած բարուրելու ավանդույթը: Դրական արդյունքները չուշացան. Ճապոնիայում գրանցվեց կոնքազդրային հոդերի խնդիրներ ունեցող երեխաների թվի կրճատում` 10 անգամով:


Հայաստանում ևս վաղուց կա  նման «միկրոհեղաշրջման» կարիք: Մինչ օրս մեզանում` հատկապես գյուղերում, կարելի է հանդիպել բազմաթիվ ընտանիքների, որոնք դեռևս բարուրում են  նորածիններին: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում արդեն գրեթե հնարավոր չէ գտնել հիվանդանոց, որոնք  դուրսգրումից առաջ բարուրում են երեխային:  Facebook սոցիալական կայքում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ բուժհաստատությունները նորածիններին այլևս չեն բարուրում: Պարզելու համար, այնուամենայնիվ, զանգահարեցինք Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ և Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն: Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբույժ Մարինա Զարգարյանը հաստատեց, որ իրենց մոտ նորածիններին չեն բարուրում, քանի որ դա միանշանակ վտանգավոր է թե' հենաշարժիչ համակարգի, թե' շնչառության համար: Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի նեոնատոլոգ Ֆլորա Սարգսյանը նույն բանը պնդեց և ավելացրեց, որ դուրսգրումից հետո` տուն հասնելուն պես, շատ ծնողներ, այնուամենայնիվ, բարուրում են փոքրիկներին:


Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության գիտական կենտրոնի մանկական օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժնի վարիչ Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարուրը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ զարգացող օրգանիզմի հենաշարժիչ համակարգի վրա: Նրա խոսքով` այն պնդումը, թե իբր բարուրն ուղղում է մանկան ոսկրերը, միֆ է.


«Բարուրված երեխան չի ստանում արևից սնուցում, այսինքն՝ վիտամին D: Այդ վիտամինի պակասությունը հանգեցնում է նրան, որ մանկան ոսկրերը փափկում են: 1-1,5 տարեկանում ծնողներն իրենց «պարտքն են համարում» երեխային քայլել սովորեցնել, բացում են բարուրը և փափկած ոսկրերով երեխային, ով երբևիցե ազատ չի շարժվել, հատուկ սարքերով փորձում են ստիպել կանգնել ու քայլել: Կտրուկ կանգնելու հետևանքով երեխայի փափուկ ոսկրերը ծռվում են: Սա, իհարկե, չի կարելի տարածել բոլորի վրա: Կան երեխաներ, որոնց առողջության «պաշարը» հերիքում է և նրանք դիմանում են բարուրի տանջալից շրջանին»:


Խոսելով հարցի մյուս կողմի մասին` Արա Այվազյանը զարմանք է հայտնում, թե ինչու են մարդիկ կարծում, որ երեխան ինչ-որ բանով իրենցից տարբերվում է.


 «Ինչու՞, օրինակ, ոչ ոք վեց ամիս չի կապկպում հասուն մարդուն: Եկեք փորձենք նման մի բան անել ու հետևել նրա վիճակին: Ես վստահեցնում եմ, որ անգամ զարգացած հենաշարժիչ համակարգ ունեցող մարդը` մոտ վեց ամիս բարուրված մնալուց հետո, ձեռք կբերի մի շարք հոդային խնդիրներ»:


Իհարկե, չի կարելի ասել, թե սա ոտնձգություն է երեխայի ազատության նկատմամբ, քանի որ այդ հասակում նրա գիտակցությունը դեռ զարգացած չէ, բայց, արի ու տես, որ բարուրն ունի նաև հոգեբանական խնդիրներ հարուցելու հատկություն: Արա Այվազյանը որպես այդպիսիք մասնավորապես առանձնացնում է  քնի խանգարումները, նյարդայնությունն ու դյուրագրգռությունը:


Առհասարակ, բարուրելու սովորությունը տարբեր երկրներ է թափանցել այն վայրերից, որտեղ շատ ցուրտ է ձմռանը: Այո, օրինակ, յակուտները ստիպված են եղել բարուրել երեխաներին, որպեսզի փրկեն նրանց ցրտից: Սա է պատճառը, որ նրանց մոտ շատ բարձր է եղել հոդախախտումների տոկոսը:


Այն երեխան, ում չեն բարուրում, զարգացաման շրջանում անընդհատ շարժվում է, շարժում է հոդերը, լավանում է արյան շրջանառությունը, ի վերջո, նրա մարմինը վարժվում է շարժումներին, և երբ հասնում է քայլելու պահը, օրգանիզմը պատրաստ է լինում դրան: Արա Այվազյանը խորհուրդ է տալիս ազատվել հին մտածելակերպից, թե անկանոն շարժումներ անելով՝ երեխան կարող է ինքն իրեն վնասել.


«Մտածում են` վայ,  գլուխը դուրս կգցի, ոտքը կվնասի և այլն: Նման բան չկա: Այդ անկանոն շարժումների շնորհիվ է, որ զարգանում է երեխայի հենաշարժիչ համակարգը: Իմ հաճախորդներից շատերը գալիս են ու ասում, որ երեխան չի քնում, մինչև չի բարուրում: Նման դեպքում պատասխանում եմ, որ այդ իրենք չեն կարողանում քնել և որպեսզի երեխան չխանգարի` իրենք իրենց հոգսից ազատելու համար, խեղճ երեխային բարուրում են ու տիկնիկի պես մի կողմ դնում: Ես սեփական պրակտիկայից կարող եմ օրինակներ բերել, երբ մանկանը բարուրել են 1,2-2 տարի, որը հիմնականում տարածված է հեռավոր գյուղերում: Դե սա արդեն դաժանություն է: Գալիս են ու ասում, որ իրենց տատիկները երեխաներին բարուրել են, ինչու՞ իրենք էլ չբարուրեն: Հետո նայում ես` տատիկը ոնց-որ «այնքան էլ լավ չի քայլում», ինչ-որ խնդիրներ ունի առողջության հետ»:


Հարցին, թե մասնավորապես ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել բարուրը, Արա Այվազյանը պատասխանեց.


«Խոսքը մասնավորապես վերաբերում է «o-աձև» և  «x-աձև»  դեֆորմացիաներին, ռախիտին, որն այսօր անչափ տարածված է և կոնքազդրային հոդախախտին: Նման բան կա. բոլոր նորածինների մոտովորապես 30%-ը ծնվում է կոնքազդրային հոդերի թերհասունությամբ։ Նման երեխային չբարուրելու դեպքում մեծանում է հավանականությունը, որ հոդերը կզարգանան նորմալ ու կկատարեն իրենց ֆունկցիաները: Բարուրելու պայմաններում` ասես զրկում ենք նրան ապաքինվելու հնարավորությունից, քանի որ թերհաս հոդերի աճը, փաստացիորեն, մեխանիկական ճնշմամբ կանխվում է: Պետք է մեկընդմիշտ ընդունել, որ երեխայի մաշկը պիտի շնչի և, ժողովրդական լեզվով ասած, արև տեսնի: Իհարկե, սա չի նշանակում վարվել այնպես, ինչպես իմ այցելուներից ոմանք, ովքեր, լսելով, որ երեխային արև է պետք, դուրս են տանում օրվա կեսին, հետո մենք պայքարում ենք երեխայի ստացած այրվածքների դեմ: Նման դեպքեր էլ են լինում»:


Եթե, այնուամենայնիվ, երեխային բարուրել են, ու նա արդեն ձեռք է բերել ինչ-որ խնդիրներ, Արա Այվազյանը հավաստիացնում է` մինչև երեխայի 1 ամսականը լրանալը,  հոդախախտը 90-100%-ով բուժվում է, այս թիվը նվազում է արդեն 1 տարեկանում` բուժման հավանականությունը դառնալով 50։50:


Օրթոպեդը խորհուրդ է տալիս նորածնին օրթոպեդի հսկողության տակ պահել` գոնե ամիսը մեկ անգամ, ժամանակին բացահայտելու ու բուժելու, եթե խնդիր կա: Հատկապես, եթե այժմ մինչև 7 տարեկան երեխաներին բուժծառայությունների տրամադրումը Հայաստանում անվճար է: Անվճար բուժօգնություն ստանալու համար պետք է ընդամենը ներկայացնել երեք փաստաթուղթ` ծննդականի պատճեն, առողջության վկայականի պատճեն և ուղեգիր: Արա Այվազյանը խնդրում է` բժշկին դիմելիս, չմոռանալ այս փաստաթղթերից որևէ մեկը, հակառակ դեպքում հնարավոր չի լինի կազմակերպել անվճար սպասարկում: 


Վաղուց արդեն ժամանակն է գիտակցելու, որ մենք արհեստականորեն ավելացնում ենք մեր երկրում հոդախախտ ունեցող երեխաների թիվը, և, ինչպես փաստում է Արա Այվազյանը, միջազգային հանրությունը մատով է ցույց  տալիս մեզ:  XXI դարում, երբ բժշկությունն արդեն բավական զարգացած է, ծիծաղելի է, լինի երկիր, որտեղ դեռ արմատախիլ չի արվել նորածնային շրջանում երեխային բարուրելու սովորույթը:


Facebook սոցիալական կայքում կատարած մեր հարցումները ցույց տվեցին նաև, որ հարցվածների միայն  1%-ը չի ճանաչում ընտանիք, որտեղ նորածնին բարուրում են: Հուսանք, որ այս թիվը կավելանա:

Հեղինակ : Լարա Առաքելյան
Աղբյուր : med-practic.com

             ladynews.am

 

Դիտվել է 7719 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 768 անգամ
24.04.2026
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster