Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հաճույքով հաճախ կենթարկվեի ոճային կտրուկ փոփոխությունների. ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ

29.09.2012

LN-ի հյուրասրահում է երգչուհի Զարուհի Բաբայանը:

-Զարուհի, մասնագիտությամբ կենսաբան-էկոլոգ եք: Ի՞նչպես ստացվեց, որ երգը մտավ Ձեր կյանք:

-Չէ, հակառակը`կենսաբան-էկոլոգը մտավ իմ կյանք: Ես 4-րդ դասարանից եմ երգել: Եվ ոչ թե   «պարզապես» եմ  զբաղվել, այլ շատ լուրջ. ես ապրել եմ դրանով: Ուղղակի  մի ժամանակ ինձ թվում էր, որ երգն ու պարը չեն կարող կյանքիդ մեծ մասը զբաղեցնել, դրա համար որոշեցի ևս մեկ մասնագիտություն ստանալ:

-Իսկ զբաղվե՞լ եք մասնագիտությամբ:

-Երբևիցե: Կարծում եմ` մեր կյանքի ընթացքում յուրաքանչյուրս էլ հասկանում ենք, թե ինչ է պետք մեզ, ինչ ենք ուզում: Ես միշտ լսել և ընդունել եմ այն, ինչ ինձ մատուցել է կյանքը: Չեմ պայքարել իմ կյանքի հետ, հասկանո՞ւմ եք: Դա այնքան կարևոր է, երբ դու ներդաշնակության մեջ ես կյանքի հետ: Մինչև հիմա էլ ես իմ հոգու հետ շատ ներդաշնակ եմ, միշտ զրուցում եմ հոգուս հետ, մեր մեջ երկխոսություն կա:

-Սիրո՞ւմ եք փոփոխություններ: Ոճային առումով նկատել եմ, որ սիրում եք…

-Այո, արտաքինում շատ եմ սիրում (ծիծաղում է-LN): Սիրում եմ, երբ փոխում եմ ինձ շրջապատող միջավայրը, սիրում եմ ուրիշ երկրներում հանգստանալ, որովհետև ամեն ինչը փոխվում է, մշակույթն է փոխվում, հետաքրքրություններն են փոխվում: Պատկերացնում եք` ինչ կլիներ,եթե ես 25 տարի նույն երգը երգեի:

-Հեշտությա՞մբ եք ոճային փոփոխությունների ենթարկվում: Ինչպիսի՞ն է լինում շրջապատողների արձագանքը:

-Ես մեծ հաճույքով շատ ավելի հաճախ կենթարկվեի ոճային կտրուկ փոփոխությունների, բայց ամուսինս  պահպանողական է այդ առումով: Օրինակ՝ երբ  մազերս կտրել էի, ես անակնկալ էի արել նրան, որովհետև համաձայնություն դժվար թե ստանայի, և այնպես չէ, որ նա գոհ ու երջանիկ էր դրանից: Մի օր եկավ ու տեսավ, որ ես կարճ մազերով եմ, մի օր էլ եկավ ու տեսավ՝  մեղրագույն մազերով եմ: Բայց ամուսինս խնդրել է, որ ինչ վերաբերում է  արտաքինիս,  քիչ փոփոխեմ, որովհետև ինքն ինձ այսպիսին է սիրում:

-Ինչպիսի՞ կին է Զարուհին տանը:

-Ես նորմալ կին և մայր եմ տանը: Եթե խոհանոցում լինելու կարիք կա, ես խոհանոցում եմ, եթե ես տանն եմ, ապա երեխաների կողքին եմ, եթե տան գործեր անելու կարիք կա, ապա դա եմ անում: Չկա այնպիսի բան, որ ես չկարողանամ անել:

-Արվեստագետների ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր աշխատանքում լիդեր է: Դժվարություններ այս առումով, կամ կարծիքների բախումներ հաճա՞ խ են լինում: Ինչի՞ շուրջ կարող են բանավեճեր բռնվել Ձեր տանը:

-Չէ,  հակառակը, յուրաքանչյուրս գիտակցում ենք մեր տեղը: Նույնիսկ չենք զլանում և ամեն երեկո քննարկում ենք, թե ով ինչ գաղափար, ինչ ցանկություն, ինչ նպատակ ունի: Բոլորս փորձում ենք  միմյանց օգնել, ինչ-որ բան անել մեկս մյուսի համար: Թերևս հենց դա է մեր ընտանեկան երջանկության գաղտնիքը: Յուրաքանչյուրս լիդեր ենք, բայց ընտանիքում անում ենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք ընտանեկան ջերմ մթնոլորտը: Մեկս մյուսի համար թիկունք ենք: Բանավեճերը, որպես այդպիսին, էլի ստեղծագործական են: Հիմնական թեման արվեստի շուրջ է:

-Հե՞շտ է լինել 2 երեխաների մայր, սիրող  կին, հոգատար հարս և  միաժամանակ ունենալ այսպիսի մասնագիտություն:

-Չէի ասի, որ հեշտ է, բայց կինն ինչքան զբաղված է, այդքան ամեն ինչ հասցնում է: Գուցե ինչ-որ բանում թերանում եմ, բայց ես փորձում եմ:  Դա իմ կյանքն է, և ոչ ոք ինձ չի ստիպել, որ ես այդպես ապրեմ, ես եմ ընտրել այդ կյանքը: Եթե ես ստուդիայում եմ, ես շատ ուրախ եմ, զվարթ եմ, աշխատում եմ երեխաների հետ.  եթե ես տանն եմ, ես պարզապես Զառան եմ, և եթե ես բեմում եմ, ես այն եմ, ինչ դուք տեսնում եք:

-Զարուհի Բաբայանի երկար սպասված ձայնասկավառակը վերջապես կներկայացվի երկրպագուներին կամ պարզապես երաժշտասեր հասարակությանը: Մի քանի անգամ թողարկումը հետաձգվեց, ի՞նչն  էր պատճառը:

-Չեմ կարող ասել, թե լուրջ պատճառ կար հետաձգելու համար: Պարզապես անընդհատ մանրուքներ են լրացվում, ինչ- որ բան չեմ հավանում, փոխում ենք, լրացնում և այլն: Միշտ այդպես է. հիմնականը անում ես, իսկ մանրուքները հետո լրացնում: Բայց հիմա արդեն տպարանային փուլում է, այնպես որ շատ շուտով կլինի: Ոչ մի խոչընդոտող բան հիմա չկա, կարծում եմ՝ հոկտեմբերին լույս կտեսնի:

-Բծախնդի՞ր եք:

-Ձայնասկավառակը մնայուն արժեք է, աշխատանքի ամփոփում, չես կարող մանրակրկիտ չաշխատել: Այն դառնում է քեզ համար այցեքարտ: Այդ պատճառով էլ ձայնասկավառակին ավելի բծախնդրորեն ես մոտենում, քան մեկ այլ բանի:

- Ի՞նչ է մեզ սպասվում նոր ձայնասկավառակում: Ի՞նչ երգեր են ներկայացվելու:

-Ձայնասկավառակն այսպես ասված կիսվել է: 50%-ը կլինեն արդեն հայտնի ու սիրված երգերը, իսկ մյուս մասը կլինեն նոր երգեր, որոնց դեռ ծանոթ չի հանրությունը: Ձայնասկավառակն ավելի շատ ժողովրդական ոճի մեջ է, չնայած որ բոլոր երգերն էլ հեղինակային գործեր են: Ոճային առումով, տրամադրությամբ այն լեցուն կլինի հայկական ժողովրդական մեղեդայնությամբ: Ձայնասկավառակում ամփոփված 9 երգերից 6-ը ուրախ տրամադրությամբ, սիրով լի երգեր են, իսկ մյուս երեքը՝ ավելի լիրիկական: Այս ձայնասկավառակում չկա երգ, որում հայկական ժողովրդական գործիքներ չհնչեն:

-Ձայնասկավառակը կոչվում է «Սիրելիս»,  ո՞ւմ է այն ուղղված և ինչո՞ ւ հենց այդպես անվանեցիք:

-Անկեղծ ասած, ձայնասկավառակի անունը մի փոքր ուշ որոշվեց: Յուրաքանչյուր երգ` լինի ռիթմիկ, թե ժողովրդական մեղեդայնությամբ կամ լիրիկ, միևնույն է, անդրադառնում է սիրուն: «Սիրելիս»  երգը, որի անվանումն ի սկզբանե «Խոստովանություն» է, սակայն այն ընդունվեց ու սիրվեց որպես «Սիրելիս», դրա համար էլ որոշեցի ձայնասկավառակի անունն էլ դնել «Սիրելիս»: Ստացվեց, որ և երգն էր պատճառը, և այն, որ բոլոր երգերն էլ ի վերջո սեր են:

-«Խոստովանություն»  երգը բավականին հետաքրքիր տեսահոլովակ ունեցավ: Հայտնի մարդկանց հարսանեկան արարողությունից հատվածներ են, հետաքրքիր կադրեր… Ո՞ւմ գաղափարն էր:


-Ճիշտն ասած, տեսահոլովակը  ամուսնուս գաղափարն էր: Այն միանգամից ընդունվեց մարդկանց կողմից: Անհամեստ չթվա, բայց ես էլ եմ շատ սիրում այդ տեսահոլովակը: Չնայած որ երգը մինչև տեսահոլովակն էլ սիրվել էր, բայց տեսահոլովակը որոշիչ դեր խաղաց նրա ճանաչվածության հարցում: Ամեն անգամ նայելիս ինչ-որ նոր բաներ ես տեսնում, հետաքրքիր դեմքեր,  դեպքեր, իրադարձություններ մարդկանց կյանքից:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր է խաղում ձայնասկավառակը երգչի ստեղծագործական կարիերայում հատկապես հիմա, երբ կա երգեր լսելու այլընտրանքային տարբերակ` համացանց:

-Ոչ ֆինանսական: Այո, այսօր համացանցը մեր առօրյայի մի մասն է կազմում, բայց ոչ իմ առօրյայի: Համացանցը մեծ հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ունենալ, օգտվել  ամեն ինչից անվճար: Այսօր ձայնասկավառակն ավելի շատ աշխատանքի ամփոփում է, այլ ոչ թե եկամտի աղբյուր: Բայց չես կարող չանել: Պատկերացրեք` գիրքը գրվի, բայց չտպագրվի: Հնարավոր է՝ ամպագոռգոռ թվա, բայց դա էլ է պատմություն, դա էլ է մնայուն, դա էլ հետագայում ինչ-որ մեկին կհուզի, կուրախացնի:

-Բացի ձայնասկավառակից, ինչո՞վ է զբաղվում այժմ Զարուհի Բաբայանը:

-Օյ, բացի ձայնասկավառակից ինչով եմ հիմա զբաղվում ես (մտածում է-LN):  Ներկայումս Պաշտպանության նախարարության հետ  աշխատում ենք մի մեծ նախագծի վրա, որը բաղկացած է լինելու երեք փուլերից: Առաջին փուլում նկարահանելու նեք տեսահոլովակ  Ռոբերտ Աբրահամյանի «Գովք ֆիդայուն»  երգի հիման վրա: Երգն ընդգրկված է նաև իմ նոր ձայնասկավառակում: Հուսամ, որ շատ ազդեցիկ և լավ աշխատանք է ստացվելու: Երկրորդ փուլում համերգային ծրագրեր ենք իրականացնելու Հայաստանի և Արցախի զորամասերում: Եվ երրորդ փուլում կլինի  ամփոփիչ մենահամերգ Երևանում: Կարծում եմ՝ եկող տարվա փետրվար-մարտ ժամանակահատվածում կիրականացնենք մենահամերգը: Ի դեպ, շատ շնորհակալ եմ Պաշտպանության նախարարությանը,որ աջակցում է այս նախագծին և մեր կողքին է:  Այս ամենի արանքում, իհարկե, տարբեր համերգներ կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Կա նաև իմ ստուդիան, երեխաները, ովքեր իմ կողքին են, շատ սիրում են այն, ինչ մենք անում ենք միասին: Երևանյան մենահամերգին էլ ուզում եմ, որ նրանք ելույթ ունենան, որ ոգեշնչվեն, զգան թե ինչ է բեմը և նրանք էլ լինեն բարեգործության մի փոքր մասնիկը, քանի որ այս նախագիծը զուտ բարեգործական է և մենք այն անում ենք մեծ սիրով: Այս ամենը լուրջ աշխատանք և մոտեցում է պահանջում: Մի խոսքով՝ շատ են անելիքները… Գուցե 20 տարեկանի եռանդով չեմ աշխատում, բայց շատ ավելի լուրջ եմ մոտենում աշխատանքին:

-Ինչպես եք կարողանում հասցնել այս ամենը, խուճապ չի՞ առաջանում:

-Լինում է: Խուճապ առաջանում է, երբ զգում եմ, որ ինչ-որ բան չեմ հասցնում` հատկապես կապված երեխաներիս հետ: Մեկ-մեկ զգում եմ, որ չհերիքեց ժամանակս, չհասկացա իրենց օրը ոնց անցկացրին, այդ ժամանակ խուճապ է սկսվում ինձ մոտ: Արվեստագետի ընտանիքում միշտ այդ խուճապը կա, դու միշտ շտապում ես, միշտ ինչ-որ բան անում վերջին րոպեին, շատ բաներ չես հասցնում և այսպես: Բայց շնորհակալ եմ երեխաներիս, որ ինձ հասկանում են, երևի նրանից է, որ մեծացել են այդ խուճապի մեջ: Երևի դա է պատճառը, որ կարողանում եմ հեշտությամբ վերապրել այդ խուճապն ու անցնել առաջ: Ինչևէ, ստացվում է (ժպտում է-LN):

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14534 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-09-2026 09:07
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը  Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27
Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։ 
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29
Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25
Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.09.2026
Դիտվել է 884 անգամ
15.09.2026
Դիտվել է 454 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster