Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Անջելինա Ջոլին խլեց իմ տղամարդուն, բայց ոչ երբեք ինքնասիրությունս. ՋԵՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆ

29.09.2012

«Եթե բնական չէ, ապա չի կարող գեղեցիկ լինել»,- ասում է իր ներքին գեղեցկությամբ, բնականությամբ, ներդաշնակությամբ միշտ աչքի ընկնող ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: Հայտնի ամսագրերի շապիկները չեն հասցնում կարոտել այս գեղեցկուհուն:  Հոլիվուդյան փառքի  ծառուղում իր աստղը նվաճած Էնիսթոնը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև գեղեցիկ կին:

Մոդելի և դերասանի ընտանիքում է ծնվել Ջենիֆեր Էնիսթոնը: Նրա հայրը` Ջոն Էնիսթոնը, սերիալներում էր նկարահանվում, և Ջենիին բախտ էր վիճակվում հետևել նկարահանման ընթացքին, երբեմն նաև  էպիզոդիկ դերեր խաղալ, որոնք աղջկան չէին տալիս ճանաչվածություն, բայց փոխարենը մեծ փորձ էին դեպի կինոյի աշխարհ:

Ջենիֆերը հիանալի նկարում էր, նրա աշխատանքներից մեկը նույնիսկ ցուցադրվել է նյույորքյան «Մետրոպոլիտեն» թանգարանում:

Երբ Ջենին 9 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են: Հայրը տեղափոխվում է Լոս Անջելես և հազվադեպ է տեսնում երեխաներին: Իր մանկության մասին Ջենիֆերը չի սիրում խոսել, իսկ պատճառը հավանաբար դժվար տարիներն էին, երբ Էնիսթոնի մանկությունը կիսված էր երկու տեղում` Նյու Յորք և Լոս Անջելես:  Ծնողների բաժանումից հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատանում է :Նա տառապում էր խրոնիկ դեպրեսիայով և իր անհաջողությունների մասին մոռանում էր միայն ալկոհոլի ազդեցության տակ:

Արդեն 11 տարեկանում Էնիսթոնը հստակ որոշել էր, թե ինչ անելիքներ ունի ապագայում: Աղջկա նպատակները կապված էին միմիայն էկրանի հետ, նա ուզում էր շարունակել հոր ուղին: Այդ պատճառով էլ փոքրիկ աղջնակն ընդունվում է Մանհեթենի հայտնի  «Փառքի դպրոց»-ը: Ապագա աստղի մայրը չէր խրախուսում աղջկա ընտրությունը: Նա պնդում էր, որ դերասանուհի դառնալու համար Էնիսթոնը շատ գեր է: Իսկ  երկրորդ պատճառն այն էր, որ աղջկա հայրը, լինելով դերասան, չնչին գումար էր կարողանում վաստակել: «Ես ինքնամփոփ դեռահաս եմ եղել, որը միշտ թերագնահատել է իրեն, ամաչել իր արտաքինից»:

 

Այս ամենին հակառակ` Ջենիի մոտ ամեն ինչ շատ հարթ է ստացվում: 1987-ին նա հեշտությամբ ավարտում է դերասանական կրթությունը և սկսում դերերի որոնում: Լավ հասկանալով, որ նորավարտ աղջնակին ոչ մի լուրջ դեր չեն վստահի, Էնիսթոնը սկսում է բոլորովին նոր ոլորտի ուսումնասիրություն` հոգեբանություն:

Հենց աղջիկը ստացավ իր առաջին դերերը թատրոններում, նա իսկույն մոռացավ հոգեբանության մասին:  Սակայն այդ դերերը նրան չէին կարող մինիմալ ապրուստ ապահովել: Ջենիֆեր Էնիսթոնը սկսում է մատուցողուհի աշխատել, բայց միաժամանակ նկարահանվել նաև գովազդներում:

Հաջողության որոնումները Էնիսթոնին տանում են Լոս Անջելես: Այստեղ Ջենին գտնում է մի գործակալի, ով պատրաստ է աշխատել նրա հետ, բայց….

 Այս մարդու հետ համագործակցելու համար Ջենին պետք է 13 կգ  նիհարեր: Այս պահանջը դուր չի գալիս աղջկան և նա հրաժարվում է: «Ես միշտ էլ լսել եմ մորս քննադատությունները իմ կազմվածքի մասին, բայց երբ անծանոթ մեկն է քեզ ասում, դու ասես դաշույնով հարված ստանաս: Դե իհարկե ես հրաժարվեցի»:

Ամիսներ շարունակ անաշխատանք մնալը Ջենիֆերին ստիպում է խիստ դիետայի հետևել:  Նրա չարչարանքներն արդարացվում են և շուտով նա դեր է ստանում սարսափ ֆիլմում: Ֆիլմը խորը քննադատությունների է արժանանում, սակայն Ջենիի համար այն լավ սկիզբ էր:

Էնիսթոնը հանրակացարանում էր բնակվում, թերևս այդ պատճառով է նրա  գործակալը խոսքի մեջ պատմում Էնիսթոնին, որ սկսվում են մի ֆիլմի նկարահանումներ, որի սցենարն այնքան նման է աղջկա առօրյա կյանքին:  Ջենիֆերի մտքով անգամ չէր անցնում, որ այս խոսակցությունը ճակատագրական է լինելու իր կարիերայի համար:  Խոսքը «Ընկերներ» սերիալի մասին էր: Էնիսթոնը որոշում է մասնակցել ֆիլմի քասթինգին:  Դաժան մրցակցության պայմաններում Ջենիֆերին հաջողվում է գրավել կազմակերպիչների ուշադրությունը: Սկզբում նրանք աղջկան են տալիս խելացի Մոնիկա Գելերի դերը, սակայն Էնիսթոնը համառորեն պնդում է, որ իրեն ավելի շատ համապատասխանում  է  հիմարիկ Ռեյչել Գրինի դերը: Հավանաբար Էնիսթոնը զգում էր, որ հաջողությունն այս անգամ նրանն է:  Ջենիֆերը ստանում է այդ դերը, իսկ «Ընկերներ» սերիալը դառնում է անհավանական հայտնի:

Ռեյչելի դերի շնորհիվ Էնիսթոնը վերածվում է ազգային հերոսուհի, նրանով հիանում էին, նրան կրկնօրինակում: Անհավանական հաջողություն է ունենում Ջենիֆեր Էնիսթոնը:  Ջնիֆերն այնքան բնական է խաղում, որ ֆիլմի երկրապգուները պարզապես պաշտում էին Ռեյչելին:  Նա դառնում է բոլորի սիրելի դերասանուհին, սիրելի կերպարը: Ռեյչելի սանրվածքը կրկնօրինակում են միլիոնավոր կանայք, վաճառքի են դուրս գալիս Aniston-style կոչվող իրեր: Էնիսթոնի կրած յուրաքանչյուր իր դառնում է նորաձևության թրենդ: Տղամարդիկ խենթանում են նրա համար, իսկ ամսագրերը հերթ կանգնում Էնիսթոնից հարցազրույց վերցնելու համար: «Սկզբում ինձ թվում էր, թե իսկական երազ է այս ամենը: Այսպիսի հաջողություն այսքան կարճ ժամանակում ես նույնիսկ չէի համարձակվի երազում տեսնել»:

Այս ֆիլմի համար Էնիսթոնը հեղինակավոր «Ոսկե գլոբուս»  մրցանակ է ստանում: Էնիսթոնը դառնում է նաև «Էմմի»  մրցանակակիր և ոչ մեկ անգամ: Սերիալի վերջին երեք սեզոնների համար  Էնիսթոնը  ստացել է 1 միլիոն դոլար միայն մեկ սերիայի համար: Նրան սկսում են ավելի ու ավելի հաճախ հրավիրել մեծ կինո: Այսպես էլ սկսվում է Ջենիֆեր Էնիսթոնի հոլիվուդյան կարիերան:

Էնիսթոնի ճանաչվածությունը երկար ժամանակ ստիպում է լրագրողներին քայլ անգամ չհեռանալ նրանից: Սակայն այդ ամենն ունենում է նաև իր բացասական հետևանքը: Էնիսթոնին մեղադրում էին  «Ընկերներ» սերիալի գրեթե բոլոր տղամարդկանց հետ հանդիպելու համար:  Սակայն աղջիկն այս ամենին սառը և արժանապատիվ  լռությամբ էր պատասխանում:

Էնիսթոնն իր աստեղային ժամն էր վայելում, երբ հանդիպեց Բրեդ Փիթին: Հանդիպման կազմակերպիչը Ջենիի գործակալն էր: «Դուք ասում եք` չկա՞ սեր առաջին հայացքից: Հարցրեք Փիթից, նա կհամոզի Ձեզ հակառակում: Մենք Փիթի հետ սիրեցինք միմյանց հենց առաջին հայացքից»:

Նրանց հարաբերությունները շատ արագ էին զարգանում: Պապարացիները շարունակ հետևում էին այս աստղայի զույգին, նրանց անձնականը դարձել էր հանրային:

Իրենց հանդիպումից ամիսներ անց զույգը հայտարարեց նշանադրության մասին, իսկ 2000թ. Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացան: Երկուսի համար էլ այն առաջին ամուսնությունն էր: Հարսանիքը Մալիբուում էր, իսկ հարյուրավոր հյուրերի շարքում էին  նաև ամենահեղինակավոր ամսագրերի խմբագրիրներն ու լուսանկարիչները:  Երկար ժամանակ ամուսիններ Էնիսթոնն ու Բրեդը համարվում էին իդեալական զույգ, համատեղ կյանքի հիանալի դրսևորում: 2004թ. People ամսագրի «Երկրագնդի ամենագեղեցիկ մարդիկ» շարքում առաջին հորիզոնականում Էնիսթոնն ու Փիթն էին:  Այս երկուսը համարվում էին նաև Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգ:

Ջենիֆերն այս ընթացքում ձգտում է գրավել Հոլիվուդի մեծ էկրանները, և դա նրան հաջողվում է: 2003-ին դուրս են գալիս Էնիսթոնի մասնակցությմաբ երկու շատ հաջողված ֆիլմեր` «Ամենակարող Բրյուսը», «Ահա և Փոլին»:  Ջենիֆերի կյանքը վերածվում է իսկական գերաստղի կյանքի: Ջենիֆերը մեկը մեկի ետևից միլիոնավոր արժողությամբ պայմանագրեր է կնքում:

Կարիերայի այս բարձրակետում Ջենին չի նկատում, թե ինչպես են իր և Բրեդ Փիթի հարաբերությունները հետզհետե փչանում: Այս շրջանում էլ սկսվում են «Միսթր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումները, և Բրեդը ծանոթանում է սրտակեր Անջելինա Ջոլիի հետ: Մամուլում տպագրվող նյութերը Ջոլիի և Փիթի մասին չէին կարող անտարբեր թողնել Ջենիֆերին:

Ի վերջո Բրեդն ու Էնիսթոնը հայտարարում են իրենց ամուսնալուծության մասին: «Իսկ ի՞նչ: Դուք ինձնից հիստերիա՞ էիք ակնկալում: Ոչ, ես դրան ընդունակ չեմ: Երբ ես հասկացա, որ կորցրել եմ Բրեդի սերը, ես անխոս ազատ թողեցի նրան: Եվ մեր վեճերի մասին այդ հորինված նյութերը երբեք չեն համապատասխանել իրականությանը»:

Իսկ Ջոլիի մասին Ջենիֆերը ձգտում է չխոսել: Միայն մեկ անգամ հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենին ասել է. «Ես նրա դեմ ոչինչ չունեմ: Պարզապես անտակտություն է պատմել սեռական կյանքից մանրամասնություններ, ներկայացնել հանրությանը իրենց սիրավեպի մասին այն ժամանակ, երբ ես ու Փիթը դեռ ամուսնալուծված չէինք»:

Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի ամուսնալուծությունը դարձավ տարվա սկանդալը: Չկար մեկ օր, որ չքննարկվեր Ջենիֆեր-Բրեդ-Անջելինա եռանկյունին: «Ջոլին գուցե խլեց իմ տղամարդուն, բայց ոչ երբեք ինքնասիրությունս»:

Այն հարցին, թե շփվում է արդյոք Էնիսթոնը Բրեդ Փիթի հետ, նա միշտ դրական է պատասխանում: «Ես հիանում ու հպարտանում եմ Փիթով: Այն, ինչ նա անում է, իսկապես ցնցող է: Ես գնահատում եմ նրան, նրա աշխատանքը: Մենք լավ ընկերներ ենք, բայց պետք է ասեմ, որ Բրեդ Փիթն իմ ճանաչած բոլոր տղամարդկանցից ամենալավն է»:

Էնիսթոնի համար իսկապես դժվար ժամանակներ էին, երբ ամեն քայլափոխի քննարկվում է Ջոլի-Փիթ զույգը, երբ  բոլորը ցավակցական ձայնով են խոսում քեզ հետ:

«Այդ ծանր պահին, եթե չլիներ Վոնը, ես դուրս չէի գա այդ վիճակից, նա ինձ կյանք վերադարձրեց»: Խսքը Բրեդ Փիթի մտերիմ ընկերոջ` Վոնի մասին է, որի հետ հարաբերություններ սկսեց Ջենիֆերը: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ զույգը միասին խաղաց «Ամերիկական ամուսնալուծություն» ֆիլմում: Սակայն այս կապը շատ կարճ տևեց: «Մենք Վոնի հետ ընկերներ մնացինք, նա ինձ համար մեծ նշանակություն ունի: Երբեք չեմ մոռանան, թե ինչ է արել ինձ համար»:

 2007թ. սկսած Ջենիֆերի անձնական կյանքը կարելի է բնորոշել որպես հավաքածուի համալրում:  Ջենիֆերը հանդիպում էր մի շարք գեղեցիկ տղամարդկանց հետ: Նրա սիրային արկածների մասին օրեցօր նոր պատմություններ էին տպագրվում: Նրա «հավաքածուի» անդամներից էին Օուեն Ուիլսոնը, Փոլ Սքալֆորը, Ջեյսոն Լյուիսը, Բրեդլի Կուպերը, Ջոն Մայերը, Օռլանդո Բլումը և այսպես շարունակ:

Կարիերայում Ջենիֆերի մոտ միայն վերելքներ են: Նա շարունակում է նկարահանվել մեկը մեկից հաջողված ֆիլմերում, ստանում է միլիոններ,  ստորագրում թանկարժեք պայմանագրեր, բացում սեփական կինոստուդիա և ստանում  հեղինակավոր մրցանակներ: Ջենիֆերը միշտ էլ բարձր գնահատանքի է արժանացել, դրա վառ ապացույցն է 2012թ. փետրվարին բացված Ջենիֆեր Էնիսթոնի անունով աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում:

Ժամանակի հետ կարգավորվում է նաև Ջենիի անձնական կյանքը: 2011թ. Ջենիֆերը սկսում է հանդիպել դերասան, սցենարիստ  Ջասթին Տերուի հետ: 2012-ի օգոստոսին զույգն օրինականացնում է հարաբերությունները նշանադրությամբ հենց Ջասթինի ծծնդյան 41-րդ տարեդարձին: Այժմ Ջենիֆերն ու Ջասթինը զբաղված են հարսանեկան նախապատրաստություններով: «Ջասթինի հետ ես կստեղծեմ ամուր ընտանիք ու թույլ չեմ տա ոչ մեկին  խլել ինձնից իմ երջանկությունը: Նա արդեն բազմիցս ապացուցել է  իր նվիրվածությունն ու սերը»:

Ուզում եմ մի օր արթնանալ և ասել  ինքս  ինձ. «Ես արժանի եմ այս ամենին»:

Խորհուրդ եմ տալիս` հույսներդ միշտ Ձեզ վրա դրեք: Բայց եթե առաջարկում են օգնություն, անպայման ընդունեք այն:

Սերը հարաբերական հասկացություն է: Այսօր սերն ինձ մոտ է, իսկ վաղը տեսնում ես… արդեն Անջելինա Ջոլիի մոտ է:

Պետք է քիչ  մտածել, շատ ապրել:

Իսկական սերը ուժ է տալիս քեզ տանել ամեն ինչ, անգամ ամենօրյա արտացոլանքդ հայելու մեջ:

Երբ փոքր էի , ես երազում էի ոչ թե այն մասին, որ լինեմ հայտնի, այլ նախևառաջ այն մասին, որ երջանիկ լինեմ:

 

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9277 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 856 անգամ
23.04.2024
Դիտվել է 237 անգամ
25.04.2024
Դիտվել է 204 անգամ
26.04.2024
Դիտվել է 168 անգամ
27.04.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster