Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Առողջ սիրտ ունենալու համար ժպտացեք եւ ժպիտ պարգեւեք. խորհուրդներ Երեւանի գլխավոր սրտաբանից

01.10.2012

Սրտի համաշխարհային օրվա  2012 թ. կարգախոսն է  «Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ», իսկ գլխավոր շեշտադրումը՝ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելումը կանանց եւ երեխաների շրջանում: Սրտի համաշխարհային ֆեդերացիայի այս որոշումը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ դրանք ավանդաբար  համարվում են  «տարեց մարդկանց» եւ  «տղամարդկանց» հիվանդություններ, մինչդեռ կանայք թերագնահատում են իրենց՝ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Նույնն է նաեւ երեխաների դեպքում: Սրտի համաշխարհային օրվա՝ Սեպտեմբերի 29-ի նպատակն է զանգվածային միջոցառումներով տեղեկացնել  սիրտ-անոթային հիվանդությունների մասին:


Ամեն տարի ամբողջ աշխարհում  շուրջ 17,3 մլն մարդ է մահանում այդ հիվանդություններից: Կանխատեսվում է, որ արդեն 2030 թ. այդ թիվը կհասնի տարեկան 23 միլիոնի: Մեզ հետ զրույցում սիրտա-անոթային հիվանդությունների հայաստանյան վիճակագրության, տենդենցների, կանխարգելման խնդիրների եւ առհասարակ ոլորտում տիրող վիճակի եւ կատարվող աշխատանքների մասին պատմեց  Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանը:

–   Այսօր շատ հիվանդությունների  երիտասարդացում է նկատվում, ինչպիսի՞ն է վիճակը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:

–   Եթե անգամ անվերապահորեն ընդունենք վիճակագրական տվյալների ստույգությունը, եւ արձանագրենք, որ կա սիրտ-անոթային հիվանդացության եւ մահացությունների աճ, չենք կարող միանշանակ պնդումներ անել` գոնե հիվանադացության տվյալների հետ կապված: Ինչո՞ւ: Որովհետեւ վերջին տարիներին հասարակության մեջ բարձրացել է մասնագետներին դիմելիության ցուցանիշը, եւ դրա հաշվին է թյուր կարծիք ստեղծվում, թե հիվանդացությունն ավելացել է: Իրականում այդ ցուցանիշը միշտ էլ բարձր է եղել, եւ Հայաստանն իր տվյալներով չի առանձնանում համաշխարհային վիճակագրության մեջ. նույն տարածվածությունն է, ինչ ամբողջ աշխարհում: Այսօր ամեն երրորդը զարկերակային գերճնշման խնդիր ունի, ամեն երկրորդը՝ ավելցուկային քաշի (եթե նույնիսկ ճարպակալման աստիճանի չի հասել), թող ամպագոռգոռ չհնչի, բայց յուրաքանչյուրը խնդիր ունի առողջ կենսակերպի հետ՝ ծխախոտի, ալկոհոլի չարաշահում, անառողջ սնունդ, ֆիզիկական թերակտիվություն  եւ այլն, եւ այլն…

–   Մի քանի գործոններ արդեն թվեցիք, որոնք վնասակար ազդեցություն կարող են ունենալ սրտի վրա:  Մեր օրերում  համատարած խնդիր է դարձել ուշ քնելը՝ գիշերային կյանք, սոցցանցեր… Այստեղ ե՞ւս վտանգ տեսնում եք:

–   Ընդհանրապես բոլոր հիվանդությունները, ախտաբանական վիճակները առաջացել են եւ առաջանում են քաղաքակրթության հետեւանքով, այսինքն՝ բնությունից հեռանալու պատիժն են դրանք: Նկատի ունեմ նաեւ ավելցուկային քաշը եւ ֆիզիկական թերակտիվությունը: Սնունդը, բացի նրանից, որ կառուցվածքային կոմպոնենտներ է պարունակում օրգանիզմի համար, հիմնական ֆունկցիաներից մեկը նաեւ էներգիայով`  «վառելիքով»,  ապահովումն է: Պատկերացրեք մի մեքենա, որն ամեն օր վառելիք լցնեք եւ չքշեք, ի՞նչ կստացվի: Այն, ինչ մեզ մոտ, այսինքն, օր-օրի ավելցուկային քաշ, ճարպակալված մարդիկ, ինչն էլ այսօր սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է: Նույնը քնի դեպքում… Երիտասարդ օրգանիզմը գուցե սկզբում չզգա այդ ազդեցությունը, հնարավոր լինի դեռ փոխհատուցել, բայց երբ խնդիրը երկար շարունակվի, ինչ-որ տեղ այդ  «թույլ օղակը» բնականաբար կպոկվի: Երբ ասում են՝ նվազեցնենք սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունները, ինձ անհեթեթ է թվում այդ ձեւակերպումը: Նվազեցնել չենք կարող, եւ գիտե՞ք՝  ինչու.  որովհետեւ մարդը մի  օր մահանալու է, եւ մահանալու է սիրտ-անոթային բարդություններից, էլ ինչի՞ց պետք է մահանար: Այսինքն՝ մենք գործ ունենք անխուսափելիի հետ, եւ մեր նպատակը պետք է լինի կյանքի տեւողության երկարեցումը: Այսինքն՝ մեր պայքարը պետք է լինի նվազեցնել մահացությունները երիտասարդ խմբերում:

–   Ավելցուկային քաշի վտանգների մասին մի քանի անգամ  շեշտեցիք: Այդ խնդիրը հավանաբար տարածված է  հասարակության այն շերտերում, որոնք «հնարավորություն ունեն»  ձեռք բերելու ավելորդ կիլոգրամները: Ինչպիսի՞ն է խնդրի տարածվածության պատկերը սոցիալական տարբեր շերտերում:

–   Նման տարբերություն կա, բայց ճիշտ հակառակն է. սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող շերտի մոտ ավելցուկային քաշի խնդիրն ավելի տարածված է՝ մի շարք պատճառներով: Նախ՝ ավելի անառողջ են սնվում, օրինակ՝ ուտում են հիմնականում ածխաջրերով հարուստ սննդամթերքներ՝ հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն, որոնց կալորիականությունը բավական բարձր է… Երկրորդը՝ նրանք ավելի քիչ են հետեւում իրենց առողջությանը՝ պրակտիկորեն կարող են բացակայել կարդալ-տեղեկանալը, սպորտով զբաղվելը, մարզարահներ հաճախելը:

–   Ռիսկի գործոնների շարքում ի՞նչ տեղ ունեն սթրեսները: Մեր սերնդին  դրանք հետապնդում  են ամեն քայլափոխի:  Նորից փորձենք վերադառնալ սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացման վտանգին…

–   Գիտե՞ք՝ ինչու են երիտասարդանում հիվանդությունները. որովհետեւ ռիսկի գործոնները հիմնականում երիտասարդության շրջանում են տարածված: Երիտասարդների գերակշիռ մասն օգտագործում է ծխախոտ, անառողջ կենսակերպ է վարում, ունի ավելցուկային քաշ, թերակտիվություն: Երեկոյան ժամերին պատուհանից նայելիս քանի՞ երեխա կտեսնեք, որ վազվզում ու խաղում են. գերակշիռ մասը  համակարգչի կամ հեռուստացույցի էկրանների առաջ է: Ու, դրան զուգահեռ, ընդունվող սննդի քանակը` չի պակասում չէ՞: Ստացվում է՝ էներգիայի թերածախսի, ճարպակալման  հետ գործ ունենք: Եվ ուզում ենք առողջ սերունդ ունենալ... ...Գումարած մեր ժամանակների սթրեսները: Գոնե այսօր՝ Սրտի համաշխարհային օրը, պարտավոր ենք բարձրաձայնել նման խնդիրները: Սիրտ-անոթային հիվանդությունները 80 տոկոսով կարող ենք կանխարգելել` առողջ ապրելակերպի քարոզմամբ, ռիսկի գործոնների նվազեցմամբ:

–   Ինչպիսի՞ն է սիրտ-անոթային հիվանդությունների՝ տղամարդկանց եւ  կանանց շրջանում տարածվածության համեմատական վիճակագրությունը:


–   Մինչեւ 55 տարեկանը տղամարդկանց մոտ է այն ավելի տարածված, 55-ից հետո ավելանում է կանանց շրջանում՝ կապված կլիմաքսի հետ: Մինչ այդ կանայք «պաշտպաված» են բնության կողմից, որպեսզի սերունդ տան, ի դեպ,  առողջ սերունդ:


–   Դուք մեծ տեղ եք հատկացնում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը: Հայաստանում այսօր Ձեր գլխավորությամբ գործում է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնը: Արդյո՞ք կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները մատչելի եւ հասանելի են շատերին:


–   Մեզ մոտ ծառայությունները գերակշռորեն վճարովի են, բայց գործում են ճկուն համակարգեր եւ անհատական մոտեցում: Ավելին՝ մեր մշտական հաճախորդները, այսինքն՝ նրանք, ովքեր պարբերաբար հետազոտվում են մեզ մոտ, առաջին այցելությունից հետո իսկ ունեն մշտական զեղչեր: Բացի այդ, տարեկան մի քանի անգամ՝ սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնայնության բարձրացման շրջանում (գարնանային, աշնանային սեզոն), 50 տոկոսից ավելի զեղչեր են գործում բոլոր ծառայությունների համար:

–   Տեսնում եմ՝ բավական սթրեսաշատ ու լարված է նաեւ Ձեր աշխատանքը… Ինչպե՞ս եք պաշտպանում սեփական սիրտը, ի՞նչ խորհուրդներ կտաք սեփական փորձից: 

–   Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում: Ընդհանրապես, կյանքը բալանսի մեջ է. ինչ տալիս ես, այն էլ ստանում ես: Իմ լարված, սթրեսային  աշխատանքի դիմաց ես ստանում եմ հակասթրեսներ՝ ի դեմս գոհ, ուրախ, շնորհակալ  հաճախորդներիս: 

–   Ի՞նչ խորհուրդներ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են հետեւողական լինել իրենց սրտի առողջության հարցում:

–   Նախեւառաջ, առողջ ապրելակերպի հիմունքները կիրառել ամեն օր՝ առողջ եւ ռացիոնալ սնունդ (կենդանական ճարպերի նվազեցում, բանջարեղենի, մրգերի ավելացում, աղի սահմանափակում), ծխախոտի, ալկոհոլի չարաշահման բացառում, ֆիզիկական ակտիվություն՝ զբոսանքների, մարմնամարզության, սպորտային խաղերի տեսքով, հնարավորինս սթրեսների բացառում, կյանքին ավելի թեթեւ նայելու ունակության ձեռքբերում: Եվ վերջապես, դրական հուզումներ պատճառեք մարդկանց, որովհետեւ բումերանգի փիլիսոփայությամբ դուք դա հետ եք ստանալու: Քրքիջի ժամանակ անոթալայնիչ էֆեկտ կա օրգանիզմում, այսինքն՝ բոլոր անոթները, նաեւ սիրտը, լավ սնվում են: Ուրեմն ժպտացեք եւ ժպիտ պարգեւեք միմյանց:

Աղբյուր` med-practic.com, ladynews.am

Դիտվել է 6206 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2026 13:25
Պարզվում է, որ Հոլիվուդի ամենացանկալի ամուրիներից մեկը՝ Լեոնարդո Դի Կապրիոն, լրջորեն վերանայում է իր հարաբերությունների ծրագրերը։ Ըստ People-ի՝ դերասանը երկարաժամկետ ապագա է պատկերացնում իր ընկերուհու՝ մոդել Վիտտորիա Չերետիի հետ։ Զույգը ուշադրություն է գրավել 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Դի Կապրիոն հայտնվել է Չերետիի հետ։ Սա նրանց առաջին համատեղ սոցիալական միջոցառումն էր 2023 թվականին նրանց հանդիպումներից ի վեր։
18-03-2026 13:19
Բրեդ Փիթը պնդում է, որ պետք է հարցաքննել հարուստ ռուս գործարար Յուրի Շեֆլերին իր նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ շարունակվող վեճի շրջանակներում, հաղորդում է TMZ-ը: Սա կապված է Ֆրանսիայում գտնվող Շատո Միրավալ գինեգործարանի շուրջ վեճի հետ, որտեղ Ջոլին վաճառել է իր բաժնեմասը առանց Փիթի համաձայնության։
18-03-2026 07:38
Հայտնի Dr. Barbara Sturm կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիր Բարբարա Շտուրմի շուրջ մեծ սկանդալ է բռնկվել: 54-ամյա նախկին օրթոպեդ վիրաբույժը և այժմ հայտնի կոսմետոլոգը The Wall Street Journal-ին տված նոր հարցազրույցում հայտարարել է, որ ռետինոլը և SPF-ը, ենթադրաբար, վնասակար են մաշկի համար և ընթերցողներին կոչ է արել  «անմիջապես» հրաժարվել այդ «վտանգավոր» արտադրանքից: Ինչպես կանխատեսելի էր, նման հայտարարությունները շփոթություն և նույնիսկ զայրույթ են առաջացրել մաշկաբանների շրջանում:
18-03-2026 03:43
85-ամյա Ալ Պաչինոն և նրա երկու տարեկան որդու՝ Ռոմանի, մայրը՝ 32-ամյա Նուր Ալֆալլան, շարունակում են հուզել հանրությանը իրենց համատեղ հայտնությամբ՝ խթանելով վերամիավորման մասին լուրերը: Շաբաթ երեկոյան զույգին նկատել են Chanel-ի ամենամյա ընթրիքի ժամանակ՝ նույն սեղանի շուրջ նստած և լուսանկարվելիս:
18-03-2026 03:32
Գարնանը ցանկալի է նախապատվությունը տալ տրիպտոֆանով և B վիտամիններով հարուստ սննդին. դրանք մասնակցում են տրամադրությունը բարձրացնող հիմնական նյութերի՝ սերոտոնինի և դոպամինի սինթեզին: Սննդաբանները նշում են, որ ոչ պակաս կարևոր են մագնեզիումը, որը նվազեցնում է կորտիզոլի մակարդակը, և երկաթը, որը պատասխանատու է թթվածնի փոխադրման համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.03.2026
Դիտվել է 931 անգամ
12.03.2026
Դիտվել է 315 անգամ
13.03.2026
Դիտվել է 299 անգամ
18.03.2026
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster